Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 1 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը (նկարներ)
Նորություններ

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը (նկարներ)

Published: 28 Նոյեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեծ շուքով տոնվեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` 2014 թ. նոյեմբերի 28-ի հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադիրների տոնը հռչակվել է Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի կիրակնօրյա դպրոցների ոսուցիչներ և բազում ուխտավորներ:

Օրվա կապակցությամբ Ս. Պատարագի ժամանակ հայրապետական թափորով Մայր Տաճար բերվեց նաև Աստվածամուխ Ս. Գեղարդը, որպեսզի հավատացյալ ժողովուրդը ողջ օրվա ընթացքում կարողանա համբուրել հրաշագործ Ս. Գեղարդը և ստանալ նրանից ճառագող աստվածային օրհնությունը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Մեծ ու նվիրական տոնի առիթով շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգևորականաց դասին, ինչպես նաև բարեպաշտ հավատացյալներին` Տեր Ասողիկն իր քարոզում ասաց. «Հիրավի, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը մեր Ազգային Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է, որովհետև այդ երկու սուրբ առաքյալներն աստվածային նախախնամությամբ դարեր առաջ` քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան աշխարհ` Ս. Ավետարանը քարոզելու և իրենց արյամբ Ս. Ավետարանին կյանք և արդյունք պարգևելու…

Եկավ մի պահ, ինչպես մեր Եկեղեցու հայրերն են ասում, սատանայի` Աստծո հակառակորդի մոլորությամբ հայ ժողովուրդը մոռացավ ճշմարիտ աստվածապաշտությունը և հայտնվեց կռապաշտության մեջ: Այնպես, ինչպես երբ Մովսեսը Սինա լեռը բարձրացավ, երկար ժամանակ նրանից լուր չեղավ, և ժողովուրդը հանկարծ մոտեցավ Ահարոնին և պահանջեց` ասելով, որ Մովսեսը գնաց, նրա հետ նաև իր Աստվածը: Հետևաբար, մենք Աստված չունենք: Եկե՛ք մի կուռք` ոսկե հորթ, պատրաստենք, որը կլինի մեզ աստված: Այդ ժողովուրդը, որ տեսել էր Աստծու Հայտնությունը`հրաշքը և աստվածային առաջնորդությամբ դուրս էր եկել այդ վիհից, հանկարծ մոռացավ Աստծուն` կուռքին պաշտելով: Ահա այդպես և մենք` հայերս, որ ճշմարիտ աստվածապաշտությունն ունեինք` իբրև սերունդները արդար Նոյի, Թորգոմի և Հայկի, կռապաշտության մեջ հայտնվեցինք և այդ խավարով ապրեցինք դարեր ու հազարամյակներ, բայց ապրեցինք ոչ թե որպես չգո մի գոյություն, այլ կերտեցինք մշակույթ, ունեցանք հայրենիքի զգացումը, սակայն իբրև մարմին: Երբ եկավ ժամանակների լրումը, Աստված ի դեմս Միածին Որդու հայտնվեց ի մեջ մարդկության, այնուհետև իր առաքյալների միջոցով սփռվեց աշխարհով մեկ: Եվ այս երկու առաքյալները, որ աստվածային տեսչությամբ բաժին հասան մեզ, եկան Հայաստան աշխարհ և քարոզեցին Ս. Ավետարանը, քարոզեցին այն ճշմարտությունը, որը մենք ունեինք, սակայն մոռացել էինք:

Գիտեք, որ պատմական հանգամանքների բերումով և տարբեր պատճառներով մոռացել էինք, սակայն պատմական հիշողությունը կար: Դրա համար էլ առաքելական քարոզչությունը պարարտ հող գտավ մեզանում, և հայերը խուռներամ բազմությամբ դարձան սուրբ առաքյալների հետևորդը, դարձան քրիստոնյաներ` սպասելով այն օրհնյալ պահին, երբ Աստված առաջնորդեց Ս. Գրիգոր Լուսավորչին, որպեսզի հայոց ազգն ամբողջապես դարձ ապրի` դառնալով Աստծո սեփական ժողովուրդը»:

Անդրադառնալով տոնի առիթով Աստվածամուխ Ս. Գեղարդի դուրս բերման ուրախալի փաստին` Տեր Հայրը մասնավորաբար ընդգծեց. «Մեկ տարի առաջ Նորին Սրբությունը մի մասնավոր տնօրինություն կատարեց, որը նախախնամական էր, քանի որ 21-րդ դարում սրբատառ կոնդակ է հռչակվում, որպեսզի այս նվիրական տոնին հայ ժողովրդի և համայն քրիստոնյաների երկրպագության համար դուրս բերվի Աստվածամուխ Ս. Գեղարդը, որը դարձյալ աստվածային հատուկ տեսչությամբ բաժին հասավ հայերիս և ահա՛ ձեր առջև է այն նիզակը, որով խոցեցին Քրիստոսի կողը, և բխեցին ջուրն ու արյունը` որպես կենդանության նշան, իսկ Ս. Գեղարդն էլ դարձավ իբրև կենդանագործ ու սրբազան առարկա:

Եվ ինչպես վկայաբանությունն է հուշում ու վկայում, թե ինչպես Ս. Թադեոս առաքյալը մտավ Հայաստան աշխարհ և այս Գեղարդի զորությամբ այնպիսի հրաշքներ գործեց, որ հայերը, ովքեր կռապաշտությամբ էին մոլորված, անմիջապես ճանաչեցին ճշմարիտ Աստծուն, խոնարհվեցին Նրա զորության առջև` դառնալով Նրա հետևորդը:

Այս խառը ժամանակներում` տագնապալից օրերին, Ս. Գեղարդի զորությունը պիտի գա` մեզ հաստատելու մեր հավատքի, նվիումի ու առաքելության մեջ»:

Պատարագիչը մաղթեց, որ Տերը Ս. Գեղարդի նշանով և խաչի զորությամբ միշտ անսասան պահի Հայոց Եկեղեցին` յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ամուր ու հաստատուն պահելով Հայ Եկեղեցու գրկում:

Սուրբ Գեղարդը ի տես և ի երկրպագություն հավատացելոց Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

28-1-1 28-1-2 28-1-3 28-1-4 28-1-5

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 29 † Կիր.Բ կիր. Յիսնակի
Հաջորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 30 Բշ. Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Hakob bacahaytum
Նորություններ

Կեղծ հոգեւորականի հետքերով (Բացահայտում)

29 Ապրիլի, 2018
Garegin B sh
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

18 Ապրիլի, 2018
mayr ator ferg1
Նորություններ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների Մայր Աթոռում կատարվելիք արարողությունների ժամանակացույց

29 Դեկտեմբերի, 2022
Garegin B 901
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

7 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?