Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vanakanutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Վանականության զարգացումը արևմուտքում
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Վանականության զարգացումը արևմուտքում

Published: 6 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այստեղ դրութիւնն այլ էր, քան թէ արևելքում: Վանականութիւնը արևմուտքում առաջ եկաւ շնորհիւ այն պատմութիւնների, որ արևելեան սրբերի մասին սկսել էին հետզհետէ պատմել արևմուտքում. 387-ին Օգոստինոսին դեռ ևս անծանօթ էր արևելեան վանականութեան հայր Անտոնիոսը: Արևելեան վանականութեան հետ ծանօթացողներն արևմուտքում եղել են Աթանաս մեծը և Պետրոս Աղէքսանդրացին, իրենց գերութեան ժամանակ: Սակայն վանականութիւնը այն կերպ չէր կարող ծաղկել արևմուտքում, ինչպէս նա արևելքում էր: Մանաւանդ անապատականութիւնը արևմուտքում անկարելի էր շնորհիւ այն հանգամանքի, որ այստեղ անապատները պակասում էին: Այնուամենայնիւ անապատականութիւնը տարածուեց ամբողջ արևմուտքում, ունենալով երեք կենդրոն:
Ա. Վերին Իտալիա, ուր կուսական կեանքի կրակոտ պաշտպանն էր Մայլանդի Ամբրոսիոս եպիսկոպոսը:
Մայլանդի վանքերում էր եղել նաև արևմուտքի վանականութեան Բ. կենդրոնի՝ Գալլիայի վանականութեան առաքեալը՝ Տուրսի եպիսկոպոս Մարտինը: Մարտին Տուրսացին Արևմուտքի Բարսեղն է, նա իւր ամբողջ կեանքում մնաց անփոփոխ և 26 տարուայ գործունէութեան ժամանակ (375-401) աշխատեց մի կողմից արմատախիլ անել հեթանոսութիւնը, գլխաւորապէս գիւղական ազգաբնակութեան մէջ, միւս կողմից տարածել ասկետական կեանքի քարոզը:
Գ. կենդրոնը Հռովմն էր: Այստեղ ամենից առաջ կանայք, որոնք իրենց նախահայրերին էին որոնում Հռովմի հասարակապետութեան պատմութեան մէջ, զզուած իրենց շրջապատող անբարոյական կեանքից, սկսեցին արհամարհել ամուսնութիւնը, թողին աշխարհը և սկսեցինապրել գաղափարակիցների հետ միասին. այդպիսի շրջաններ շատ կային Հռովմում. դոցանից ամենից նշանաւորն էր այրի Մարցելլայի շուրջը հաւաքուած խումբը. այս խմբին էր պատկանում նաև Մելանիան: Հռովմի կանանց այս շրջանին մօտեցան երկու բարեկամներ՝ Ռուփինոսն և Հերոնիմոսը: 370-ական թուականների սկզբում Աքուիլէացի վանական Ռուփինոսը մի սերտ բարեկամութիւն հաստատեց Մելանիայի հետ, որը իւր սիրելի ամուսնու և 2 որդիների կորստից յետոյ թողեց Հռովմը և ճանապարհ ընկաւ դէպի Եգիպտոս, Երուսաղէմ գնալու և սուրբ տեղերում մեռնելու համար. դէպի Պաղեստին մեկնեց նաև Ռուփինոսը: Ռուփինոսը բաւական երկար ժամանակ մնաց Դիդիմոս Աղէքսանդրացու մօտ, ապա նա ապրում էր իբրև մենակեաց Ձիթենեաց սարում՝ Մելանիայի վանքում: 391-ին Երուսաղէմի եպիսկոպոսը նրան երէց ձեռնադրեց և նա մնաց Մելանիայի խորհրդականը և օգնում էր նրան կառավարելու իւր հիմնած կուսանաց վանքը: Իսկ արևմուտքից շարունակ նոր գաղթականներ էին գալիս շնորհիւ Հերոնիմոսի քարոզութեան:
Հերոնիմոսը ծնուած է մօտ 345-ին քրիստոնեայ ծնողներից. երկար ժամանակ նա ոչ մի կապ չունէր վանականութեան հետ. 370-ական թուականներին Գալլիա ճանապարհորդելուց յետոյ նա որոշեց արևելք գնալ, և արևելքում դարձաւ խիստ մենակեաց: 374-379-ը նա անցրեց անապատում, այնուամենայնիւ չոչնչացաւ նրա կարօտը դէպի արևմուտք, նրա աշխարհասիրութիւնն ու ուսումնասիրութիւնը, և այդ ժամանակից սկսած նա իրեն նուիրեց քրիստոնէական գրականութեան: Նա պահում էր իւր մօտ փորձուած գրիչներ և այդպիսով հարստացնում էր իւր մատենադարանը. իսկ ինքը գրում էր անապատականութեան գովասանքները. նա սովորեց Յունարէն և Եբրայեցերէն լեզուները և դարձաւ նշանաւոր գիտնական, շնորհիւ այդ լեզուների: Եւսեբիոսի քրոնիկոնը Լատիներէն թարգմանեց և շարունակեց մինչև իւր ժամանակները: 382-385 նա դարձեալ Հռովմումն էր, բայց ոչ իբրև անապատական. նա փոխուել էր բոլորովին և դարձել աշխարհիկ. փայլուն զգեստներ, խնջոյքներ և փող անպակաս էին նրա մօտ: Ինչպէս երևում է նրա հակառակորդները այս փոփոխութիւնը ներել չէին կարողացել և Հերոնիմոսը ստիպուած էր կրկին անապատ գնալ. նա սկսեց դարձեալ իւր ոգևորուած քարոզները անապատականութեան մասին և գրաւեց շատերին: Սոցանից մէկն էր Պաուլան, որի և Հերոնիմոսի յարաբերութիւնների մասին ժողովուրդը սկսել էր խիստ կասկածելի նկատողութիւններ անել: Քանի դեռ Դամասոս պապը չէր մեռել († 384) և պաշտպանում էր Հերոնիմոսին, սա մնաց Հռովմում: Սակայն 385-ին նա այլևս անկարող եղաւ Հռովմում մնալ և ստիպուած էր կրկին Ս. Երկիրը գնալ, այնտեղ Բեթղեհեմում ճգնաւորութեամբ և գիտնական աշխատանքներով իւր կեանքը վերջացնելու († 420):
Հերոնիմոսի ամենամեծ գրական աշխատանքը պիտի համարել Աստուածաշնչի Լատիներէն թարգմանութիւնը 390-405: Այդ թարգմանութիւնը զանազան փոփոխութիւններով կարդացւում է այժմ կաթոլիկ եկեղեցում՝ Վուլգաթա անունով. նրա մեկնաբանութիւնները բաւարար չեն և միւս բոլոր աշխատանքները շուտ և անկատար գործեր են. իսկ ինչ որ նրա սեփականութիւնն է, այն էլ շատ ստոր աստիճանի վրայ կանգնած վիճաբանութիւններ են: Ժամանակակից պատմութեան համար կարևոր նշանակութիւն ունին նրա նամակները, որոնցից երևում է, որ նա տիրում է լեզուին և ճարտասանական մեծ շնորհք ունի: Բնաւորութեամբ Հերոնիմոսը շատ փոքր մարդ է եղել. ցուցամոլ, պատուամոլ, շիտակութիւնից զուրկ և կռուի մէջ բոլոր մարդկանց հետ, բացի մի քանի կանանցից, որոնք ըստ ամենայնի ենթարկւում էին նրա կառավարութեանը. մի խօսքով՝ բոլոր սրբերի մէջ ամենից աւելի պակաս սուրբը:
Այնուամենայնիւ Հերոնիմոսի և ուրիշների քարոզութեամբ արևմուտքից շատերը կուսութեան գաղափարով ոգևորուած դէպի արևելք էին դիմում: Չի կարելի ասել որ վանականութիւնը արևմուտքում առանց ծանր ճգնաժամի զարգացաւ: Զայրոյթ վանականութեան դէմ նկատելի է ո՛չ միայն Հռովմում, այլ ամբողջ արևմուտքում. և այս էր պատճառը որ Հերոնիմոսը ստիպուած էր Հռովմից փախչել: Արևմուտցիների կատաղութեանը չափ չկար, երբ բարձր դասի կանայք սկսեցին իրենց պարտականութիւնները արհամարհել, հրեշտականման դառնալու համար: Երբ Պաուլան ստիպուած էր իւր քնքոյշ դստեր Բլեզիլլայի դագաղի առաջ կանգնել, որն այլ ևս չէր կարողացել դիմանալ ծանր պահեցողութեանը, ժողովրդի զայրոյթը անցաւ արդէն ամեն սահմանից և նա պահանջում էր, որ այդ զզուելի վանականները դուրս քշուին, քարկոծուին կամ ծովն ածուին: Հոգևորականութիւնը ծաղրի առարկայ էր դարձել հեթանոսների համար, և ամեն տեղ՝ Մայլանդում, Գալլիայում, Սպանիայում դժգոհութիւնները ծայրայեղ աստիճանների էին հասել: Ինչպէս երևում է, աշխարհիկ հոգևորականութիւնն ևս միացած էր ժողովրդի հետ և մասնակցում էր խռովութիւններին: Այս ընդհանուր օպպօզիցիայի պարագլուխներն էին Հելուիդիոս, Յոբինիանոս և Վիգիլանցիոս. սոցա դէմ էր կռւում Հերոնիմոսը իւր փողոցային գրուածքներով:
Շատ մեծ էր սոցանից Յոբիանոսի ազդեցութիւնը. նա ինքը վանական էր, բայց նրա կարծիքով ոչ թէ ճգնելը կամ պահեցողութիւնն է կարևորը, այլ հոգևոր վերածնութիւնը. իսկ հոգևոր վերածնութիւնն է՝ Քրիստոսի հոգու բնակուիլը մեր մէջ: Նրա ազդեցութեամբ սկսեցին վանքերը դատարկուել. արդէն հասակներն առած կոյսերը դուրս էին գալիս ամուսնանալու: Ամբրոսիոսի վանքից փախչում էին նոյն իսկ վանականները: Հերոնիմոսի ամեն բանականութիւնից զուրկ հակաճառութիւնը Յոբինիանոսի դէմ այն օգուտն ունեցաւ, որ մինչև իսկ նրա բարեկամները սկսեցին խորշել նրանից և վանականներն իսկ նրա դէմ ելան:
Ակուիտանիացի Վիգիլանցիոսը նոյն գաղափարների տէր էր, ինչ որ Յոբինիանոսը: Նա սկսեց ապացուցանել, որ վանականութիւնը նախ՝ սոցիալականութեանը հակառակ է. աւելի լաւ կլինէր, որ իւրաքանչիւրը իւր կայքը կառավարէր և աղքատներին էլ բաժին հանէր: Բ. որ վանականութիւնը եկեղեցուն հակառակ է, որովհետև էլ ո՞վ աշխարհը դէպի հաւատ և առաքինութիւն պէտք է առաջնորդէ, եթէ բոլորը մենակեաց դառնան: Գ. վանականութիւնը մինչև անգամ անբարոյականութիւն է, որովհետև այդ ժուժկալութիւն կոչուածը աւելի նպաստում է վատ ցանկութիւնների առաջ գալուն: Միւս կողմից փախուստը դեռ յաղթութիւն չէ. »Կանգնիր կռուի մէջ-ասում է նա,-զինուած հակառակիր թշնամուդ, որպէս զի կարողանաս յաղթութիւնը տանել«: Վիգիլանցիոսը ճանաչում էր արևելքի վանականներին. նա եղել էր Ս.Երկրում:
Այս մարդկանց ձայնը որչափ էլ նշանակութիւն ունեցաւ, այնուամենայնիւ չկարողացաւ մեծ բարեփոխութիւնների առիթ դառնալ, որովհետև բարբարոսների արշաւանքը 406-410 սպառնում էր ամբողջ պետութեանը: Նոքա միայն այն նշանակութիւնն ունեցան, որ սկսուեցին կազմուել աւելի ազատ ընկերութիւններ, որոնք աշխարհից և մարդկանցից չէին փախչում, ապրում էին իրենց աշխատանքով, օգնում էին կարօտեալներին, բայց բոլորի առաջ ցոյց էին տալիս իրենց անապատականութեան սկզբունքներին համաձայն ապրելը. այս մարդկանց շնորհիւ մտաւ նաև գրական աշխատանքը վանականների մէջ: Մանաւանդ Ս.Գրքի ուսումնասիրութեամբ վանքերը Ե. դարում դարձան արևմուտքի համար լուսաւորութեան կեդրոններ:
Իտալիայում այս աւելի մարդասէր վանականութեան ամենագլխաւոր ներկայացուցիչն էր Պաւլինոս Նոլացին. նա ազնուական էր և այնպիսի կալուածքների տէր, որ ուրիշները մի թագաւորութեան հետ էին համեմատում: Ժամանակի ամենաբարձր կրթութիւնն ստանալով, նա դեռ 20 տարեկան հասակում կոնսուլի պաշտօն ստանալ կարողացաւ: Բայց թէ իւր հարստութիւնը և թէ ազնուականութիւնը առ ոչինչ համարեց, և սկսեց իւր միջոցներով բարեգործութիւն անել ամենամեծ չափով. նա հիմնեց հիւանդանոցներ և վանքեր, զարդարեց եկեղեցիները. ջուր չունեցող քաղաքների համար ջուր բերեց: 409 թուին Նոլայի եպիսկոպոս դարձաւ, և մեռաւ 431 թուին: Բնական էր, որ ժամանակակիցները սրա մասին ամենաբարձր կարծիքը կազմէին. Մարտինի կարծիքով՝ նա միակն է, որ Քրիստոսի պատուէրները իւր ժամանակ լրութեամբ կատարել է:
Այս հանգամանքի շնորհիւ ժողովուրդն ևս սկսել էր քաղցր աչքով նայել վանականութեան վրայ: Վանականութեան վարկը բարձրացաւ նաև ուրիշ երկիրներում. օրինակ Գալլիայում, շնորհիւ Սուլպիցիոս Սևերոսի, որ նշանաւոր է իւր ժամանակագրութեամբ:
Արևմուտքում էլ վանականութիւնը առանց կանոնի էր. այսքանը միայն պարզ էր, որ բոլորն էլ պէտք է ենթարկուին մի ազատ ընտրած գլխի: Վանականութեան կանոնադրութեան տեսակէտից կարևոր նշանակութիւն ունի Յովհաննէս Կասսիանոսի վանականութեան նկարագրութիւնը: Սա ապրում էր հարաւային Գալլիայում (Մասսիլիայում). ընդհանրապէս հարաւային Գալլիայի վանքերից սկսուեց կանոնադրութեան կազմութիւնը: Բայց հաստատուն կանոնադրութիւն մինչև Ե. դարը արևմտեան վանքերը չեն ունեցել:
Վանքերը մի քանի տեսակէտներից շատ մեծ նշանակութիւն են ունեցել եկեղեցական պատմութեան համար: Բացի առաքինութեան ճանապարհն ուսուցանելուց, արևմուտքի վանականներն են տուել ազգերի գաղթականութեան ժամանակ այն քաջ եպիսկոպոսները, առանց որոնց ժողովուրդը ոտի տակ կերթար: Բ. վանքերից է սկսուել լուսաւորութիւնը, և միջնադարեան վանքերը դարձել են արևմուտքի, ինչպէս և արևելքի համար, լուսաւորութեան կենդրոններ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kirakos Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի մասին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 7 Բշ. Սրբոցն Փոկասու հայրապետին եւ Երանոսի հետեւողին առաքելոցն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Florensa tertiryanos
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ֆլորենս Տերտուլիանոս

9 Սեպտեմբերի, 2013
epesos
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եփեսոսի գ տիեզերական ժողով 431 թ.

28 Մայիսի, 2013
miapetakan episkoposutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Միապետական եպիսկոպոսությունը երկրորդ դարում

5 Սեպտեմբերի, 2013
Asori
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ասորի ուղղափառ եկեղեցի

22 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?