Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1779273 220903664768279 57843599 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

Published 28 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 27-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաև կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի չորս և Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, և շնորհեց նրանց հոգևոր նոր անուններ: Առնակ սրկ. Տերտերյանը վերակոչվեց Տ. Տաթև քահանա, Հովհաննես սրկ. Միրզոյանը` Տ. Արսեն քահանա, Անդրանիկ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Ոսկան քահանա, Ռոման սրկ. Պետրոսյանը` Տ. Փառեն քահանա, Ռոբերտ սրկ. Ասատրյանը` Տ. Ատոմ քահանա, Վահրամ սրկ. Քարտաշյանը` Տ. Աբել քահանա, Դավիթ սրկ. Մարգարյանը` Տ. Աբգար քահանա, Կարեն սրկ. Հեբոյանը` Տ. Վահան քահանա, Հրայր սրկ. Գրիգորյանը` Տ. Համազասպ քահանա, Զավեն սրկ. Հարությունյանը` Տ. Հովակիմ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Ս. Վարդանանց տոնին կատարած ձեռնադրության առիթով և շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ քահանայության կարևորությանը: «Մեր Տիրոջ մի խոսքով ձկնորսները վերափոխվեցին առաքյալների և առանց երկմտելու գնացին Նրա կանչին ընդառաջ՝ թողնելով ամեն ինչ՝ թե´ անուն, թե´ ընտանիք և թե´ ապրուստ: Նրանք նոր ծնունդ, նոր անուն և նոր կյանք ստացան: Աղոթքով լեցուն այս կամարները, սիրելիներ, վկաներն են բազմաթիվ նման հոգևոր ծնունդների, ականատեսն են Սուրբ Հոգու շնորհների բաշխման, որոնք երկնքից առատապես հեղվել են Միածնի Իջման Սուրբ Սեղանին ծնկի եկած կոչյալների վրա՝ Սուրբ Հոգու աներևույթ հպումով օծելով նրանց՝ որպես Աստծո սպասավորներ:
…Շնորհընկալ և հոգեկիր երեցներ եղաք այսօր ձեռնադրության և ձեռքի հպումով, իսկ Սրբալույս Մյուռոնի օծմամբ դարձաք երկու հազարամյակ ձգվող սրբազան խորհրդի մասնակիցներ: Սուրբ խորանին կանգնած այս նորաօծ հոգևորականներից յուրաքանչյուրն իր սիրտը բացեց, ընդառաջ գնաց այն կանչին, որը դժվարագույններից է մարդկային կյանքում: Նրանք համաձայնեցին լինել մարդկանց որսորդներ, հանձն առան և ուխտեցին Զեբեդեոսի որդիների նման ամեն ինչ սիրով կատարել, սուրբ հայրապետների կանոններով առաջնորդվել և նրանցից երբեք չխոտորվել կամ նահանջել», – ասաց Սրբազան Հայրը` հորդորելով նորընծաներին իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին և Եկեղեցուն անսասան հավատով, անսակարկ նվիրումով ու անկոտրում կամքով:
Իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ նաև Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Մի ամբողջ ազգ Ավարայրում փորձվեց և փրկվեց մի աներևույթ ձեռքի միջոցով. Ամենազոր Տերն էր, Ով, տեսնելով հայ ազգի հավատքը, հայրենի հողին նահատակվելու ոգին, Իրեն ուղղված հուսառատ աղոթքը, անսաց մեր փոքր ածուի սրտաբուխ աղոթքին, և Տղմուտի ջրերը մեր հավատքի մկրտության, իսկ Ավարայրը՝ ալ արյան մկրտության փրկարար նավակի վերածեց: Ավարայրը չի կարող հայի համար հուշ լինել, չի կարող լոկ պատմություն մնալ, այն հայ տեսակի, Աստծուն որդեգրվելու պանծալի ուղու պսակումն է: Մի ամբողջ ժողովրդի լավագույն զավակները՝ ռամիկ, շինական, իշխան, զորական, ուսուցիչ և վարդապետ, ոտքի կանգնած գնում էին նահատակվելու այն հայրենիքի և այն Տիրոջ համար, որտեղից նոր կյանք սկսվեց: …Վարդանանք մեր ժողովրդի պատմության և հիշողության մեջ դաջված են իբրև հայրենասիրության, հավատասիրության և արիության խորհրդանիշներ, և այս բոլորն անառարկելի է, սուրբ Վարդանանք այն հերոսներն են, ովքեր լսեցին Աստուծո կանչը, ովքեր իրենց մաշկի գույն և զրահ դարձրին Քիրստոսի հավատքը», – ընդգծեց պատարագիչ Սրբազանը:
Քարոզի ավարտին Մուշեղ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասի և հավատավոր ժողովրդի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ երկար տարիների անսասան գահակալություն:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու առաջին «Ողջույն»-ը:
Նորընծա քահանա հայրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության և արգասավոր հովվապետության համար:

1013332_220903641434948_238881893_n

1380027_220903634768282_1590430533_n

1656044_220903754768270_2113012900_n

1723398_220903894768256_970430037_n

1779191_220903851434927_417944565_n

1779273_220903664768279_57843599_n

1779734_220903651434947_1877434773_n

1795586_220903784768267_324721884_n

1795746_220904078101571_1085066416_n

1896991_220904088101570_1551443482_n

1899896_220903914768254_292445973_n

1900173_220903661434946_1349590302_n

1902725_220903648101614_1356922921_n

1912537_220903644768281_1886606245_n

1925001_220903904768255_1921513611_n

1932403_220903638101615_747427631_n

1970451_220903674768278_264454469_n

1978728_220903841434928_409739147_n

1979633_220903658101613_1877581260_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը logo Հոգիդ Աստուած. Կարինե Ավետիսյան. mp3
Հաջորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 27† Եշ. Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?