Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Varq srboc
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սրբերի վարքաբանության մասին
Վարք սրբոց

Սրբերի վարքաբանության մասին

Published: 3 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հռոմեական կայսրության մեջ Բ. դարի վերջին հատուկ հրովարտակով արգելվում էր նոր պաշտամունք մուծելը: Առավել
ևս սրվեց պայքարը քրիստոնյաների դեմ: Քրիստոնեությունը դժվարին առճկատման մեջ համառորեն դիմակայեց նյութվող
հալածանքներին: Կայսրությունով մեկ դաժանորեն պատժում էին նոր հավատքի հետևորդներին, բայց այնուամենայնիվ քարոզվող նոր գաղափարները արձագանքվում էին բնակչության բոլոր շերտերում: Բարձրացող կրոնի առաջամարտիկները անձնուրացաբար ծառայում էին իրենց կոչումին և զոհւում հանուն Քրիստոսի, հավատալով, որ վերջնական հաղթանակը
հեռու չէ: Նրանց դեմ բանեցնում էին պատժի ամենատարբեր միջոցներ` գելարաններ, կախաղաններ, մամլիչ սարքեր…Իսկ ծածուկ հավատացյալներն ու նորադարձները հարգանքով ու երկյուղածությամբ հետևում էին այդ գործողություններին, վտանգելով իրենց կյանքը` նահատակված սրբերի մարմինները գաղտնաբար կամ երբեմն բացահայտօրեն թաղում էին, կառուցում վկայարան-մատուռներ, դեպքերի թարմ տպավորությամբ, թերևս հին կենսագրությունների օրինակով, գրի էին
առնում եղելությունը, սահմանում հիշատակի օրեր, պարբերաբար նշում տվյալ սրբի տոնը:
Ժամանակի ընթացքում ստեղծվեց պատկառելի գրականություն (որ պիտի անվանվեր սրբախոսություն), ուր պատմում էին նահատակների, խոստովանողների, ավելի ուշ նաև սուրբ այրերի կյանքն ու գործունեությունը:
Հնագույն ժամանակներից հայ իրականության մեջ ևս գրվել են սրբախոսական երկեր` վարքեր ու վկայաբանություններ, ներբողներ: Իսկ երբ քրիստոնեությունը վերջնականապես հաստատվեց Հայաստանում, և սկսեցին կարգավորել եկեղեցական տոները, կազմվեցին տօնացոյցներ, անհրաժեշտություն զգացվեց թարգմանելու համաքրիստոնեական սրբերի կենսագրությունները հունարենից, ասորերենից:

 Հին մատենագիրները անհրաժեշտ չեն համարել հիշատակել ինչպես հեղինակների, նույնպեսև թարգմանիչների անունները: Այս վիթխարի գրական հունձքի համար մենք պարտական ենք մեծ մասամբ անանուն թարգմանիչներին, սակայն բարեբախտաբար պահպանվել են թեպետ աննշան, բայց թանկագին տեղեկություններ թարգմանական գործի կազմակերպիչների, թարգմանիչների մասին (Ատոմ վարդապետ, Գրիգոր Վկայասեր, Կիրակոս, Գրիգոր Փոքր Վկայասեր, Ներսես Շնորհալի…):
Անհրաժեշտ է նշել, որ թարգմանիչների ձեռքի տակ միշտ չէ, որ եղել են անխաթար բնագրեր, և հասկանալի է` թարգմանությունները նույնպես տարբեր են որակով ու վիճակով, պահպանված ձեռագրերը, որոնցից օգտվել են վենետիկյան հրատարակիչները, հաճախ հնամաշ ու վնասված են եղել: Հունական և ասորական վարքերն ու վկայաբանությունները անշուշտ առընչվել են հայ իրականության հետ, իրենց նպաստն են բերում Հայ առաքելական եկեղեցու պատմության առավել ամբողջացմանը: Ներկայացվող գործողություններից շատերը կատարվում են Հայաստանում և հարակից շրջաններում, հերոսների մեջ կան նաև հայ սրբեր, նորադարձներից շատերը հայ են: Իբրև առընչությունների կարևոր փաստ հիշենք, օրինակ, Բարդուղիմեոս առաքյալի այցելությունը Հայաստան, երբ նրա ջանքերով հավատքի են գալիս ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլև իշխող դասի ներկայացուցիչներ:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2009

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հուլիսի 5 Ուր. Ե. օր Վարդավառի պահոց:
Հաջորդ նյութը hunahromeakan ashxarh Հունահռոմեական աշխարհը. Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Grigor sqanchelagordz
Վարք սրբոց

Սուրբ Գրիգոր Սքանչելագործի վարքը

9 Սեպտեմբերի, 2013
Axotq 13
Վարք սրբոց

ԱՂՈԹԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ( ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ)

22 Փետրվարի, 2016
Teodoritos
Վարք սրբոց

Սուրբ Թեոդորիտոս քահանայի մասին

26 Սեպտեմբերի, 2013
Hromi episkoposutyun
Վարք սրբոց

Հռոմի եպիսկոպոսությունը իբրև կենտրոն և գլուխ կաթոլիկ հռոմեականության

18 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?