Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 2 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանեի վանահոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:

Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Գայանյանց տոնի խորհրդին` ընդգծելով. «Սուրբ Գայանյանք զորացյալ հավատքով հակառակվեցին անաստվածությանը. լուսավորյալ էր նրանց հոգին, նրանց համար կյանքը Քրիստոսով էր լեցուն, և մեռնելը շահ էր, քանի որ գիտեին` մահվանից հետո պետք է ձեռք բերեն այն արդյունքները, որոնք իրենց նվիրյալ կյանքի շնորհիվ կուտակել էին երկնային արքայության մեջ: Մահը սարսափելի է, երբ մենք այս կյանքն Աստծուց հեռու ենք ապրում, մահը կարող է մուտք դառնալ երկնային արքայություն, եթե մենք մեր կյանքն ապրել ենք Տիրոջ կամքի և պատվիրանապահության մեջ: Ս. Գայանյանց նահատակությունը մեզ պատգամ ունի փոխանցելու»:

Հայր Խաչատուրը նաև նշեց, որ այսօր նահատակության կարիք չկա, սակայն հարկ է այդ ոգով ու նվիրումով քրիստոնեական արժեքները սերմանել հասարակական կյանքում: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորեց ներկաներին նմանվել նահատակ սրբուհիներին, ովքեր իրենց հավատքն ու հոգին բարձր դասեցին իրենց կյանքից, և ապրելով Տիրոջ երկնային սիրով` սուրբ Գայանյանց նմանությամբ արժանանալ Աստծու օրհնությանն ու շնորհներին:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն:

2-1

2-2

2-3

2-4

2-5

2-6

2-7

2-8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 1 5 Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Հաջորդ նյութը 3 10 Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

GHX joghov
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

31 Հուլիսի, 2013
Garegin B Katoghikos koch
Նորություններ

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ (տեսանյութ)

25 Հոկտեմբերի, 2020
29.08
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը (նկարներ, տեսանյութ)

29 Մայիսի, 2017
Mayr Tachar 243
Նորություններ

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ներքին ամրակայումը մոտենում է ավարտին (տեսանյութ)

31 Հոկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?