Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Zaqari vrd.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սրբադասման կարգի վերականգնումը մեր եկեղեցում շրջադարձային իրադարձություն է լինելու
Նորություններ

Սրբադասման կարգի վերականգնումը մեր եկեղեցում շրջադարձային իրադարձություն է լինելու

Published: 11 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

2015 թ. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության նահատակներին, մի իրադարձություն, որի մասին, ցավոք, շատ քիչ է խոսվում: Սակայն միեւնույն ժամանակ հասկանալի է, որ վեցդարյա ընդմիջումից հետո սրբադասման կարգի վերականգնումը եկեղեցու ծոցում դյուրին չէ: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին NEWS.am-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանի հետ:

Անցած տարի Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովը որդեգրեց Հայոց Ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը, ի՞նչ հանգրվանում են այժմ Սրբադասման հանձնախմբի աշխատանքները:

2005 թ. ի վեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Սրբադասման հանձնախումբը ցայսօր ունեցել է յոթ հանդիպում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել սրբադասմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, կատարվել են մի շարք ուսումնասիրություններ՝ մեր եկեղեցու պատմական փորձառության, դավանական մտածողության եւ ավանդության տեսանկյուններից քննարկելով կարեւոր այս խնդիրը: Այս առիթով հաշվի է առնվել նաեւ դավանակից եւ քույր եկեղեցիների ունեցած փորձառությունը:

Միանշանակ է, որ վեցդարյա ընդմիջումից հետո սրբադասման կարգի վերակագնումը մեր եկեղեցում շրջադարձային եւ իսկապես պատմական իրադարձություն է լինելու, որով կենդանության նոր շունչ է հաղորդվելու ազգային-եկեղեցական մեր կյանքին: Այո՛, անցած տարի Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովը, անդրադառնալով սրբադասման կարգի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քննարկեց նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը: Արդյունքում որդեգրվեց հավաքական սրբադասման սկզբունքը, ինչպես նաեւ հանձնարարվեց Սրբադասման հանձնախմբին՝ շարունակելու նահատակների անհատական եւ խմբային սրբադասման ուսումնասիրությունները, մշակելու եւ ստեղծելու սրբադասման նոր կանոն եւ արարողակարգ: Նկատի ունենալով եպիսկոպոսաց ժողովի ցուցումները եւ ստացված առաջարկները՝ հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցավ այս տարի հունվար ամսին, Անթիլիասում, որի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքների արդյունքները եւ ընթացքը: Հանձնախմբի առաջիկա հանդիպումը նախատեսված է մայիսի վերջին՝ Ս. Էջմիածնում:

Դուք նշեցիք, որ ստեղծվելու է սրբադասման նոր կանոն, ի՞նչ է դա ենթադրում եւ ինչպե՛ս է կատարվելու արդեն բուն սրբադասումը:

Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ հանձնախումբն արդեն իսկ պատրաստել է Հայոց Եկեղեցու Սրբադասման նոր կանոնը, որը քննության կառնվի եւ կհաստատվի աշնանը Մայր Աթոռում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովում: Բնականաբար, հետագա բոլոր սրբադասումները մեր Եկեղեցում կկատարվեն հենց այդ կարգով: Ըստ հանձնախմբի առաջարկած տարբերակի՝ ծիսական բուն արարողությունը տեղի կունենա Ս. Պատարագի ժամանակ Հայրապետական սրբատառ կոնդակի ընթերցմամբ եւ հռչակմամբ, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցումներ, սրբապատկերի օծում, մասունքների խնկարկում, տվյալ սուրբին կամ սրբերին նվիրված շարականի կանոնի երգեցողություն եւ բարեխոսական աղոթք:

Ինչպե՞ս է կատարվելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը, արդյո՞ք շարականի նոր կանոն է գրվելու այս առիթով:

Ի գիտություն տեղեկացնեմ, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը տեղի կունենա 2015 թ.: Մեր եկեղեցու եւ ժողովրդի կյանքում այս կարեւոր իրադարձության համար նախատեսվում է հետեւյալ միավորների պատրաստումը՝ նոր սրբապատկեր, որը կօծվի հռչակման օրը, Մեծ Եղեռնի նահատակներին նվիրված շարականի ամողջական կանոնի ստեղծում՝ ըստ մեր եկեղեցում ընդունված շարականագրության կանոնների: Այն պետք է լինի գրաբար լեզվով եւ նոտագրված, բովանդակության մեջ լինեն սուրբգրային վկայություններ, արտացոլված լինի մեր Եկեղեցու ուղղափառ դավանությունը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվի ցեղասպանության զոհերի նահատակության խորհրդին: Խնդրի առնչությամբ հանձնախումբը նամակ է ուղարկել Հայոց Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին` ներկայացնելու իրենց առաջարկները:

Իսկ կարո՞ղ են շարականի նոր կանոնի ստեղծմանը մասնակցել նաեւ աշխարհականներ:

Անշուշտ, դյուրին չէ շարականի նոր կանոն գրելը, քանզի այն պահանջում է որոշակի գիտելիքներ եւ պատրաստվածություն: Սակայն, նշեմ, որ Եկեղեցին սիրով կընդունի եւ կքննարկի վերոգրյալ չափանիշների համաձայն արված յուրաքանչյուր առաջարկ: Հավելեմ նաեւ, որ Ցեղասպանության զոհերի սրբադասման առիթով կգրվի նաեւ նոր վկայաբանություն եւ կպատրաստվի մասունքարան: Սրբադասումից մեկ օր առաջ Մայր Աթոռում՝ երեկոյան, տեղի կունենա հսկման արարողություն, որի ժամանակ առաջին անգամ կընթերցվի նահատակների վկայաբանությունը: Եվ այդպես աղոթական եւ խնկաբույր մթնոլորտում կդիմավորենք հաջորդ օրը, երբ տեղի կունենա երկար սպասված սրբադասումը:

Աղբյուր՝ news.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Ապրիլի 12 Շբ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Հաջորդ նյութը Ter Esayi «Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch
Նորություններ

Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (հոկտեմբերի 6-8)

12 Հուլիսի, 2016
GHX 3
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Աթեշյանի պատճառով չէ, որ տեղափոխվել է Նյու Յորք, այն կանցկացվի տարբեր թեմերում. Տեր Վահրամ

28 Հոկտեմբերի, 2016
Vahram qhn. Meliqyan 21
Նորություններ

ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍԱՐՍԱՓԵԼ ՊԵՏՔ ՉԷ

16 Փետրվարի, 2019
Mayr ator 6
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Հմայակ աբեղա Սահակյանը

16 Սեպտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?