Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arqipas
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի մասին
Վարք սրբոց

Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի մասին

Published: 18 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսի սուրբ վկաները Կողոսա քաղաքից էին, սուրբ Պողոս առաքյալի աշակերտները, ամբարիշտ Ներոն արքայի օրոք: Եղավ որ Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը գնաց Եփեսոս քաղաքը, այնտեղից հալածեց դևերին, խորտակեց Արտեմիդեսի բագինները և քանդեց ու ավերեց կուռքերի տաճարը: Եւ դիցապաշտ մարդիկ, որ աղանդված էին կուռքերի մոլորությամբ, չունեին դիվական զոհ մատուցելու տեղ: Եւ այնուհետև գնում էին Կողոսա քաղաքը` կատարելու աղտեղի տոնը, քանի որ դեռևս կային Արտեմիդեսի տաճարն ու բագինը: Ու մինչդեռ պղծության զոհ էին մատուցում, սուրբ Արքիպասն ու Փիլիմոնը և այլ քրիստոնյաների բազմությունը եկեղեցում աղոթում էին Աստծուն` կատարելու [իրենց] ուխտը: Եւ հանկարծակի կուռքերին զոհ մատուցելու եկածները քինախնդրությամբ վառված դիմեցին եկեղեցի, մտնելով բռնեցին սուրբ Արքիպասին, տարան Անդրոկղիտիոս դատավորի ատյանը և խիստ ամբաստանում էին նրան: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դատավորի հարցաքննությունից առաջ սկսեց հանդիմանել նրանց ամբարշտությունը և սնոտի կուռքերի տկարությունը: Դատավորն ասաց. «Առաջ ընկնելով օգուտ չես ստանա, որովհետև եթե զոհ չմատուցես աստվածներին` ապրել չես կարող»: Եւ բռնանում և ստիպում էր Արքիպասին զոհ մատուցել կուռքերին, իսկ նա առավել ևս անարգում էր նրանց կռապաշտությունը:
Այնժամ [դատավորը] հրաման տվեց կապել նրան երկաթե շղթաներով և քարշ տալ մինչև մեհյանի դուռը, որ կոչվում էր Մինաս: Եւ այնտեղ խիստ չարչարեցին նրան տեսակտեսակ տանջանքներով և ստիպում էին զոհ մատուցել կուռքերին, իսկ սուրբը չէր դադարում դատավորին ու նրա աստվածներին կշտամբելուց:
Եւ նա բարկանալով` հրամայեց, և սրբին դուրս հանեցին Կողոսա քաղաքից մոտ մեկ մղոն հեռու, այն գյուղը, որ կոչվում էր Արքիպիանա: Այդտեղ մի խոր փոս փորեցին տղամարդու հասակի կեսի չափ, նրան դրեցին փոսի մեջ և քարով ամրացրին մինչև գոտին, ձեռքերը հետևը կապած: Եւ հրաման տվին դպրոցի երեխաներին, որ երկաթե գրիչներով ծակեն գլխի գագաթը` հասնելով մինչև ուղեղը: Եւ քարկոծեցին նրան նույն տեղում` մինչև ավանդեց հոգին: Այնտեղից գնացին, բռնեցին Փիլիմոնին ու սպանեցին նրան: Իսկ Սոփի անունով մի բարեպաշտ կին երկյուղած մարդկանց հետ վերցրեց սրբերի մարմինները և մի պատվական ու սուրբ վայրում գերեզման դրեց:
Այսպես վախճանվեցին Քրիստոսի սուրբ վկաներն ու աշակերտները նոյեմբերի 22-ին ի փառս Քրիստոս Աստծու, հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հուլիսի 18 Եշ. Սրբոց նախահարցն՝ Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն:
Հաջորդ նյութը erexaneri chmkrtavacneri patarah Երեխաների (չմկրտվածների) Պատարագ (Կատարում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Grigor lusavorich gyut nshxarac e1490965412636
Վարք սրբոց

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքի պատմությունը

16 Հունիսի, 2017
Grigor sqanchelagordz
Վարք սրբոց

Սուրբ Գրիգոր Սքանչելագործի վարքը

9 Սեպտեմբերի, 2013
Kirakos
Վարք սրբոց

Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի մասին

6 Հոկտեմբերի, 2013
MG 7235 copy
Վարք սրբոց

Աստծո Օրենքի համառոտ բովանդակությունը. հայրերի վարքից

7 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?