Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mshakutayin arjeq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում. մշակութային արժեքների ոչնչացնում, թե՞ հոգիների փրկություն
Քրիստոնեական

Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում. մշակութային արժեքների ոչնչացնում, թե՞ հոգիների փրկություն

Published 4 Մայիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ոմանք կարծում են, որ քրիստոնեության տարածումը Հայաստանում անբարենպաստ եղավ մեր հին շրջանի մշակույթի համար, որովհետև Գրիգոր Լուսավորիչը, Հայաստանում քրիստոնեությունը տարածելով, ոչնչացնում էր հայոց հեթանոսական շրջանի մշակույթի գեղեցիկ և ինքնատիպ արժեքները: Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում շատ կուռքերի, մեհյանների տեղում հաստատել է քրիստոնեական եկեղեցիներ կամ դրանք վերածել է եկեղեցիների: Սակայն իրականում, ինչպես հայտնում է Ագաթանգեղոս պատմիչը, Տրդատ թագավորն է իր զորքի և հավատացյալ ժողովրդի հետ ավերել մեհյանները` դրանց հարստությունները բաժանելով աղքատներին, մի մասն էլ ընծայելով Եկեղեցուն: Հեթանոսական տաճարների քրմական դասը, դարձի գալով, անցել է եկեղեցական սպասավորության: Կռապաշտական տաճարների կործանման ժամանակ Տրդատի հետ շրջում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Գրիգոր Լուսավորչի անձնապես և անմիջական մասնակցությունը տաճարների կործանմանը, ըստ պատմիչի, եղել է միայն մեկ անգամ, ուղեկցվել հրաշքով: Արտաշատում Անահիտ դիցուհու տաճարի դևերի դիմադրության ժամանակ Սուրբ Գրիգորը բարձր պահել է խաչը, որի զորությունից տաճարը քանդվել է: Մինչդեռ հեթանոսական, կռապաշտական առարկաներ ոչնչացնելու ուշագրավ դեպքեր կան Աստվածաշնչում և սրբերի կյանքում: Երբ Մովսես մարգարեն լեռը բարձրացավ` Տիրոջ պատվիրանները ստանալու, հրեաները նրա բացակայության ժամանակ մի ոսկե հորթ ձուլեցին և սկսեցին պաշտել այդ կուռքին: Վերադառնալով և այս ամենը տեսնելով՝ Մովսեսը ջարդուփշուր արեց կուռքը և ոչնչացրեց (Ելք 32.1-20): Այս պատմությունը գրեթե բոլորն էլ գիտեն, սակայն մինչև այսօր ոչ ոքի մտքով անգամ չի անցել Մովսես մարգարեին մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Մեր ժողովրդի կողմից ամենասիրված սրբերից են Սուրբ Գևորգը և Սուրբ Սարգիսը: Երբ նրանց ստիպեցին կուռքերին զոհ մատուցել, նրանք ոչ միայն հրաժարվեցին զոհ մատուցելուց, այլև կործանեցին կուռքերը: Եվ մեր ժողովուրդը, այս սրբերին սիրելով, մինչև այսօր նրանց չի մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Եվ ահա Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արեց այն նույն բանը, ինչ արեցին Մովսես մարգարեն և մյուս սրբերը:
Բազում ուսումնասիրություններ, փորձառություններ, զգացողություններ ցույց են տալիս, ապացուցում են, որ մարդը մարմնից և հոգուց կազմված մի ամբողջություն է: Երբ մարմնի վրա վերք է լինում, ապա բժշկության մեջ վերքը բուժում են առաջին հերթին ախտահանիչ որևէ միջոցով, որովհետև հակառակ դեպքում վերքը բորբոքվում է և մարդուն նույնիսկ մահվան է հասցնում: Այս նույն ձևով էլ հոգևոր իմաստով կան առարկաներ, որոնք սրբություն և կենդանություն են տարածում: Օրինակ` Քրիստոսի խաչափայտի շնորհիվ հարություն առավ մեռած պատանին, Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելով՝ հարություն առավ մեռածը (Դ Թագավ. 13.21)։ Նույն կերպ էլ չարին նվիրված առարկաները մահ և պղծություն են սփռում: Չարի մասին հայտնի է, որ նա նյութական աշխարհի վրա կարողանում է ազդել հատկապես կուռքերի և նրանց նվիրված տաճարների միջից ու դրանց միջոցով: Երբ մի մարդ պատերազմի ժամանակ ականազերծ է անում ականապատված մի դաշտ, որպեսզի իր ետևից եկող զորքն ապահով անցնի և մահ չլինի, ապա այդպիսի մեկին չեն մեղադրում մարդու կողմից ստեղծված առարկաները, այն էլ այդպիսի հնարամիտ առարկաները ոչնչացնելու համար, այլ ընդհակառակը, գովում են և նույնիսկ շքանշաններ ու հերոսի կոչում տալիս: Եվ մենք այսօր էլ պետք է շնորհակալ լինենք Սուրբ Գրիգոր Լուսավորչից, որ Հայաստանը դիտելով իբրև հոգևոր դաշտ` այնտեղից արմատախիլ արեց թույնը և հաստատեց կյանք տվող եկեղեցիներ: Այս ամենն իմանալուց հետո մեզ համար հասկանալի է դառնում, թե ինչու էին սրբերը ոչ միայն հրաժարվում կուռքերին զոհ մատուցելուց, այլև կործանում էին դրանք: Այս արարքն իր մեջ երկու նպատակ ուներ: Սրբերը նախ ցանկանում էին ցույց տալ, որ դրանք աստվածներ չեն, և մարդը կարող է դրանք կործանել, և երկրորդ, որ ամենակարևորն է, սրբերը ցանկանում էին, որքան հնարավոր է, սահմանափակել չարի ազդեցության ոլորտները մարդկության վրա:
Խորհրդային Միության փլուզումից հետո նախկինում նրա կազմի մեջ մտնող բազմաթիվ երկրներ ոչնչացրեցին նախկին հասարակարգի առաջնորդների արձանները, վերացրեցին նրանց անունները փողոցների, մշակութային, հասարակական հաստատությունների վրայից: Եվ այսօր այդ ոչնչացումները չեն դիտվում որպես մշակութային արժեքների ոչնչացում:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 5 Բշ. ԺԶ օր Յինանց
Հաջորդ նյութը Astvacashunch Մայիսի 6 Գշ. ԺԷ օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?