Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hogevor qarozner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Որքան դժվար է հոգու համար հրաժարվել սուտ, սակայն սովորական դարձած մտքից
Քրիստոնեական

Որքան դժվար է հոգու համար հրաժարվել սուտ, սակայն սովորական դարձած մտքից

Published 1 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բազմաթիվ մանր մեղանչումները, անկասկած, շատ ավելի ծանր են մարդկային հոգու համար, քան մի քանի մեծ, հիշողության մեջ միշտ մնացող եւ միշտ ապաշխարությամբ սրբվելու ենթակա մեղքերը: Եվ սուրբը, իհարկե, նա չէ, ով մեծ գործեր է անում, այլ նա, ով իրեն պահում է նաեւ ամենափոքր հանցանքներից:
Մեծ մեղքի դեմ պայքար սկսելը եւ դրա մերձեցումն ատելն ավելի դյուրին է: Հայտնի է Անտոն Մուրոմցու հետ կապված հետեւյալ պատմությունը: Նրա մոտ գալիս են երկու կին. մեկը զղջում է իր մի մեծ մեղքի համար, իսկ մյուսն ինքնագոհ վկայում, որ որեւէ մեծ մեղք չի գործել: Ճանապարհին հանդիպելով այս կանանց` ծերը հրամայում է առաջինին գնալ եւ մի մեծ քար բերել իր մոտ, իսկ երկրորդին` հավաքել ավելի շատ մանր քարեր: Մի քանի րոպե հետո կանայք վերադառնում են: Ծերն ասում է. «Հիմա այս քարերը տարեք, դրեք ճիշտ այնտեղ, որտեղից վերցրել եք»: Մեծ քարը բերած կինը հեշտությամբ գտնում է այն տեղը, որտեղից վերցրել էր քարը, իսկ մյուսն իզուր պտտվում է` գտնելու իր քարերի տեղերը, եւ այդպես` բոլոր քարերով հանդերձ, վերադառնում ծերի մոտ: Խորագետ Անտոնը բացատրում է նրանց, թե ինչ են նշանակում այդ քարերը… Երկրորդ կնոջ դեպքում դրանք այն բազմաթիվ մեղքերն էին, որոնք դարձել էին նրա համար սովորական, նա դրանք ոչինչ էր համարում եւ երբեք չէր զղջում դրանց համար: Նա չէր հիշում իր փոքր մեղքերն ու կրքերի բռնկումները, իսկ դա ցույց էր տալիս նրա հոգու տխուր վիճակը, որը նույնիսկ ապաշխարության ընդունակ չէր: Մինչդեռ առաջին կինը, ով հիշում էր իր մեղքը եւ ցավում դրա համար, իր հոգին ազատեց դրանից:
Բազմաթիվ փոքր, անարժան սովորությունները մարդու հոգու համար տիղմ են, եթե մարդ դրանք հաստատում է իր մեջ կամ ընդունել է իբրեւ, «անխուսափելի» չարիք, որի դեմ «չարժե» եւ, չի «կարելի» պայքարել: Ահա այստեղ էլ հոգին ընկնում է Աստծո թշնամու դարանը: «Ես սուրբ չեմ», «ես աշխարհում եմ ապրում», «ես պիտի ապրեմ, ինչպես բոլոր մարդիկ»… իրեն հանգստացնում է հավատացյալ մարդու տնքացող խիղճը: Մա՛րդ, մա՛րդ, իհա՛րկե դու սուրբ չես, իհա՛րկե, «ապրում ես աշխարհում» եւ «պիտի ապրես ինչպես բոլոր մարդիկ», ուստի ծնվի՛ր, ինչպես բոլոր մարդիկ, նայի՛ր, լսի՛ր, խոսի՛ր, ինչպես նրանք, սակայն ինչո՞ւ Աստծո օրենքը խախտես, «ինչպես նրանք»: Ինչո՞ւ բարոյապես այդքան չբուրես, «ինչպես նրանք»: Մտածի՛ր այս մասին, ո՛վ մարդ:
Որքան դժվար է հոգու համար հրաժարվել սուտ, սակայն սովորական դարձած մտքից: Աստվածմերժական այս աշխարհի հոգեբանությունն այնպես ամուր է մտել ժամանակակից մարդու հոգեկան աշխարհը, որ մեղքի եւ Աստծո օրենքների դեմ մեղանչման հարցում համարյա բոլոր մարդիկ գործում են միանման` «ըստ շտամպի»: Ամենատխուրն այն է, որ չարը մարդկանց ներշնչել է մեղքի պահանջները կոչել «բնության պահանջներ»: Բնության պահանջը շնչելն է, չափավոր հագնվելը, տաքանալը, օրվա մի մասը քնին հատկացնելը, բայց ո՛չ երբեք սեփական օրգանիզմը նարկոզի ենթարկելը, անիմաստ կապվելը պատրանքին: Իսկ այժմ «մարդն իսկապես, ժամանակ չունի» մտածելու իր կյանքի բարոյական տարրական օրենքների շուրջ: Եվ դժբախտ մարդն ինքն էլ է դրանից անասելի տառապում: Ինչպես մի մանուկ, որ շարունակ դիպչում է կրակին ու լալիս` մարդկությունը շարունակ դիպչում է մեղքի ու ցանկության կրակին եւ լալիս ու տառապում, սակայն դարձյալ ու դարձյալ դիպչում… չհասկանալով իր հոգեւոր երեխայության վիճակը, որն Ավետարանում «կուրություն» է կոչվում եւ իրոք էլ սրտի կուրություն է` ֆիզիկական աչքերի առկայությամբ:
Մարդկությունը, ինչպես եւ յուրաքանչյուր մարդ, մեղքով սպանում է ինքն իրեն: Չարով փոթորկվելով, ալեկոծվելով, ցածր բնազդներին ազատություն տալով` մարդկությունն իր համար սարսափելի ճակատագիր է պատրաստում, ինչպես եւ ցանկացած մարդ, ով ընթանում է այս ճանապարհով: Քամի սերմանողները փոթորիկ կհնձեն: Եվ ահա այս միակ կարեւոր բանի մասին «ժամանակ չկա» մտածելու…: «Ապրիր վայրկյանով, ինչ լինում է, թող լինի», հոգին ձեռքը թափ է տալիս ճշմարտության վրա, որը նրա ներսում ասում է, որ պետք է մտնել ներս, կենտրոնանալ, սեփական սրտի կապվածությունները զննել եւ մտածել այն մասին, ինչը վիճակվելու է հավիտենության մեջ: Աշխարհի Արարիչը հրամայել է մարդուն հոգալ միայն օրվա մասին, իսկ աշխարհը հրամայում է հոգալ միայն «վայրկյանի» մասին` մարդուն խորասուզելով ամբողջ կյանքի հոգսերի ծովի մեջ:
Բարոյապես փոքրի մասին թեման ամենեւին էլ անէական չէ: Այստեղ իր արտացոլումն է գտնում Աստծո հայտնութենական հանդիմանությունը քրիստոնեական աշխարհին, որ նա «մոռացել է իր առաջին սերը»: Որքան ավելի մաքուր ու բարոյապես բարձր է մարդուց այժմ նույնիսկ այն խախտված բնությունը, որից ստեղծվել է նրա մարմինը: Որքան մաքուր է քարը, որը պատրաստ է աղաղակելու մարդկանց դեմ, որ Աստծուն փառք չեն տալիս. որքան մաքուր են ծաղիկները, ծառերը կյանքի իրենց հրաշալի շրջանակում, որքան փառահեղորեն հնազանդ են Արարչի օրենքներին գազաններն իրենց մաքրության մեջ: Աստծո բնությունը չի ծխում, իրեն նարկոզի չի ենթարկում, անառակություն չի գործում, Աստծուց տրված պտղին չի թունավորում: Անբան բնությունը սովորեցնում է մարդուն, թե ինչպես է պետք կրել Աստծուն հնազանդվելու խաչը այս աշխարհի բոլոր փոթորիկների եւ տանջանքների մեջ: Մարդը պիտի խորհի այս մասին:
Որոշ մարդիկ կարծում են, թե այս երկրի վրա կատարվող որեւէ բան ոչ մի հետեւանք չի ունենալու: Իհա՛րկե, անմաքուր խղճի տեր մարդուն հաճելի է այսպես մտածել: Սակայն ինչո՞ւ ինքնախաբեությամբ զբաղվել. վաղ թե ուշ մարդը ստիպված կլինի տեսնելու արարչության մաքրության շլացուցիչ գաղտնիքը:
Մենք ինքներս մեզ զգում ենք իբրեւ «կյանք»: Մի՞թե մենք մեզ այնքան ցածր ենք գնահատում եւ այնքան մակերեսայնորեն հասկանում Նրան, ով ստեղծել է աշխարհները, որ մտածենք այս երկրային կյանքի ունայնության մասին իբրեւ մարդու գոյության: Մենք շատ ավելին ենք եւ առավել բարձր նրանից, ինչը սովորել ենք այս երկրի վրա համարել ոչ միայն մեր կյանքը, այլեւ մեր իդեալները: Սակայն մենք հողի մեջ դրված ցորենահատ ենք: Ուստի այժմ մենք չենք տեսնում տիեզերքի վերին շերտը` բնության այն իրական պատկերը, որը կբացվի մեր աչքերի առաջ այսպես կոչված մահվան պահին, այսինքն` բոլորի համար էլ շատ շուտով:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը droshm Ի՞նչ է Դրոշմը (հարց և պատասխան)
Հաջորդ նյութը Dex darman Գիտե՞ս բոլոր հոգևոր ցավերի դեղերը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?