Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 10 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը:

Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Թանգարանի բացման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարերար Հովհաննես Չիլինգիրյանի կողմից թանգարանի մուտքի ժապավենը կտրելուց հետո ներկաները մուտք գործեցին նորակառույց թանգարան, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց օրհնության արարողություն:

Օրհնության կարգի ավարտին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ներկայացրեց թանգարանում ցուցադրվող արժեքավոր հավաքածուն, որ ներշնչման կարևոր աղբյուր պիտի դառնա համայն հայության համար: Այնուհետև երախտագիտության խոսք ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր տիար Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին և տիար Հովհաննես Չիլինգիրյանին` նշելով, որ այն մշակութային կարևոր կենտրոններից մեկը կդառնա հայոց կյանքում:

Իր սրտի խոսքն ասաց նաև թանգարանի բարերար տիար Հովհաննես Չիլինգիրյանը: «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետև այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915 թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակը», — նշեց Ռ. Սևակի եղբորորդին` իր ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին թանգարանի ծրագիրը կյանքի կոչելու առիթով: Տիար Հովհաննես Չիլինգիրյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռուբեն Սևակի դուստր Շամիրամ Սևակի երախտագիտությունը և ջերմ շնորհավորանքները:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: Նրանք նահատակվեցին իրենց սրտում վառ պահելով տեսիլքը, որ ապրելու և հարատևելու է հայ ժողովուրդը: Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն: Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին:

Թանգարանը դառնում է անցյալի, ներկայի և գալիքի մեջ անմահության ձայն, մահվանից վերածնվելու, նորից հառնելու և կյանքով հաղթելու ուղի: Այսօր մենք ոճրագործությանը պատասխանում ենք մեր ժողովրդի ազնիվ զավակի ու նահատակի հիշատակը հավերժացնելով, կործանմանը պատասխանում ենք կառուցումով, ավերմանը` վերաշինությամբ, մահվանը` կյանքով: Չարին բարիով պատասխանելու քրիստոնեական այս ոգին դարձել է մեր ժողովրդի նկարագիրն ու էությունը, որը միշտ զորացնելու է մեզ` ապրելու և արարելու: Ինչպես մեր նահատակ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակն է ասել` «…ո´վ որ Կեանքին հաւատքն ունի` երկինքեն բռնուելիք չուան մ’ունի: Ո°վ որ Յաղթութեան յոյսն ու Երջանկութեան սէրն ունի` ան իր ուսերուն վրայ երկու թեւեր ունի …»», — ասաց Նորին Սրբությունը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատանք հայտնեց մեծարգո տիար Չիլինգիրյանին` սիրահոժար հանձնառության, նախանձախնդիր ոգու և ազնիվ բարերարության համար: «…Իրականացավ տարիների Ձեր երազը, մեծարգո բարերար, ազգիս սրբություն սրբոց Սուրբ Էջմիածնում, Ղազարապատի պատմական կառույցում հաստատվեց Ռուբեն Սևակի թանգարանը, որը Վազգեն Կաթողիկոսի կողմից կառուցված Հայոց Ցեղասպանության հուշարձանի հետ, իբրև խնկարկում` լուսավոր է պահելու Եղեռնի նահատակների հիշատակը, մեր արդար դատը պաշտպանելու ոգին և մեր ժողովրդի անմահության խորհուրդը», — նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև թանգարանի բացման աշխատանքներում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին, ապա աղոթքով բարի և արդյունավոր ընթացք մաղթեց թանգարանի առաքելությանը:

[print_gllr id=4933]

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shoxakat1 Շողակաթ հեռուստաընկերության պաշտոնական կայքէջ
Հաջորդ նյութը Qristoneutyun 3rd dar Քրիստոնեաների բարեհաջող դրությունը հասարակության և պետության նկատմամբ 3-րդ դարում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

GHX joghov
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

31 Հուլիսի, 2013
30 6
Նորություններ

Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

30 Մայիսի, 2013
Arsen srbazan 2
Նորություններ

Կյանքից առհավետ հեռացել է Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը

16 Նոյեմբերի, 2013
31 Sevan Church 1
Նորություններ

Կատարվեց Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծումը (նկարներ)

31 Մայիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?