Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10253878 253506004841378 3314146562599000595 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Published 22 Հունիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը մասնակցում էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Միաբանական համագումարի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի և Սփյուռքի թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբաններ ու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ:
Տոնի առիթով Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Պատարագիչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սրբազան արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ անդրադառնալով Ս. Էջմիածնի խորհրդին և նշանակությանը հայ մարդու կյանքում: Իր ոգեշունչ քարոզում Նավասարդ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում՝ տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն՝ հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ` ա՛յս տեղում, մեր Եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Ս. Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին: Այստե՛ղ Հայոց Տրդատ արքան 301 թ. պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը, և փրկարար լույսը` վկայված նահատակների արյամբ, հիմնովին խորտակեց անհավատության կռատներն ու մեհյանները և տարածվեց ամենուր: Ապա հայոց երկնակամարում թևածեց կանչը սրբագործված հոգիների. «Եկա՛յք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» : Հայոց աշխարհ, հայի ոգի, հայի հավատք ու հայի խիղճ…: Այս ամենի մեկտեղումից Քրիստոսաէջ սրբազնագույն վայրում ծնված Մայր Տաճարում երկու հազարամյա քրիստոնեական միասնության ոսկեզարկ կնիքով դրոշմված միաբանություն:
Սիրելինե՛ր, հայության համար լույսի խորան դարձած Ս. Էջմիածինը հավերժի խորան է: Քանի՜ հարյուր հազար անգամներ է հնչել այս անունը հայի շուրթերից՝ ԷՋ-ՄԻԱԾԻՆ… Խորախորհուրդ և ահասարսուռ իրողություն. Հարուցյալ և Համբարձյալ Տերը, թողնելով Իր երկնային փառքը, իջել է այստեղ՝ հայի հետ հանդիպելու, Հայկյան ցեղի մեջ ներթափանցելու և մշտաբարբառ խոսելու. «Ես եմ ձեր Տերն ու Փրկիչը: Ինձնո՛վ ապրեք, Ինձնո՛վ ապաշխարեք, Ինձնո՛վ արարեք և Ինձնո՛վ փնտրեք Լույսը Փրկչական»: Եվ «ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:
…Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք այսօր պետք ունենք անսալու աստվածային կանչին, պետք ունենք նորոգվելու, սիրո անաղարտ տաճարներ դառնալու՝ այս Տաճարին արժանանալու համար: Ա՛րդ, եկե՛ք միասնաբար, այս հոգեցունց աղոթքին խառնենք մեր մտքերն ու հոգիները, գոհաբանական խոսքեր ասենք և ուխտենք՝ այն պահելով մեր սրտի անկիզելի մատյանում. «Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, որ աղօթքով Քո բազմաչարչար վկայի եւ մեր հաւատոյ հօր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի միջնորդութեամբ, մեծ փառքով եւ Քո լուսեղենների բազմությամբ երկնից իջար, ո՜վ Յիսուս, ի դաշտն Արարատեան ի յայցելութիւն փոքու հօտին Քո ազգս Հայոց» (Ժամագիրք):
Փա՛ռք և գոհություն Բարձրյալն Աստծուն, Ով պարգևեց մեզ հոգևոր եղբայրության և միասնության հոգին և միաբանելով այս սրբազնասուրբ վայրում, մեր՝ առաջին քրիստոնեական ազգի և պետության ծննդավայրում, շնորհ արեց մեկ անգամ ևս պանծացնելու Հայոց Բեթղեհեմ դարձած Մայր Եկեղեցու ծնունդը:
Սիրելինե՛ր, թող Կաթողիկե Ս. Էջմիածինն այսօր տարրալուծվի ու սփռվի մեր հոգիներից ներս, դառնա Միածնի իջման և լույսի խորան, որպեսզի նորոգված հնչեղությամբ, Ս. Նարեկացու խոսքերով փառավորենք Աստծուն՝ ասելով. «Քրիստոս Փրկչին՝ քեզ պսակողին, վայելում է փառք հավիտյանս. ամեն»:
Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի շինություն և ի բարեզարդություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության համար:

1526408_10152508701844127_8846512434281484198_n

 

10253878_253506004841378_3314146562599000595_n

 

10378938_253505691508076_2617482622319441451_n

 

10455772_253505694841409_7897044313619473783_n

 

10460737_253505531508092_1126383434953991233_n

 

IMG_2799

 

IMG_2838

 

IMG_2968

 

IMG_3027

 

IMG_3163

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Henaket 2 Մի խումբ հոգևորականներ այցելել են մարտական հենակետեր
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հունիսի 24 Գշ. Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?