Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayr Isahak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Պատասխան բոլոր նրանց, ովքեր հիրավի՜ քաղցն ու ծարավն ունեն արդարության
Նորություններ

Պատասխան բոլոր նրանց, ովքեր հիրավի՜ քաղցն ու ծարավն ունեն արդարության

Published: 17 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Մեր հայրերը, որ եկեղեցի եւ ազգ բառերի մեջ խտրություն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտի էին գալիս, նվերներ էին ուղարկում, նրանից կտրված լինելը մահու չափ դառն էին համարում իրենց համար՝ անշուշտ մեզանից պակաս համայնական զգացում, ազգային ինքնաճանաչություն չունեին: Նոքա գիտեին, որ նույն հոգեւոր ավազանի մեջ մկրտված լինելը, Սուրբ Էջմիածնից ընդունած սրբալույս մյուռոնի դրոշմը ճակատի վրա կրելը՝ հայության ամենապարզ նշանն է, ամենակարեւոր պայմանը» (Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան):

 Վերջերս լրատվական դաշտն անօրինակ աշխույժ է: Փորձ է արվում տպավորություն առաջ բերելու, թե վերոհիշյալը պայմանավորված է Մայր Աթոռին առնչվող մի շարք (հատկապես վերջին շրջանի) իրադարձությունների հետ : Եվ որոշներ էլ հեզաճեմ փութում են ողջունելու և ի լույս արտամղելու սեփական հոգու կիրքն ու չարաթույնը, մոռանալով, որ` քննադատել, նախ՝ հոգեպես տառապել է նշանակում և որ մի ժողովուրդ` մի ընտանիք ենք: (Գ. Նժդեհ) Այդուհանդերձ ամեն տեսակի խարդավանքների ու «աշխարհային չարի» սիրահարներին ստիպված եմ փոխանցելու խորը հիասթափություն, քանի որ «միակ հոդակապը» (ով կարդում է, թող հասկանա), որը կոչված է և իրավունք ունի՜ ծագեցնելու Արեգակի հարանորոգ լույսը համայնի վրա, հավասարապես բարձրաձայնելու և գերազանցապես շաղկապելու ազգի ու ազգայինի մտահոգություններն ու տագնապները, նմանօրինակ սադրանքներից ուղղակիորեն դուրս է: Հենց միայն այն պատճառով, որ տակավին կակուղ կերակրով սնվողները պետք է նախ սովորեն պինդ կերակրի փորձառությանը (բացառություններ կան ամենուր, իսկ օրինաչափությունները կոչված են նա՜և երաշխավորաբար խնայելու համար ա՜յն ժամանակը, որը երբեմն-երբեմն անհեռատես ու անտնտես չարաշահվում է): Եկեղեցական (և ոչ միայն…) իրականությանն առնչվող որևէ ոք ազնվաբար կարող է հաստատել, որ սա այսօրինակ առաջին փորձառությունը չէ. վստահ եմ, որ ո՜չ էլ վերջին փորձությունն իր տեսակի մեջ, որովհետև ազգայինի ու եկեղեցականի մեջ խտրություն դնել, նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ` բռնել ինքնամերժումի, ինքնաոչնչացման ճանապարհը: Եվ այս հարթության վրա, մեղմ ասած`այնքան էլ էական չէ, թե ինչպիսի պատճառաբանությամբ: Վախ կա, որ մահ արժե Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն: (Պ. Սևակ)

 Ամեն առիթից օգտվելու սովորությունն ունեն կամ պակաս քաղաքակրթված` կիրթ ճաշակից զուրկ անձինք, կամ` թեթևաբարոները, և կամ թշնամական վերաբերմունքի հետևորդները: Այդուհանդերձ անթաքույցանելի տպավորությունն ունեմ, որ խոսքն առավելաբար առիթից օգտվելու մասին է կամ այլ խոսքով` «պատեհ առիթի» մասին : Ի տարբերություն վատատեսների և հուսաբեկյալների, ես խորապես համոզված եմ, որ բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, մեր ժողովուրդն աշխարհի ամենալավ ժողովուրդն է: Ինձ համար սա անբեկանելի իրողություն է և ճշմարտություն: Եվ սա անկախ նրանից, թե ո՜ր բնագավառում ինչպիսի բացթողումներ ու անհամաձայնություններ կան. անկախ նրանից, թե մեր հանրության մեջ ով, ինչպես և ինչքանով է պատկերացնում յուր կենսագործունեությունը: Անկախ այն բանից, որ ոմանք սկզբունքորեն հակառակ են Եկեղեցուն և անգամ Քրիստոնեական սուրբ վարդապետությանը: Անկախ, որ մեկը-մյուսն իր սեփական-անձնական շահն է փնտրում … Ինձ համար սկզբունքորեն և մեծապես կարևորվում է մեկ այլ հանգամանք: Մի՞թե մենք կարող ենք այդ աստիճան նվաղ ու նվազ, այդ աստիճան անհեռատես և որակապես այդքան ճղճիմ գտնվել: Էլ ինչպիսի՞ որակում տալ մի դեպքում, երբ մեր ներսում, որևէ հարթության մեջ գուցեթե անհամաձայնություն կա, կամ բանավեճ ի խնդիր ճշմարտության, իսկ մենք ո՜չ միայն չենք օգնում, այլև առիթը որակում ենք նպատակահարմար և անհարկի ուրախանում. Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված. — Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…(Ե. Չարենց)

Հեղինակ՝ Հայր Իսահակ Պողոսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 17 Շբ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 18 † Կիր. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ  ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

26 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2018
Hovnan arq Terteryan 12
Սոցկայքեր

ԱՄՆ Արևմտեան թեմի առաջնորդ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին

15 Հուլիսի, 2020
5 Hambardzman ton 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին

7 Հունիսի, 2017
Belgia ognutyun
Նորություններ

Հերթական օգնությունն Արցախ է հասել Բելգիայից և Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզից (Տեսանյութ)

19 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?