Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bagrat eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Սրբազան. Ցեղասպանությունը չպիտի դառնա ընկճվելու, զոհ լինելու պատճառ, այլ՝ դեպի հաղթանակ քայլելու ազդակ
Հարցազրույցներ

Սրբազան. Ցեղասպանությունը չպիտի դառնա ընկճվելու, զոհ լինելու պատճառ, այլ՝ դեպի հաղթանակ քայլելու ազդակ

Published: 14 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան Հայր, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցածը՝ նախ հոգևոր ու նաև քաղաքական տեսանկյունից:

-Երեկվա իրադարձությունն, ըստ իս, պետք է բաժանել երկու մասին, որոնք փոխլրացնում են իրար: Առաջինը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու տիեզերական ճանաչողությունն է և երկրորդը, բնականաբար, Ցեղասպանության ևս մեկ շեշտադրումն է:

Առաջինի դեպքում պետք է ասեմ, որ ևս մեկ անգամ փաստեցինք, թե ինչպիսի մեծ, ներքին հոգևոր ուժ ունի հայ եկեղեցին: 10-րդ դարում ծնված, ստեղծագործած, ապրած Գրիգոր Նարեկացին այսօր՝ 21-րդ դարում, դեռևս շարունակում է խոսել, քարոզել, ճանապարհ և ուղեցույց լինել մարդկանց համար, ընդ որում՝ անկախ նրանց ազգային ու դավանական պատկանելիությունից:
Սա նշանակում է, որ հայ եկեղեցին իր ներքին բովանդակությամբ և էությամբ այդ ուժականությունն ունի՝ Սրբերի արտադրության մեծագույն ուժականությունը: Նարեկացին ոչ մի այլ աղբյուրներից չի սնվել, բացի եկեղեցու դավանանքից, հավատքից, աստվածաբանությունից ու կենցաղավարությունից: Երբ մենք նայում ենք երեկվա իրադարձությանն այդ լույսի ներքո՝ մենք խորհում ենք, մտածում ենք անանցանելի արժեքների մասին և ոչ թե մեր ժամանակի զուտ ժամանցային, զանգվածային լրատվամիջոցների կողմից ստեղված կամ այլ արժեքների մասին:

Սա նշանակում է նաև, որ երեկվա իրադարձությունից հետո շուրջ մի քանի հարյուր միլիոն մարդ՝ անկախ, նորից եմ ասում դավանական, ազգային պատկանելիությունից, ընթերցելու են, հետաքրքրվելու են, խոսելու են Նարեկացու աղոթքով, որ հենց հայի աղոթքն է ու հայի լեզուն: Միլիոնավոր մարդիկ բարձրացնելու են իրենց տեղեկացվածությունը թե′ Հայաստանի, թե′ հայ եկեղեցու մասին: Այդ իմաստով իրադարձությունը շատ կարևոր էր:

Դիտարկելով տեղի ունեցածը զուտ Կաթոլիկ եկեղեցու կյանքի միջից՝ կարող եմ ասել, որ սա երկրորդ նման հռչակում ունեցող ոչ կաթոլիկ սուրբն է, որը տեղ է գտնում իրենց կողմից հռչակված Տիեզերական վարդապետների շարքում:

Բնականաբար, այս իրադարձությունը գալիս է խոսելու հայի այն իրական կենսունակության մասին, որը ժամանակներ չի ճանաչում՝ ինչ էլ լինի, ինչպես էլ փոխվեն պայմաններն այդ նույն կենսունակությունը հայության էության մեջ շարունակել ու շարունակելու է մնալ:

Անդրադառնալով երկրորդը՝ Ցեղասպանության շեշտադրմանը:

Պետք է ասեմ, որ Վատիկանում տեղի ունեցածը մեծ հնչեղություն է ստացել: Սա, այս օրերի տրամաբանության մեջ շատ կարևոր է, քանի որ վերջին շրջանում, կարծես, ամեն օր ամբողջ աշխարհն այս կամ այն ճանապարհով, իր ժամանակակից գործիքներով անընդհատ միտվում է դեպի իրադարձությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Դեպի մի իրադարձություն, որն ուղղված էր ոչ թե մի ցեղի, այլ՝ մարդկության դեմ: Մի իրադարձություն, որը համամարդկային հանցագործություն էր:

Տա Աստված, որ մենք կարողանանք այս զուտ իրազեկուման փուլից մեկ քայլ այնկողմ անցնենք: Ուզում եմ հատկապես շեշտադրում կատարել սրա վրա, որովհետև 100-րդ տարելիցի նախաշեմին հռչակված Հայրապետական կոնդակն իր ամբողջության մեջ հստակ կերպով մեզ պատկերում է այն ուղին, որով մենք զգացմունքայնությունից այլևս դուրս պիտի գանք:
Բոլոր իրադարձությունները լավ են՝ տեղեկացվածության, իրազեկության մակարդակի վրա, բայց դրանք այդպես էլ կմնան, եթե մենք չկարողանանք այդ ամենը դարձնել ռազմավարություն՝ թե′ մեր ներքին կյանքում, թե′ արտաքին հարաբերություններում:

Ցեղասպանության տարելիցը ոչ միայն պիտի դառնա սուգի, վշտի, զգացմունքայնության առիթ, այլ նաև պատասխանի մի հարցի՝ մենք, որ անցել ենք այս ճանապարհով, մեր ամեն ոլորտում՝ ինչպե՞ս պիտի կարողանանք այդ գաղափարով ապրել, չխաբել իրար դրա շուրջ, բարելավել մեր կյանքը, մեր երեխաների կրթության մասին մտածել բարձրագույն աստիճանով:

Հարցն այն է, որ մենք աղետի միջով ենք անցել և այդ աղետը պիտի հետ չգա մեր կյանք ոչ մի ձևով: Երբ ասում եմ ռազմավարություն, ռազմավարությունը հենց այս հարցի շուրջ պիտի լինի:

Ցեղասպանությունը չպիտի դառնա ընկճվելու, զոհ լինելու պատճառ, այլ՝ անընդհատ դեպի հաղթանակ քայլելու ազդակ: Պիտի այդ գիտակցությամբ սկսենք ապրել: Սա մեր կյանքի բանալին պետք է լինի: Ցեղասպանությունը` ժխտողականության տեսքով, շարունակվում է այսօր: Ցեղասպանությունը շարունակվում է Հայոց Պատրիարքարանի պատանդի կարգավիճակում լինելով, հայ համայնքի գերի լինելով Թուրքիայում, Ցեղասպանությունը շարունակվում է Հայաստանի տնտեսական շրջափակմամբ, Ցեղասպանությունը շարունակվում է Արցախի ազատության իրավունքը վերջնականապես չիրացված լինելու միջոցով, Ցեղասպանությունը շարունակվում է մշակութային ու մի շարք այլ ոլորտներում: Էլ չեմ ասում քաղաքական մակարդակի վրա ժխտողականությունը՝ ուղղակի փաստի ժխտումն ու վերջ:
Երեկվա իրադարձությունը մեզ այս առումով մտածելու տեղիք կտա: Մտածելու, թե ինչպես մենք կարող ենք հասանելի լինել աշխարհին և մեր գործողություններով աշխարհի համակրանքը շահելով՝մեզ գործընկերներ գտնենք բոլոր ոլորտներում:

Ինձ համար նախօրեին հնչաց Գարեգին Երկրորդ Վեհափառի խոսքն ուղենշային էր: Օրինակ այն հատվածը, որում անդրադարձ է արվում հենց այս օրերին.
«Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կյանքի համար և արդարության հաղթանակի հավատով շարունակում ջանքերը հանուն իր իրավունքների, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և իր արդար պահանջատիրության»,- ասվում է Վհափառի խոսքի մեջ:

Կամ, օրինակ՝ սրբադասման գաղափարը: Դա անցում է մեկ այլ աստիճանի, անցում է զոհի կարգավիճակից՝ հաղթանակած լինելու վիճակի: Սա կարող է պատճառ, հարթակ լինել հոգեփոխության համար: Եվ նաև հատուկ պետք է ընդգծեմ Վեհափառի մյուս խոսքն այն մասին, որ նահատակները միավորում են մեզ.

«Նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղոթւյան հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյան սիրոյ և բարի գործերի յորդորելով» »:

Սա ազգային հարց չէ՝ համաշխարհային նշանակություն ունեցող միտք ու գաղափարախոսություն է:  Աղյուր՝ www.aysor.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը garegin b xoq Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Վատիկանում մատուցված Սուրբ Պատարագին
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 16 ԺԲ օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

12 US doctors 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին

12 Հոկտեմբերի, 2015
24 Polis pilgrims 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ

24 Սեպտեմբերի, 2015
2 5
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

2 Հունիսի, 2015
06 5
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

6 Հունվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?