Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Published: 20 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Մինչ Հայրապետական պատարագի սկսվելը, Ս. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները թմբուկների ձայների ներքո քայլերթով եկան Մայր Աթոռ` դիմավորելու Վեհարանից Մայր Տաճար իջնող Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանին կրում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը:

Ս. Պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամը հղեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

20-1

20-2

20-3

20-4

20-5

20-6

20-7

20-8

1

2

3

4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը logo 31 Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին). սբ. Էջմիածին 2011 թ. pdf
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 23 Դշ. Դ օր Ս. Զատկի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

19 2 3
Նորություններ

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

19 Հունիսի, 2018
Ekeghecaan kyanq 10.01.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (09.01.2017)

10 Հունվարի, 2017
Artsakh AJ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նախագահ Հարությունյանի և ԱՀ ԱԺ պատվիրակության հետ

16 Սեպտեմբերի, 2022
11.22.14
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը (նկարներ)

12 Նոյեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?