Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 8915 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Վարագա Ս. Խաչի տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)
Նորություններ

Վարագա Ս. Խաչի տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

Published: 27 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 27-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը:

Տոնի կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Պատարագին ներկա էին Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, թեմակալ առաջնորդներ, Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ և պատվիրակություններ, Մայր Աթոռի բարերարներ, Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձավ տոնի պատմությանը և խորհրդին` մասնավորաբար նշելով. «Այսօրվա տոնի պատգամը մեզ սովորեցնում է աղոթքի հարատևության, անկեղծ աղոթքի և այդ աղոթքի մեջ նպատակ դնելու, մեր անձերի փրկությունը փափագելու մասին: Մենք հաճախ մեր առօրյա աղոթքներից տրտնջում ենք, երբ Աստված ուշացնում է մեր փափագների կատարումը: Սակայն, մեր անձերի փրկությունը Տիրոջ շնորհն է` Աստծու պարգևը: Տեր Հիսուս խաչվեց մեր փրկության համար, քանի որ Աստված այդ կամեցավ, քանի որ Աստված այնքա~ն սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, և մենք սերը Նրանով ճանաչեցինք… Քրիստոս Իր կյանքը զոհեց մեզ համար: Ե՞րբ է զոհողություն տեղի ունենում, երբ սեր կա… Ե՞րբ կարող է ընտանիքում զոհողություն երևալ, երբ սեր կա… Ե՞րբ կարող է անհատը կամ զինվորն իր անձը զոհել Հայրենիքի համար, երբ սեր լինի… Ե՞րբ Տիրոջ վկայության համար նահատակներ եղան, երբ մեր քրիստոնյա նախնիները հավատքի մեջ սիրով գործեցին ու ապրեցին: Հետևաբար, Տիրոջ խաչի խորհուրդն է, որ, երկինքն ու երկիրը միացնելով, կարելի է դարձնում Աստծու և մարդու հանդիպումը»:

Սրբազան Հայրը խոսեց նաև հայ ժողովրդի համար այս նվիրական տարվա և հատկապես 21-րդ դարում թվով երրորդ Մյոռօնօրհնության անցկացման կարևորության մասին` հավելելով.  «Ամենքս պատմությամբ հարուստ օրեր ենք ապրում: Այդ նույն Վարագա լեռների տարածքներից հայրենազրկված մեր ժողովուրդը ոգեկոչում է մեր ժողովրդի պատմության, խաչելության էջերից մեկի` Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցը: Սակայն, մենք, ի վկայություն մեր ժողովրդի աղոթքի հարատևության, ի տես մեր տառապյալ հայորդյաց հարութենական հավատքի, կամքի ուժականություն վերագտանք` վերակերտելու ազատ ապրելու և արարելու մեր անմեռ իրավունքը: Մեր ժողվուրդը շարունակաբար ապացուցեց, որ խաչի անունը սեր է, իսկ սիրո անունը` Հարություն և վերածնունդ: Եկե՛ք, ուրեմն` նույն տոկունությամբ, հավատքի նույն զորությամբ, աղոթքի մեջ անցկացնենք այս պատրաստության ժամերը, որպեսզի Հայոց Հայրապետի երրորդ և պատմական Մյուռօնօրհնության այս արարողությունը Տիրոջ սուրբ Հոգու և առատաբուխ շնորհների հեղումը լինի մեր հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի վրա: Եկե՛ք աղոթենք, որ մեր սրբացած նահատակների բարեխոսությամբ և բարի հայացքի ներքո Տերը մեզ այդ շնորհն առատորեն պարգևի, և երկինքն ու երկիրը միավորող Ս. Խաչի նշանով Սրբալույս Մյուռոնի սրբացնող ուժը` իբրև կնիք հայության և դրոշմ երկնավոր անապական պարգևների, տարածվի մեր աղոթքի բոլոր տների վրա, ինչպես նաև` Սուրբ Խորանի սպասավորների ու հավատացյալների կյանքում»:

Ս. Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մյուռոնի կաթսայի առջև ասվեց նաև ձիթայուղի օրհնության վերջին աղոթքը:

Ավելի ուշ Սրբալույս Մյուռոնի կաթսան տեղափոխվեց Ս. Տրդատի Բաց Խորան, որտեղ էլ տեղի է ունենալու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը:

IMG_7125 copy IMG_7131 IMG_7134 copy IMG_7144 copy IMG_7146 copy IMG_7177 copy IMG_7180 copy IMG_7193 copy IMG_7215 copy IMG_8774 copy IMG_8782 IMG_8786 IMG_8790 copy IMG_8793 copy IMG_8799 IMG_8802 copy IMG_8809 IMG_8840 copy IMG_8852 copy IMG_8915 copy IMG_8971 copy IMG_8998 copy IMG_9001 copy

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը myuronorhneq onlin Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության ուղիղ հեռարձակում
Հաջորդ նյութը IMG 9385 copy Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց հաղթության Մյուռոնը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arshak eps. 745
Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանի հոգևոր առողջության համար պետք է անխափան աղոթել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

16 Հունիսի, 2021
Tavush 11
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին (նկարներ)

27 Դեկտեմբերի, 2018
28 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ (նկարներ)

28 Դեկտեմբերի, 2020
12 2 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սերժանտ Գևորգ Դադասյանին

12 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?