Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Satanistner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Սատանայապաշտներ
Աղանդներ

Սատանայապաշտներ

Published: 29 Հունվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Թվում է՝ սատանան պետք է, որ հանգիստ թողներ նրանց, ովքեր ապրում են հանգիստ… առանց Աստծո, սակայն եթե աստվածապաշտներին նա, մեղմ ասած, անհանգստացնում է, ապա անաստվածներին եւ աստվածամարտներին առաջարկում է իր թեկնածությունը, որովհետեւ մարդը, ի վերջո, կրոնական էակ է:
Բոլորին է հայտնի առաջին մարդկանց անկումը, որին հետեւեց նրանց սերունդների բարոյալքումը:
Ավանդությունը ասում է, որ սատանան առաջարկում է Կայենին, որ իրեն երկրպագի, Կայենը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ ինքը ոչ ոքի չի երկրպագում՝ ոչ Աստծուն, ոչ՝ սատանային: Վերջինս, սակայն, առարկում է.«Աստծուն չպաշտողը, ինձ է պաշտում»:
Սուրբ Գիրքը վկայում է, որ կռապաշտությունը սատանայապաշտություն է. «Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են»:
Սատանայապաշտությունը հնագույն «կրոն» է, իր՝ դարերի ընթացքում ամբողջացած ծիսակարգով: Սատանան միշտ ձգտել է համաշխարհային տիրապետության. նա ցանկանում է, որպեսզի բոլորը իրեն երկրպագեն, սակայն ոչ այնքան իր փառամոլության համար, որքան հանուն իր վրեժին հագուրդ տալու եւ մարդկությանը կործանելու մոլուցքի:
Ինչպես նշեցինք, սատանայապաշտությունը կրոն է եւ ունի իր ծեսերը, որոնցից մեկը սեւ պատարագն է: Այն մատուցվում է կեսգիշերին, սատանայի սպասավոր քրմի կողմից: Մոմերը աշտանակներին գլխիվայր են ամրացվում: Քուրմը կրում է շքեղ զարդարված շուրջառ, որը հակառակ է հագնում: Վերցնելով աղոթագիրքը՝ քուրմը սկսում է կարդալ հակառակ կարգով՝ վերջից սկիզբ: Աստծո, Հիսուսի, Սուրբ Կույս Մարիամի սրբազան անունները կարդացվում են հակառակ կողմից: Խաչելությունը գլխիվայր է ամրացվում, կամ նետվում է գետնին՝ անարգվելու, ոտնակոխ արվելու համար: Որեւէ կնոջ մերկ մարմինը զոհասեղանի դեր է կատարում: Նվիրաբերվելիք զոհը, որ ծառայում է հաղորդության ծաղրապատկերը ներկայացնելու համար, գողացված է լինում եկեղեցուց, խառնված ողջ աքաղաղի արցունքներով ու կղկղանքով, եւ իբր «գոյափոխվում է» Լյուցիֆերի «մարմնի եւ արյան»:Սեւ պատարագի ընթացքում Աստվածաշունչն այրում են: Ներկաները երդվում են գործել յոթ մահացու մեղքերը, խախտել տասը պատվիրանները, երդվում են ոչ մի լավ բան չկատարել: Ծիսակատարությունն ավարտվում է արյունալի խնջույքով՝ պարտադիր զոհաբերությամբ. զոհաբերում են կենդանիների, նաեւ՝ մարդկանց : Սատանայապաշտության ձեռնադրման գերագույն ծեսերի ժամանակ թեկնածուն ստանում է կախարդված թուր, որը նրան մշտական հաջողություն է ապահովելու: Սատանայի եւ նրա երկրպագուների միջեւ դաշինք է կնքվում, որը վավերացվում է երդվողի դաստակից վերցված արյամբ,
1.հրաժարվել քրիստոնեական դաստիարակությունից, անվանափոխվել,
2.նորից մկրտվել սադայելի անունով, հրաժարվելով կնքահորից եւ կնքամորից՝ նրանց փոխարինել այլ խնամակալներով
3.ընդունել սատանայի նվիրած հագուստը,
4.կախարդական շրջանի մեջ կանգնելով՝ արտասանել հավատարմության երդումը,
5.նորընտրյալ անդամի անունը նշել «հանգուցյալների գրքում», ի տարբերություն Քրիստոսի Կյանքի Գրքի,
6. սեփական երեխաներին սատանային նվիրելու խոստում տալ, խոստանալ այնպիսի նվերներ ու արարքներ, որ նրան հաճո լինեն,
7.ամեն ինչ անել քրիստոնեությունը հեղինակազրկելու համար եւ այլն:
Սատանայի «եկեղեցու» ձեռնադրման երրորդ աստիճանի արարողության ժամանակ պետք է արտասանել հետեւյալ երդումը.«Ամեն ինչում եւ ամեն ինչի համար կանեմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս»:Սա նշանակում է՝ հրաժարում Աստծո պատվիրանից. «Մի հետեւիր սրտիդ ու աչքերիդ ցանկությանը, դրանք քեզ մոլորության են տանում»: Իսկ ձեռնադրման 7-րդ աստիճանում երդվում են , որ այսուհետեւ իրենք կառաջնորդվեն «Ոչինչ ճշմարիտ չէ, ամեն բան թույլատրելի է» սկզբունքով, որը սեղմ հնչում է այսպես.«Արգելվում է արգելելը»: Եթե արգելվում է արգելելը, ուրեմն արգելվում է նաեւ արգելելը: Մյուս կողմից, եթե ամեն ինչ թույլատրելի է, ինչու՞ է արգելվում արգելելը: Արգելվում է արգելել ամեն բան, որ կարող է կասեցնել մարդու եւ մարդկության ընթացքը դեպի անաստվածություն եւ ամենաթողություն:
Սատանայապաշտները դարեր իվեր մշակել ու համակարգել են իրենց սիմվոլիկան, որն այսօր ամենաբազմազանն ու ամենաստվարն է եւ համալրվում է ժամանակին համընթաց: Սադայելի պաշտամունքը խիստ գաղտնի է: Ամեն դեպքում, արդարության համար պետք է նկատել, որ այդ գաղտնիությունը չեն ապահովում չարի շարքային գաղտնապահ հետեւորդները, այլ դա արվում է շատ ավելի ավելի բարձր մակարդակով եւ շատ ավելի կազմակերպված: Սատանայապաշտական սիմվոլների շարքում եռակի վեցերի եւ շրջված պենտագրամաների, ձեռքերի մատների պոզանման կոմբինացիաների եւ այլնի կողքին շատ են նաեւ խաչի նշանի համադրությամբ սիմվոլները, որոնք առավել վտանգավոր են, քանզի անտեղյակ մարդկանց կարող են շփոթության մատնել եւ աղճատել խաչի մասին նրանց պատկերացումները:
Աստծունն ընդդեմ Աստծո. սա է սատանայի եւ նրա արբանյակների իրական մտայնութունը, Աստծո արարչությունը պղծել, ապստամբեցնել, հանել Արարչի դեմ . սա է սատանայապաշտության գերնպատակը:
Մենք կանդրադառնանք պատմության տարբեր հանգրվաններում սատանայապաշտության տարբեր դրսեւորումներին, աշխարհի սատանայապաշտ ղեկավարների սանձարձակություններին, հասարակական եւ մշակութային այն ոլորտներին, որոնց վրա իր արատավոր թաթն է դրել կորստյան որդին:

Աղբյուր «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ

Պատրաստեց Լիլիթ Հովհաննիսյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 44899812 Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի (նկարներ)
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հունվարի 30 Եշ. Սրբոցն Անդրիանոսի եւ կնոջ նորա Անատօլայ, Թէոդորոսի եւ Ելեւթիւրոսի վկայիցն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

ehovayi vkaner
Աղանդներ

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

12 Մայիսի, 2013
New Age
Աղանդներ

«Նոր դարաշրջանի» (“New Age”) պաշտամունքներ

18 Հունիսի, 2013
Ehovayi vkaner 111
Աղանդներ

Եհովայի վկաները աղավաղում են Ս. Հոգու աստվածությունը

8 Նոյեմբերի, 2013
emo2
Աղանդներ

Էմոներ. ովքեր են նրանք

23 Ապրիլի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?