Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Meles episkopos
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Մելես եպիսկոպոսի մասին
Վարք սրբոց

Սուրբ Մելես եպիսկոպոսի մասին

Published 17 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Պարսից Որմիզդ արքայի ժամանակներում նրա բանակում ամենայն առաքինություններով և սուրբ վարքով զարդարուն մի մարդ կար, որի անունն էր Մելես: Նախ նա գաղտնի էր պահում քրիստոնեական հավատը, իսկ հետո հրաժարվեց զինվորությունից և աշխարհիկ կենցաղից, տրվեց միանձնության և անապատում էր բնակվում` պահքով և աղոթքով, տքնությամբ և արտասուքով և գետնամած անկողնով և գիշեր ու ցերեկ իր անձի փրկության համար աղաչում էր Աստծուն: Դրանից հետո գնաց Մելեպոլիս, ուր Դանիել մարգարեն տեսիլն էր տեսել, և երկրի բնակիչների կողմից սպասավորության կանչվելով` Բիթբաղակ քաղաքում եպիսկոպոս ձեռնադրվեց Բիթբաղաթ եպիսկոպոսի կողմից: Եվ երբ գնաց այնտեղ, նրան չընդունեցին այն քաղաքի բնակիչները, որ արեգակն էին պաշտում: Եվ այնտեղից հալածվելով` նա անիծեց քաղաքը, բայց ոչ թե իրեն հալածելու համար, այլ որ չընդունեցին իր ավետարանական քարոզությունը և Քրիստոսի հավատը: Եվ քիչ օրեր անց Պարսից թագավորը բարկացավ բնակիչների վրա և հրամայեց այրել նրանց քաղաքը և զորք ու երեք հարյուր փիղ ուղարկեց` հիմնահատակ ավերելու:
Իսկ երանելի Մելես եպիսկոպոսը, հետը չվերցնելով ոչինչ բացի մի Ավետարանից և գավազանից, գնաց Երուսաղեմ, այնտեղից Աղեքսանդրիա քաղաք և Եգիպտոս և տեսավ Անտոնիոս (Անտոն) Մեծ անապատականին: [Այնտեղից] երանելի Անտոնի հրամանով մեկնեց Պարսկաստան: Եվ ճանապարհին, մինչ գնում էր մի անապատով, օթևանեց մի քարայրում, ուր բնակվում էր մի միայնակյաց անապատական: Իսկ այնտեղ մի վիշապ էր որջ դրել: Երանելի եպիսկոպոսը աղոթքով սատկեցրեց դրան և նույն պահին շտապ մորթեց վիշապին: Եվ անապատական միայնակյացն ասաց. «Երկար ժամանակ է, ինչ միասին բնակվում ենք այս այրում` ես և գազանն այդ, և երբեք չվնասեց ինձ»: Եվ երանելի Մելեսն ասաց նրան. «Աստված թշնամություն դրեց դրա և մարդու միջև, և հարկ չկար բնակվելու քո թշնամու հետ»: Եվ նրան տեղափոխեց այնտեղից, իսկ ինքը եկավհասավ երանելի սքանչելագործ Հակոբ եպիսկոպոսի մոտ: Եվ սուրբ Հակոբը մարգարեանալով նրա մասին, ասաց` «Մարտիրոսությամբ ես վախճանվելու»: Եվ սուրբ Հակոբին տեսավ եկեղեցի շինելիս, որովհետև նախորդը փոքր էր, և հավատացյալների շատանալուն զուգընթաց` խորհել էր մեծացնել Աստծու տաճարը, ինչպես և սուրբ հրեշտակի միջոցով հրաման էր ստացել Տիրոջից: Եվ որովհետև Մելեսը հետը ոչինչ չուներ, բացի Ավետարանից [ու գավազանից], պարտքով երեք հարյուր դենար վերցրեց վաճառականներից, որ իր երկրից էին, և տվեց որպես օգնություն եկեղեցու կառուցման համար:
Իսկ դրանից հետո գնաց սուրբ Մարուգեի մոտ` նրա վանքը, որ ողջունի նրան և եղբայրներին և վերադառնա իր աթոռը: Եվ երբ սուրբն այնտեղ հասավ, հավաքվեցին բոլոր եղբայրները և ողջունեցին միմյանց: Ու երբ ողջունեցին իրար, սուրբ Մարուգեն ասաց. «Ո՛վ մարդ Աստծու, որ մարդկանց երբեք երեսպաշտություն չես անում, ահա կգնաս Արևելքի երկիրն ու այնտեղ [կհանդիպես] Փիլիպպոսին, որ իր չարիքներով ինքնիրեն պատրիարք է դարձրել: Նա սիրով չի ընդունի քո խրատները, և դու կհանդիմանես նրան ու կնզովես չարաչար, և նրա մի կողմը կչորանա»: Այն ժամանակ սուրբ Մելեսը պատասխան տվեց և ասաց. «Ողջո՛ւյն քեզ, հոգևո՛ր ծեր, որ տեսել ես անիծյալ օձին ու նրա ծնունդ[ներին], ինչպես և նրա սատակումն ու նրանից ծնվածների կորուստը»: Այն ժամանակ սուրբ Մարուգեն ասաց. «Ո՞րտեղից իմացար, եղբա՛յր, որ ես այդ տեսել եմ»: Սուրբ Մելեսն ասաց. «Նա, որ հայտնեց իմը քեզ, հայտնեց և քոնն ինձ»: Սուրբ Մարուգեն ասաց նրան. «Երանի՜ քեզ, եղբա՛յր իմ Մելես, որովհետև մոտեցել է քո մարտիրոսության ժամանակը. ինչպես Պողոսը, որին վախճանի հասցրեց ամբարիշտ Ներոնը, նույն կերպ և դու կհանդիմանես անօրեններին և կվկայես քո Տիրոջ համար և փառքի պսակ կստանաս»: Եվ երկու օր մնալով մեզ հետ` հրաժեշտ տվեց ծերին և ընդհանրապես բոլոր եղբայրներին, և նրան ճանապարհեցինք վանքից դուրս: Եվ ասաց մեզ. «Աղոթեցե՛ք, որ արժանի լինենք միմյանց հանդիպելու Աստծու առջև, որովհետև այս կյանքում մեզ վիճակված չէ իրար տեսնել»:
Եվ իջնելով դեպի Տիքսիփոն, որ Տիսփոնն է, հանդիպեց եպիսկոպոսների բազմության. վիճում էին եպիսկոպոսապետի հետ: Եվ սուրբ Մելեսը տեսավ, որ եպիսկոպոսապետն անիրավությամբ և ամբարտավանությամբ էր վիճում իր եպիսկոպոսների հետ: Եվ սուրբ Մելեսը գրով ու աստվածային վարդապետությամբ հանդիմանեց նրան: Եվ այսպես կոչված եպիսկոպոսապետն ասում է Մելեսին. «Ո՛վ հիմար, դու ուսուցանում ես ինձ, ինչ որ գիտեմ»:
Եվ բանալով Ավետարանը` երանելի Մելեսն ասում է. «Սա է սովորեցնում, և ոչ ես»: Իսկ այն եպիսկոպոսապետը, ձեռքը դնելով Ավետարանի վրա, ասաց. «Ավետարա՛ն, ասա՛ մեզ` ինչ որ ասելու ես»: Իսկ երանելի Մելեսը համբուրեց Ավետարանը, դրեց իր տոպրակն ու ասաց եպիսկոպոսին. «Քանի որ անարգել ես քո Տիրոջ խոսքը, քո դատը Աստված կանի»: Այնժամ մեծ որոտ եղավ, և կայծակ եղավ հրացայտ փայլատակմամբ և ընկավ նրա վրա, և չորացավ նրա աջ կողմը:
[Հետո], երբ երանելին անցնում էր քաղաքի միջով, բազում հիվանդների բժշկեց աղոթքով, և շատերը հավատացին Քրիստոսին և քրիստոնյա դարձան, իսկ մեկին, որ հակառակվում էր խոսքով` բորոտ դարձրեց:
[Ապա] հասավ մի անասելի խոր գետի և Տիրոջ Խաչի նշանով գետի ջրերի խոնավության վրայով անցավ հողաթափերով` որպես ցամաքով և գնաց Մեղեկերտ քաղաքն ու մարդկանց արգելեց արեգակին երկրպագել և զոհ մատուցել կրակին: Իսկ այդ քաղաքի իշխանը, որի անունը Միստոփարես էր, լսեց նրա մասին և խիստ բարկանալով` հրամայեց նրան [իր մոտ] բերել: Գալով բռնեցին նրան և ոտքերին ու ձեռքերին կապանքներ դնելով` տարան իշխանի մոտ: Եվ բարկացած իշխանը, տեղից ելնելով, իր սուսերով զարկեց սուրբ եպիսկոպոսի կրծքին: Նույն պահին նաև իշխանի Իբաս եղբայրը սուսերով խոցեց նրա սիրտը: Եվ երանելին նրանց ասաց. «Վաղը և եթ դուք սատկելու եք միմյանց ձեռքից»: Եվ այնպես եղավ, ինչպես ասել էր երանելին: Հաջորդ օրը երկուսը երիվար էին հեծնել` որս անելու, և մի այծյամ երևաց նրանց առջև: Եվ մեկն ընթացավ այծյամի մի կողը, իսկ մյուսը` մի, և լարելով աղեղները` նետեր արձակեցին, բայց այծյամին ոչ մի վնաս չեղավ, մինչդեռ [նրանք], իրար խփելով, սատկեցին ու երիվարներից ընկնելով` դաժան մահով մեռան: Եվ նրանց վրա կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում է. «Նրանց սրերը կմտնեն նրանց սրտերը, և նրանց աղեղները կփշրվեն» (Սաղմ. ԼԶ. 15):
Իսկ սուրբ Մելեսին իր աշակերտները մեծ պատվով թաղեցին, և սուրբն ստացավ անթառամ ու անապական պսակը, Մարուգեի խոսքին համապատասխան, որ առաջ մարգարեացավ:
Իսկ սրբի եղբայր Ներսեսին և երկուսի աշակերտներ` քահանա Եբբորին և սարկավագ Շինուին քարկոծեցին, և նրանք բարի խոստովանությամբ վախճանվեցին: Եվ մի քանի հավատացյալներ նրանց նշխարները դրեցին Մեղկանա քաղաքում, ուր բազում նշխարներ կան, և այլևս թշնամիները չհարձակվեցին այս քաղաքի և գավառի վրա:
Սուրբ եպիսկոպոսը վախճանվեց նոյեմբեր ամսի տասներկուսին: Նա է, որ հիշատակում են Մծբինի Հակոբ եպիսկոպոսի Ճառի վերջում, որև արժանի եղավ անեղծության պսակն ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Վերին Քաղաքի քաղաքացին, որի աղոթքների միջոցով Աստված բազում և զանազան նշաններ ցույց տվեց կենդանության օրոք, և մահվանից հետո էլ` սուրբ նշխարներով նրա, որ մեկուսի և աղոթքներով, արյամբ և ճգնավոր ժուժկալությամբ նահատակվեց և փառավորվեց, որովհետև այս աշխարհում և հանդերձյալում Իրեն փառավորողներին փառավորում է Աստված, որ միշտ երկրպագված ու փառավորված է, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 17 Եշ. Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի
Հաջորդ նյութը Qristosabanakan vecher Մեծ քրիստոսաբանական վեճի սկզբնավորությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?