Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Published: 16 Օգոստոսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման բերկրառատ տոնը: Միածնաեջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, բարերարների եւ ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծեց, որ սերը, հնազանդությունը, հեզությունը եւ խոնարհությունն այն առաքինություններն են, որոնք փոխել են, փոխում են եւ պիտի փոխեն այս աշխարհը` դարձնելով այն առավել բարի եւ օրհնաբեր:

«Եւ այսօր մենք էլ` որպես Նրա աշակերտները, խոսք ենք լսում մեր Տիրոջից, որ ասում է. «Ահա քո Մայրը»: Սրբացնող եւ սրբարար այս խորանից տեսնում եմ այս աստվածակառույց տաճարը` լեցուն բազում մայրերով, որոնց հավատարմության, սրբության, հեզության, խոնարհության եւ հնազանդության օրինակն Աստվածամայր Ս. Կույսն է: Մեզ համար մայր է ոչ միայն Ս. Աստվածածինը, այլեւ այն սուրբ երկիրը, որտեղ մենք ապրում ենք եւ որից ուժ, եռանդ ու հոգի ենք ստանում: Մայր է մեզ համար այն եկեղեցին, որի Ս. Ավազանից ծնվելով` անդամագրվում ենք Քրիստոսի Եկեղեցուն: Մայր է նաեւ Միածնաէջ այս Տաճարը, որի Ավագ Ս. Խորանը Տիրամորն է նվիրված: Սուրբ Կույսի կյանքի օրերը դեռեւս նոր էին սկսվել, երբ ընծայվեց տաճարին, նոր էր Նա ճաշակել դեռատության քաղցրությունը, երբ դրան փոխարինեց մայրության բերկրանքին սպասելու օրհնաբեր ավետիսը: Այսօր, սիրելինե՛ր, Աստվածամայրը մեզ հետ չե, այլ Նրա կենդանի օրինակն է մեզ հետ, եւ Նրա բարեխոսությունը` որպես բոլոր քրիստոնյաների մայր»,- նշեց Մուշեղ Սրբազանը:

Հավարտ սրբազան արարողության, Ս. Տրդատի բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը, որի ժամանակ շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, ապա Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:

Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալներին:

1

2

3

4

5

6

7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Zgon Հանկարծամահ է եղել Տ. Զգոն քահանա Անտոնյանը
Հաջորդ նյութը Vazgen Vehapar Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 21-րդ տարելիցն է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ayc artsakhcinerin 3
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին հայրենազրկված արցախահայերին (նկարներ)

3 Նոյեմբերի, 2023
Asori arajnord
Նորություններ

Մայր Աթոռ ժամանեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետը

10 Հոկտեմբերի, 2014
26.12.22 1
Նորություններ

Սևանավանքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2022
17.1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

17 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?