Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mkrtutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մկրտությունը պարտավորեցնում է մեզ այլևս սուրբ կյանքով ապրելու
Քրիստոնեական

Մկրտությունը պարտավորեցնում է մեզ այլևս սուրբ կյանքով ապրելու

Published 1 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մըտնել.որովհետեւ մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի: (Հովհ.3)
Մեր Տիրոջ այս պատգամը մեզ ուղղորդում է դեպի մկրտություն: Մեզանից շատերը ենթագիտակցորեն են գնում մկրտության կամ սովորության համաձայն՝ ամբողջապես չգիտակցելով այս խորին խորհուրդը:
Սակայն Հիսուս ավետարանի միջոցով մեզ զգուշացնում է.«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա: Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրված եւ կարգի բերված: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից ավելի չար յոթը այլ դեւեր եւ մտնում, բնակվում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»: Ղուկ.11;24-26: Անշուշտ, մկրտության խորհրդի միջոցով մենք մաքրվում ենք ադամական մեղքից եւ որդեգրվում Աստծուն: Մկրտությունը միակ սրբազան արարողությունն է, որի միջոցով Տերը ներում է կամա թե ակամա գործած մեր բոլոր մեղքերը՝ սրանով հնարավորություն տալով նոր կյանք սկսելու: Այս սուրբ ու կենդանարար խորհրդը պարտավորեցնում է մեզ այլեւս սուրբ կյանքով ապրելու: Մկրտության ժամանակ հոգեվորականը հարցնում է կնքահորը.«Երախայս զինչ խնդրէ» այսինքն՝ մկրտվողը ինչ է ուզում, եւ կնքահայրը պատասխանում է՝ Հավատ, հույս, սեր, մկրտվել եւ արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դեւերից եւ ծառայել Աստծուն: Ահա միայն այս վկայությունը ստանալուց հետո է, որ հոգեւորականը կատարում է մկրտությունը, որին հետեւում է դրոշմի, այսինքն՝ կնունքի արարողությունը: Այս խորին խորհրդի միջոցով մարդն իր վրա է վերցնում աստվածային կնիքը, դառնալով Աստուծո զավակ: Դրոշմի արարողությունը կատարվում է Սուրբ Մյուռոնի միջոցով, որի բաղադրությունը գտնում ենք Աստվածաշնչի Ելից գրքի 30-րդ գլխում, որտեղ Աստված պատվիրում է Մովսես մարգարեին օծության յուղ պատրաստել: Հնում այս յուղով օծվել են թագավորներն ու հոգեւորականները, իսկ Քրիստոսից հետո այս սուրբ օծության յուղով օծվում են բոլոր Քրիստոսին հավատացողները՝ որպես Երկնավոր Թագավորի ժառանգներ: Եթե թագաժառանգը իրեն որպես արքայազն չի պահում, ապա զրկվում է թագը ժառանգելու իրավունքից: Ուստի մենք, մկրտության խորհրդի միջոցով դառնալով Հիսուսի որդեգիրը, պետք է ապրենք՝ որպես Աստծո զավակներ՝ ըստ Տիրոջ խոսքի. «Սու՛րբ եղեք, որովհետեւ Սուրբ Եմ Ես»: Անշուշտ մարդը, լինելով մեղանչական, հնարավոր է, որ իր կյանքում կամա թե ակամա գործի մեղքեր: Նշենք, որ յուրաքանչյուր մեղք մի նոր պատնեշ է մարդ-Աստված հարաբերության մեջ, սակայն Տերը, լավ ճանաչելով իր ստեղծագործությունը, հաստատեց խոստովանության կարգը. «Ում արձակեք երկրի վրա, արձակված լինի երկնքում, ում կապեք երկրի վրա, կապված լինի երկնում»՝ այսպիսով իր աշակերտներին տալով մեղքերը կապելու եւ արձակելու իշխանությունը, որի շարունակողներն են այսօրվա հոգեւորականները: Յուրաքանչյուր մկրտված մարդ պարտավոր է իր ակտիվ գործունեությունը ծավալել եկեղեցական կյանքից ներս, իր նպաստը բերել եկեղեցու զորացման գործում՝ մասնակցելով Սուրբ պատարագներին, խոստովանելով իր գործած մեղքերը եւ պատարագի վերջում հաղորդվելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնին եւ Արյանը՝ մեղքերից մաքրվելու համար, քանզի այսպես է ասում աստվածախոս Պողոս առաքյալը. «Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով. որովհետեւ, եթե նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա հարության նմանությամբ», որովհետեւ «Մեղքի վարձքը մահ է»: Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կկանգնենք մեր Տիրոջ ահեղ դատաստանի առաջ եւ ստիպված կլինենք պատասխան տալ մեր ապրած կյանքի համար, քանզի այս ժամանակավոր կյանք-հնարավորությունը հավիտենականին հասնելու համար է:

 Մարդ երեք կյանքի փուլ է անցնում՝ առաջին փուլը դա նախածննդյան շրջանն է, երբ երեխան մոր որովայնում լսում եւ ճանաչում է ծնողների ձայնը, զգում է արտաքին աշխարհը, երկրորդը՝ հետծննդյան շրջանն է, երբ մենք, ապրելով այս աշխարհում, զգում ենք Աստուծո ներգործուն ուժը մեր կյանքից ներս, իսկ երրորդը երկնային հավիտենական կյանքն է, որ պատրաստված է մկրտությանը հավատարիմ մարդկանց համար, ովքեր Եկեղեցու ծոցում հավատով ու խոստովանությամբ հաղորդակից եղան Աստծո շնորհներին, քանզի այսպես է ասում Տերը.«Ինչպես Նոյի օրերում էր,երբ կին էին առնում եւ մարդու էին գնում, նույնպես եւ կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Իսկ ի՞նչ էր եղել Նոյի ժամանակ: Երբ Նոյ նահապետը կառուցում էր տապանը եւ հայտարարում, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, բոլորը ծիծաղում էին նրա վրա՝ խենթ անվանելով, եւ ահա այսօր էլ Եկեղեցին, լինելով փրկության տապան, ասում է, որ Հիսուս պիտի գա ու դատի ողջերին եւ մեռելներին՝ իրենց գործած մեզքերի պատճառով: Հավատու՞մ ենք արդյոք մենք այս խոսքերին, թե՞… Հորդորս է, որ ամենքս, որ մեր վրա առել ենք աստվածային կնիքը, մտնենք մեր փրկության տապանը՝ Սուրբ Եկեղեցին, ապրենք՝ որպես Աստուծո ժողովուրդ, որպեսզի հեռու մնանք Աստծո դատաստանից եւ մեզ չվերաբերի այս ասացվածքը. «Շունը դառնում է՝ ուտելու իր փսխածը, եւ լվացված խոզը՝ վերստին թավալվելու ցեխի մեջ»: Եթե մենք չենք հավատում Աստծուն, դա չի նշանակում, որ Նա չկա, եթե չենք հավատում Աստծո արդար դատաստանին, չի նշանակում, որ այն տեղի չի ունենալու,այնպես որ, սիրելի՛ ընթերցող, ընտրությունը քոնն է…

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ N 32»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qritonya Hayastan hanragitaran Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան..pdf
Հաջորդ նյութը 2 Olimpiada 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?