Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Charti patijy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Պատժվու՞մ է արդյոք չարը
Քրիստոնեական

Պատժվու՞մ է արդյոք չարը

Published: 17 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Պատժվու՞մ է արդյոք չարը այսօր եւ ինչպե՞ս: Որն է ելքը բարու հաղթանակի:
Բամաթիվ հարցեր, որ ուղղվում են հոգևորականներին, չարի անպատժելիության մասին է: Նրանք մատնացույց են անում մարդկանց եւ վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն ու ստահոդ լուրեր տարածելը, շատերի համար որոգայթ լարելն ու հաջողելը, վերադասներին կաշառելու միջոցով իրենից առավել նվիրյալներին աշխատանքից կամ ծառայության վայրից տեղափոխելը կամ հեռացնելը, եւ զանազան չարիքներ պատճառող այդ անօրեն մարդկանց ոչինչ չպատահելը…, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, եւ նրանք, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, ինչպես Սիրաք իմաստունն է ասում. «Մեղավորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է» Սիրաքի իմ. 22;11:
Նմանատիպ երեւույթների մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր, եւ շատերը թերահավատության պատճառով լցվում են ոխակալությամբ, ատելությամբ եւ փորձում են նույնկերպ պատասխանել նրանց` այդպիսով ոչնչով չտարբերվելով նրանցից, մինչդեռ սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասում է. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» Սաղմոս (7; 16), ուղղակի փոքր-ինչ համբերություն է պետք եւ ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է: Աշխարհային հորձանուտը բթացրել է մարդու միտքը եւ նետել փորձության հուրը, ովքեր հավատքի մեջ հաստատված լինեն, հաղթանակած դուրս կգան, որպես լույսի որդիներ, ովքեր ո՛չ` կայրվեն ու կոչնչանան, քանզի սեւամաղձությամբ վարակվածը, ախտի բորբոքման ժամանակ կարծելով, թե ուրիշներին է սպանում, իրեն է մեռցնում: Այս կերպ նաեւ դառն նախանձով ախտահարվածն է կարծում, թե ուրիշներին տուգանքի, տանջանքի կամ մահվան է մատնում, բայց մատնվածը, տառապանքներին համբերելով, իր հոգին ապրեցնում է, իսկ մատնիչն իսկույն կորստյան է մատնվում: Մանավանդ, որ ով մեկին ինչ-որ չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ եւ ինքն է ընկնում. «Ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5; 22): Կարիճը կրակի մեջ ընկնելով ինքն իրեն է խայթում, այդպիսին են նենգամիտ մարդիկ: Եթե քրիստոնյա ես եւ քեզ Քրիստոսի զինվորն ես համարում, եւ քո մեջ Աստված է բնակվում, ապա քեզ չարիք պատճառողներին ոչ թե չարությամբ պետք է պատասխանել, այլ խղճալով աղոթել նրաց համար, քանզի այդպիսիների վախճանը մահն է, դատաստանը` դժոխքը: Տիրոջ աստվածախոս առաքյալը ասում է. «Արդարեւ Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության եւ անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռոմ. 1;18), ապա Տիրոջ առաքյալը շարունակում է. «Քանզի գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նույնն ես գործում, կարծո՞ւմ ես, թե ազատվելու ես Աստծո դատաստանից: Թե՞ արհամարհում ես նրա բարության առատությունը եւ ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եւ քո խստասրտությամբ ու անզիղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա եւ Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար. Աստծո, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք` նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատեւ համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ եւ անմահություն, իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտության դեմ ապստամբողներ ու անիրավության հետեւից գնացողներ` բարկություն եւ զայրույթ, նեղություն եւ անձկություն` ամեն մարդու, որ չարիք է գործում» Հռոմ. 2; 2-9:
Մեծն Կոստանդիանոսի եղբորորդին՝ Հուլիանոսը, Բյուզանդիաի կայսրն էր 330-360 թթ։ Կայսերական գահին բազմելուց հետո սկսեց կամաց-կամաց հեռանալ Քրիստոսից եւ նույնիսկ հալածել քրիստոնյաներին, այդ պատճառով ստացավ Հուլյանոս Ուրացող անունը։
Հուլիանոսը Պարսիկների դեմ իր մղած պատերազմի ընթացքում մահացու վիրավորվեց։ Նրա բանակի մեջ կային եւ քրիստոնյա եւ հեթանոս զինվորներ։ Մի օր հեթանոս զինվորներից մեկը քրիստոնյա մի զինվորի հարցրեց. «Ո՞ւր է հիմա քո Ատաղծագործը»։ Քրիստոնյան սրամիտ կերպով պատասխանեց՝ ասելով. «Նա քո կայսրի դագաղը շինելով է զբաղված»։
Բոլոր դատողները, ոխակալները, չարության մեջ խավարածները, ուրացողները…, իրենց գերեզմանն են փորում` անօրինության գերեզմանը արդար դատաստանի օրվա համար:
«Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը եւ վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը»: Սիրաք 18;24
«Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երեւան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ:
Նա դեմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում:
Եւ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի»: Սիրաքի իմաստ. 19; 23-26

Տեր Ահարոն քհն Մելքումյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps3 Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի խոսքը Գյումրիի դեպքերի առնչությամբ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Andznasirutyun Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Nur 2020 1
Քրիստոնեական

Նուռը ևս օրհնության պտուղ

31 Դեկտեմբերի, 2019
Քրիստոնեական

Հարստություն դիզելու մասին

6 Դեկտեմբերի, 2014
Araqinutunner aratner
Քրիստոնեական

Խրատ առաքինությունների և արատների մասին

20 Դեկտեմբերի, 2016
Agh orhnel
Քրիստոնեական

Մատաղի և աղի օրհնության մասին

14 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?