Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 28 Եշ. ԲՁ.Սրբոյն Երեմիայի մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 27 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 26 Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 25 Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 24 † Կիր. ԴՁ. Բ կիր. զկնի Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kirakos
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի մասին
Վարք սրբոց

Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի մասին

Published 6 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարդկանց թշնամու չար սովորությունն է` ցորենի բարի սերմի հետ որոմ ցանել, ուստի եկեղեցու մանուկները պետք է արթուն լինեն, որպեսզի կարողանան զգուշությամբ պահել սուրբ եկեղեցին, որ ժանտ սերմը չխառնվի աստվածպաշտության սերմին, այլ բուսնեն ըստ Աստծու` աճելով բարեպաշտությամբ և բազմապատիկ հատուցեն Տիրոջը հոգևոր աշխատանքի պտուղը: Որովհետև ովքեր բարեպաշտությամբ և փութով ընթանան սրբերի հետ` կգտնեն ճշմարտությունը: Արդ, սա ասում եմ քո աստվածպաշտությանը, սիրելի՜ եղբայր, և գրով պատմում եմ իմ կրտսերությունը. թեպետև Իկոնիոն քաղաքում նշանված էր երանելի և բարեհաղթ մարտիրոս Հուղիտային, քեզ պատմեմ և բարվոք խոստովանությունը ի Քրիստոս, թե որտեղից էին, կամ ինչպես ընթացան այս կյանքում և ինչպես վկայեցին, քանի որ ոմանց, մանավանդ անհմուտ և վայրենաբարո աշխարհականների մեջ կան մարդիկ, որոնք վկայություն են բերում, որ հակառակ է ճշմարտությանը և հակադրվում է բարվոք գործածներին, և ասվածների մեջ կարգավորություն և ուղղություն չկա: Այսպիսի ստեղծաբանությունը դիտարկելով` նրանց մեջ չես գտնի ո՜չ ստուգություն և ո՜չ գիտություն: Քանի որ հայրերից արդար մեկը ոմանց մասին ասաց, թե ինքնակամ խոսքով է ասված, թե ինչպես ոմանց ուղիղ գործերը խափանել են իրենց բանսարկությամբ և շատախոսությամբ: Արդարև բազմապատիկ արժանի են հիշելու այսպիսի գրով նրանք, ովքեր խափանում են սրանց դատարկաբանությունը: Եվ կարծեմ, ո՜վ աստվածասեր, թե այսպիսի բարբաջանքները մանիքեցիներինն են, քանի որ սա հայտնի է օրինակներով և նույնիսկ առասպելական` հերձվածողների գրածներից: Ասում է, որ հեթանոսների գայթակղությունը և հիմարությունը Քրիստոսի խաչն են համարել:
Բայց ես շտապ շատ որոնելով ջանացի ըստ քո հրամանի գտնել նրանց վկայությունը, թերևս կարողանայի գտնել նրանց նահատակության ճշմարտապես ստույգ պատմությունը: Որի համար չծուլացա հարցնել շատ շատերին, ստուգել և քննել և տեղի բնակիչներին խնդրել, թե գիտե մեկը` ասի ճշմարտությունը նրանց վկայության վերաբերյալ: Իսկ այժմ ոմն Մարկիանոս քրիստոնյա և քրիստոսասեր հազարապետ, որ նվիրակապետ դպիրն է եղել Հուստիանոս թագավորի և նրանից ստացել զորավարության պատիվ, և Զենոնը` երևելի այր, որ նրա աթոռակիցն էր Սուրացոց երկրից, այսպես սրբի մասին հետաքրքրվելով, ինչպես որոշ ծերերից լսեցինք` տոհմակից էին նրանց, Լիկոնացոց գավառից:
Գեղեցիկ ծաղիկը և Քրիստոսի հաղթող վկան` Հուղիտան, [մի ժամանակ] անակնածելի վարքի տեր էր, և բարեպաշտությամբ փառավորում էր Քրիստոսին և Նրա հիշատակը կատարում մշտապես: Նրա մյուս տոհմակիցները ևս պատվով էին կատարում սա:
Եվ երանելի Հուղիտան ինքը թագավորական տոհմից էր: Եվ Դոմետիանոս դատավորի ժամանակ սկսեցին հալածանքի դառնաշունչ հողմերը շնչել քրիստոնյաների վրա և սասանել Քրիստոսի սուրբ եկեղեցիները: Սա եկավ Լիկոնացոց գավառը, այր գազանաբարո և սուրբ վկաների արյունը հեղելու մոլի կողմնակից: Այնուհետև սուրբ Հուղիտան երկու նաժիշտի և իր երեք տարեկան երեխայի` բարեհաղթ Կիրակոս վկայի հետ փախավ Իկոնիոն քաղաքից, որ Սուրացոց երկրի մայրաքաղաքն է, ուր Հուղիտան ամուսնացած էր: Արդ, թողնելով իր ամբողջ կայքը, շարժուն և անշարժ բազմապատիկ գույքը` նա փախչելով եկավ Սելևկիա, որ Սուրացոց ազգի գլխավոր քաղաքն է, և այնտեղ տեսավ քրիստոնյաների բազում խռովություններ: Քանի որ ոմն Աղեքսանդրոս, Դիոկղետիանոս ամբարիշտ թագավորից ստանալով դատավորական իշխանություն, արքունական հրամանով եկել էր Սելևկիա քաղաքը և կարգադրել ամենայն ջանասիրությամբ` խոշտանգելով ու տանջելով չարչարել նրանց, ովքեր զոհ չեն մատուցում սնոտի կուռքերին, որոնց աստված են անվանում: Եվ երանելի Հուղիտան, որ գրված է Աստվածային գրքում, մտածեց, թե` «բարկությանը տեղի տվեք» (Հռոմ. ԺԲ. 19), որպեսզի հանկարծակի չբռնվի: Այնտեղից ևս փախստական գնաց Տարսոն քաղաքը, որ Կիլիկեցիների առաջին նահանգի մայրաքաղաքն է: Եվ, ասես ինչ-որ հուզումից նրա վրա հասնելով, լիրբ և ժպիրհ Աղեքսանդր դատավորը, ըստ Դոմետիանոսի, բազմապատիկ չարությամբ առավել ևս չարացած բռնեց բարեհաղթ Հուղիտա վկային, որ գրկին ուներ իր որդուն, գեղեցիկ տղային` աստվածակոչ սուրբ վկա Կիրակոսին: Եվ անօրինության սպասավորները ըստ օրինակի գուշակման բռնեցին նրան, և նաժիշտները թողնելով նրան փախան, հեռվում կանգնած նայում էին, թե ինչ է լինելու: Եվ նրանց կանգնեցրին Աղեքսանդրի թագավորական բեմի առաջ, հարցրին անունը, բախտը և աշխարհը: Դատավորի առաջ համարձակ Քրիստոսի անունը հիշելով ասաց. «Քրիստոնյա եմ»: Եվ զայրացած դատավոր Աղեքսանդրը բազմաթիվ սպառնալիքներով սաստեց երանելի Հուղիտային: Բայց ըստ իր կամքի չկարողացավ գործել:
Ապա հրամայեց կապկպել և դալար արջառաջիլերով անխնա հարվածել և մանկանը հանել մոր գրկից: Եվ նա հորդաբուխ արտասուքով լալիս էր մոր համար: Երանելի մայրը` ճգնությամբ լի, դարձած նայում էր նրան: Այնժամ նրան տարան դատավորի մոտ և ամբարշտի հրամանի համաձայն դժնի, անողորմ հարվածներով [տանջում էին]: Իսկ նա ոչինչ չէր պատասխանում, միայն մեծ համարձակությամբ ասում էր. «Քրիստոնյա եմ»: Համարյա անշունչ` ընդունում էր չարչարանքները և նույն ձայնով առավել աղաղակում. «Քրիստոնյա եմ»: Եվ դատավորն իր գիրկը առավ մանկանը և սկսեց գգվել, դրեց իր ծնկին, ուզում էր համբուրել, և նա մորը նայելով ոստոստելով ավելի էր նեղում իշխանին և գլուխը նրանից մի կողմ էր դարձնում, իր ձեռքերով խփում էր նրան և եղունգներով` ինչպես ճիրաններով, ճանկում էր դատավորի երեսը և տատրակի ձագի նման մոր քաղցրաձայն ասածն էր կարծես ասում. «Քրիստոնյա եմ», -քանի որ մանկական բնության սովորություն է այսպիսի ակնածությամբ հանդուգն խայտալ, մինչև որ դատավորը կատաղեց իբրև վայրենի գազան, քանի որ արժանի չէ մարդ անվանել նրանց, որոնք մարդկային գործերին օտար են: Բարկությամբ լցված, իբրև արյունարբու գազան բռնեց մանկան ոտքից. այն բարձրադիր բեմից սուրբ մանկանը զարկեց, և տախտակամածի անկյանը դիպավ գլուխը, և ճեղքեց ամենահաղթ մարտիրոսին այսպիսի խոստովանությամբ: Եվ այդպես ջարդվեց գլուխը, և արյան ցրվելուց լցվեց բեմը, ուր նստել էին: Եվ աստվածազգեց մանուկը Աստծու ձեռքը ավանդեց հոգին, քանի որ արդարների հոգիները Աստծու ձեռքին են:
Երբ այս տեսավ սուրբ Հուղիտան, խնդությամբ լցված ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՜ս, որ արժանի արիր իմ որդուն նահատակվելու և հասնելու անթառամ պսակի»: Երբ դատավորն այս լսեց, իր մեջ առավել ևս կատաղեց, հրամայեց նրան կախել և ուժգին քերել, և եռացող ձեթով լի կաթսայից վերցնել ու լցնել նրա վրա:
Եվ բռնավորի հրամանով մունետիկներն աղաղակում էին. «Դու քեզ խղճա և զոհ մատուցիր աստվածներին, որ քո որդու նման չմեռնես»: Իսկ Քրիստոսի սուրբ աղախինը մեծ համարձակությամբ ասաց. «Ես դևերին զոհ չեմ մատուցում, քանի որ պաշտում եմ Քրիստոսին` Աստծու միածին Որդուն, որ ստեղծեց ամեն ինչ, և` Տեր Աստված ամենակալ Հորը` և գնում եմ իմ տղայի` աստվածակերտ մանկան հետ, որ նրա հետ արժանի լինեմ արքայության»:
Երբ դատավորը տեսավ սուրբ վկայի համարձակությունը և անփոփոխելի խոստովանությունը ի Քրիստոս` նրա վրա վճիռ հատեց` սրով գլխատել նրան և նրա և որդու մարմինները գցել մահապարտների տեղը: Եվ դահիճները երանելի Հուղիտայի բերանը կապեցին սանձով և վերցրին տարան սովորական տեղը` կատարելու բռնավորի հրամանը: Իսկ սուրբը աղաչում էր դահիճներին, որ թողնեն մի փոքր աղոթել: Եվ դահիճները, անսալով նրա աղաչանքին, մի փոքր թույլ տվին նրան: Եվ նա ծունկի եկած ասաց այսպես. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՜ս, որ իմ որդուն կանչեցիր ինձնից առաջ նահատակվելու և արժանի արեցիր թողնելու այս ժամանակավոր և ընդունայն կյանքը և արժանացրիր հավիտենական կյանքի` Քո սրբերի հետ: Ինձ ևս, Քո աղախնին, արժանացրու Քո մեծ պարգևներին, որպեսզի մտնեմ իմաստուն կույսերի հաշվի ու թվի մեջ, հավիտենական անմահ հարսանիքի: Եվ իմ անձը կօրհնի ամեն ինչի արարիչ ամենակալ Հայր Աստծուն և ամենասուրբ Որդուդ և կենդանարար Հոգուդ` այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից»: Եվ դահիճը քաշեց սուրը, կտրեց երանելիի գլուխը քաղաքից դուրս: Եվ նրա պատվական մարմինը գցեցին այնտեղ, ուր բարեհաղթ Կիրակոս վկայի նշխարներն էին:
Եվ Քրիստոսի աղախին Հուղիտան և նրա մեծափառ որդի Կիրակոսը նահատակվեցին հրոտից ամսի [իննին, և հուլիսի]տասնհինգին: Մյուս օրը եկան նրա աղախինները, գիշերով վերցրին նրանց նշխարները, դրին մի անձավում, Տարսոն քաղաքի մերձակայքում, մինչև Կոստանդիանոս բարեպաշտ թագավորի ժամանակները: Եվ աղախինները մեռան առաջ, քան Քրիստոսի սուրբ վկաների հայտնությունը, և ճշմարտությունն ի լույս եկավ և Քրիստոսի եկեղեցիները համարձակորեն պայծառացան: Ապա հայտնվեցին սուրբ վկաների նշխարները` Սուրբ Հոգու շնորհներով ցույց տալով տեղը: Եվ բոլոր հավատացյալները փափագելի հոժարությամբ վերցրին վկաների սուրբ նշխարներից` իրենց բժշկության համար:
Արդ, այս ամենը գրեցի ճշմարտությամբ, նշանակեցի քո աստվածասեր անձին, որ ավանդես հավատարիմ մարդկանց, որ կազմավորվեն բոլոր ճշմարիտների մտքերը և չնայեն այն գրքի մանիքեական բարբաջանքներին, այլ` այս ճշմարտությանը հավանեն ի Քրիստոս: Մեր բարեպաշտ Հուստիանոս թագավորի և մեր սուրբ հայրապետ Զոսիմոսի ժամանակ բարեպաշտ մտքով և ճշմարտասեր նախանձախնդրությամբ հետաքրքրվեցին սուրբ Գեորգի և երանելի Կիրակոսի վկայաբանությամբ, որ մանիքեցիների մտացածին խոսքով էր ստեղծված: Այն համարելով ոչ ուղիղ, ոմն Թեոդորոս մեծ եպիսկոպոսի և երանելի այր Զենոնի` նվիրապետին Սուրացոց աշխարհից և ոմն Մարկիանոս քրիստոսասեր հազարապետի` թագավորի դպիրին ուղարկեցին: Նրանք եկան, հասան Լիկոնացոց գավառը. մեծ դժվարությամբ փնտրելով այն գավառում, ուր նրանք վկայեցին, թագավորական իշխանությամբ քննեցին և գտան այն մատյանը, ուր սկզբնապես գրվել են այս վկայաբանությունները, որ շարադրվել էին նրանց վկայության և չարչարանքի ականատես քրիստոսասերների ձեռքով, որ եղավ Դիոկղետիանոսի թագավորության և Աղեքսանդրի դատավորության ժամանակ, որ սրբության պահարանի մեջ դրված պահում էին Տարսոն քաղաքում, որը աստվածասեր թագավորը և բարեպաշտ հայրապետը բերելով աղոթեցին, գոհացան մարդասեր Աստծուց այս ճշմարիտ վկայաբանության գյուտի համար. վերջին ժամանակներս Աստծուց շնորհվեց նրանց առաջին վկայաբանությունը: Եվ մի կողմ գցելով մանիքեական սուտ ստեղծաբանությունը` այս ճշմարիտ վկայաբանությունը [արտա]գրեցին և առաքեցին բոլոր եկեղեցիներին` ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք հավիտյանս. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 6 † Կիր. Դ. կիր. զկնի Ս. Խաչի
Հաջորդ նյութը Vanakanutyun Վանականության զարգացումը արևմուտքում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?