Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Teacher+at+board
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ո՞վ է ճշմարիտ ուսուցիչը
Քրիստոնեական

Ո՞վ է ճշմարիտ ուսուցիչը

Published: 12 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ա. Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ: Միայն թե տարբերությունն այն է, որ եթե ուսուցիչը կատարյալ առաքինի է, աշակերտը թեպետև նրան նմանվում է, սակայն շատ անգամ չի հասնում նրա կատարելության չափին: Իսկ եթե ուսուցիչը մոլի է, աշակերտը նրա հոռության չափին ոչ միայն հասնում է, այլև շատ բանով գերազանցում ու լինում ավելի հոռի:
Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
Նախատինքի է արժանի նա, ով ուրիշներին կրթել է ջանում, երբ իր հանդեպ անփույթ է. այսպիսինի համար իրավացի է ասել. Բժի՜շկ, բժշկի՜ր քո անձը: Որովհետև նա, ով գիտի ուսուցանել միայն բնական գիտություններ, բայց ոչ բանականությանն արժանի գործեր, տերևախիտ, բայց անպտուղ ծառ է:
Բ. Անկիրթ ու տգետ մանուկը նման է անբան արարածի, որովհետև չգիտի խոսքով ղեկավարվել, որը հատուկ է բանականներին, այլ ղեկավարվում է կրքերով, որը բնորոշ է անբաններին: Իսկ երբ իմաստություն է սովորում, սկսում է կրքերը նվաճել, խոսքով ղեկավարվել՝ վերածվելով բանական մարդու:
Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները՝ նրանց բանական դարձնում: Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները՝ լա՜վ ապրել:
Գ. Եթե մանուկները լավ իմանային, թե ինչ է մարմնի սնունդը և ինչ՝ հոգունը, ուսուցիչներին կկոչեին լավ հայր, իսկ ծնողներին՝ միայն հայր. որովհետև ծնողները կերակուրով սնուցում են մարմինները, մինչդեռ ուսուցիչներն իմաստությամբ ու առաքինությամբ՝ հոգիները:
Դ. Մեծ զգուշություն է պետք իշխանների որդիներին դաստիարակելիս՝ ի նկատի ունենալով, որ նրանք պատրաստվում են հասարակության ղեկավար դառնալ:
Ե. Եթե արտերը չմշակվեն, լավ բերք չեն տա. մանուկները եթե չդաստիարակվեն, առաքինություն չեն պտղաբերի: Մարդկանց կյանքում չկա մի բան, որ այնպես առաջնորդի դեպի առաքինություն, ինչպես խրատական խոսքերն ու բարի գործերի օրինակները:
Զ. Խրատի ոգին բարին կատարելն ու ուսուցանելն է: Ով խրատ է տալիս, ինքը նույնպես պիտի գործով կատարի այն, այլապես խրատական խոսքերը ոչ մի զորություն չեն ունենա:
Է. Ով պատրաստվում է ուրիշներին խրատող լինել, նախ ին¬քը թող խրատ առնի ուրիշներից:
Ը. Թեև իմաստունների խրատները խիստ են թվում, բայց հույժ օգտակար են, ինչպես որ բժիշկների դեղերը թեպետ դառն են, բայց առողջարար են հիվանդների համար:
Խրատական գավազան է պետք նրանց, ովքեր չեն զգաստանում խրատական խոսքով. որովհետև ըստ առածի՝ ով խոսքն ականջով չի լսում, լսում է թիկունքով, երբ ծեծ է ուտում:
Թ. Ով կարգված է ուրիշներին ուսուցանելու այն, ինչ չգիտեն, թող ջանա ինքն էլ ուրիշներից սովորել այն, ինչ չգիտի: Իսկ եթե
ինքը սովորելու եռանդ չունի, պարզ է, որ ուրիշներին էլ չի ջանում ուսուցանել: Որովհետև ով իր օգուտը չի կամենում, ուրիշների օգուտը բնավ չի կամենա: Մանավանդ որ նրան բավական չէ գիտելիք
ունենալը, պետք է և ուսուցանելու կերպն իմանալ, ապա թե ոչ շատ կաշխատի և սակավ կշահի:
Ժ. Եթե դասատուներն իրենց գիտեցածը ժլատությամբ են ուսուցանում աշակերտներին, ժլատներից էլ ավելի են դատվելու: Որովհետև ժլատները վախենում են դրամն ի պետս ծախսել կամ կարոտյալներին մի բան տալ՝ իմանալով, որ ինչքան ուրիշներին տալիս են, այդքան պակասում է իրենց ունեցվածքից, բայց դասատուներն այդպիսի երկյուղ չունեն, որովհետև նման են լուսավոր ճրագի, որից ինչքան էլ ճրագներ վառվեն, իր լույսը չի պակասի: Մանավանդ որ փորձով գիտեն, որ դասատվությամբ իրենց գիտելիքներն աճում են և ոչ թե նվազում՝ ըստ առածի. ՙՈվ ուսուցանում է, ինքն էլ է սովորում՚:
Սակայն դասատուները թող զգուշանան մտքով ուշիմ, բայց բարքով հանդուգն աշակերտներին ուսուցանելուց, ինչպես որ լավ չեն անում նրանք, ովքեր սուրը տալիս են չարաբարոների ձեռքը: Որովհետև բնատուր ուշիմությունը, ձեռքբերովի գիտությամբ զորանալով, նրանց մեջ դառ¬նում է իրենց և ընկերների վնասի պատճառ:
ԺԱ. Բնության պատվական ձիրքերը, ինչպես սրամտությունը, լավ հիշողությունը, լեզվի ճարտարությունը և այլն, որոնք բարեկարգ իմաստունների գովեստի պատճառ են, անզգույշ իմաստունների համար նախատինք են դառնում: Մոլի իմաստունն այլանդակ հրեշ է, որովհետև ունի մարդու գիտելիքներն ու անբանների գործերը: Մարդիկ սոսկում են, երբ արեգակը խավարային մեգ է սփռում, և երբ իմաստունը մոլեկան գործ է անում:
ԺԲ. Բարեսիրտ մարդու համար անհնարին ցավ է տգետներին պատվի բարձրացած և իմաստուններին նվաստացած ու կոխան եղած տեսնելը: Ինչպես որ թանկարժեք ակն է գեղեցկորեն փայլում անարժեք քարերի շարքում, այդպես էլ իմաստուն մարդն է փայլում տգետների մեջ: Չի մեռնում այն իմաստունը, որ գրային աշխատանքով երկրում հիշատակ է թողնում:
Բարվոք խոհեմությունը շնորհ է պարգևում, և օրենքի իմաստությունը միքի բարիք է՚ (Առակ. ԺԳ 15):
Եվ ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով,
որպես թե աղով համեմված լինի,
որպեսզի դուք իմանաք, թե ինչպե՜ս պետք է
պատասխան տաք յուրաքանչյուրին՚ (Կող. Դ 6):
Ջանա՜ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձված,
որպես մի մշակ, որ ամոթով չի մնում,
ճշմարտության խոսքը ուղիղ ներկայացնող՚ (Բ Տիմ. Բ 15):

Խրատի թանգարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 12 † Կիր. Է. Կիր.: ԽԳ. օր Յինանց: Երկրորդ Ծաղկազարդ
Հաջորդ նյութը Astvac Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

bariq
Քրիստոնեական

Կարո՞ղ է բարիքից չարիք ծնվել

15 Նոյեմբերի, 2017
Asa
Քրիստոնեական

ԱՍԱ

4 Սեպտեմբերի, 2014
Քրիստոնեական

Ճշմարիտ քրիստոնեական հանդուրժողականություն

10 Դեկտեմբերի, 2013
Astvacashunch
Քրիստոնեական

Խորհուրդ. ինչպես կարդալ Աստվածաշունչը

14 Հոկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?