Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը (նկարներ)
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը (նկարներ)

Published: 9 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի ու սաների: Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան հայրը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա բացումը, անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուսումնական տարվա ընթացքին և արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին: Վերատեսուչն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարեշրջանը նաև հոբելյանական նշանակություն ունի հոգևոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին: Այս առնչությամբ Սրբազանը տեղեկացրեց, որ նոր տարվա գործունեությունն ամբողջապես միտված է լինելու ըստ պատշաճի արժևորելու ճեմարանի անցած հարուստ ստեղծագործական ուղին, նրա ժառանգությունն ու ծանրակշիռ ազդեցությունը հայ կյանքի վերջին հարյուրամյակի վրա: Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան ճեմարանի սաները, որից հետո ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ ճեմարանի հարկից բազում լուսավոր մարդիկ են դուրս եկել, որոնց աշխատանքը և մտքի արգասիքները ոչ միայն զորացրել են հայրենին ու լուսավորել հայ ժողովրդի կյանքը, պայծառացրել Հայոց Եկեղեցին, այլ նաև կերտել են փառքը հայ ժողովրդի: Խոսքն ուղղելով ճեմարանի սաներին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ փառավոր սերունդների ժառանգորդներ լինելու գիտակցությունը պետք է նպաստի` առավել նախանձախնդրությամբ նվիրվելու իրենց ուսման աշխատանքին` կրթության ջանասեր գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ այս հոգևոր-կրթական հաստատության ուղենիշը լինի աղոթական կյանքը, խոնարհությունը, հնազանդության ոգին, կարգապահությունն ու ծառայանվիրումը, որոնք պետք է զարդարեն ճեմարանի շրջանավարտներին` ապագա եկեղեցականներին: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ճեմարանի տեսչությանը և դասախոսներին անձնվեր աշխատանքի համար` համոզում հայտնելով, որ մշակված նոր կրթական ծրագրերն ավելի զորեղ պիտի դարձնեն հոգևոր հաստատությունը` որպես գիտելիքի և հոգևոր նկարագրի կերտման դարբնոց:

[print_gllr id=4917]

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Hakob Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի մասին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 10 Գշ. Բ. օր Ս. Խաչի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 748
Նորություններ

Վեհափառ Հայրապետի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու

20 Օգոստոսի, 2021
Socyalakan1
Նորություններ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն արդեն աջակցություն է ցուցաբերել մոտ 25 հազար անձի

8 Օգոստոսի, 2015
ekexecakan kyanq 09.11
Նորություններ

Եկեղեցական կյանք (12.09.2016)

12 Սեպտեմբերի, 2016
3 Hratarakutyun kazm
Նորություններ

Նոր հրատարակություն

3 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?