Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Mayr ator 4
Հունվարի 30 Ուր. ԳԿ. Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունվարի 29 Եշ. ԳՁ. Դ օր Առաջաւորաց պահոց:
Ընթերցումներ Սբ. Գրքից
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Astvacashunch yntercumner11
Հունվարի 27 Գշ. ԲՁ. Բ օր Առաջաւորաց պահոց:
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch 123
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Նոյեմբերի 5 Գշ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 5 Գշ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային

Published 4 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Առ 8.12-21։ Նվ 2.1-7։ Ա Տմ 5.17-21։ Ղկ 9.23-27։

Առակներ

12Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։ 13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։ 14Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։ 15Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։ 16Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ 17Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։ 18Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։ 19Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։ 20Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով, 21որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։

Նաւում

2 Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 5Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ 6Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։ 7Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։

Ա Տիմոթէոս

17Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. 18քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»։ 19Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։ 20Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան։ 21Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 4 Բշ. Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն
Հաջորդ նյութը Havat aranc chapi Հավատ` առանց չափի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr ator 4
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 30 Ուր. ԳԿ. Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին

28 Հունվարի, 2026
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 29 Եշ. ԳՁ. Դ օր Առաջաւորաց պահոց:

27 Հունվարի, 2026
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 27 Գշ. ԲՁ. Բ օր Առաջաւորաց պահոց:

25 Հունվարի, 2026
Mayr ator 4
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 26 Բշ. ԱԿ. Ա օր Առաջաւորաց պահոց

24 Հունվարի, 2026

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?