Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
miapetakan episkoposutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Միապետական եպիսկոպոսությունը երկրորդ դարում
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Միապետական եպիսկոպոսությունը երկրորդ դարում

Published: 5 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արդէն Բ. դարու սկզբում Իգնատիոսի թղթերի մէջ այդ վարչութիւնը ներկայանում է համայնքի միութեան գլխաւոր գործոնը Արևելքում: Իսկ դարավերջին ամեն տեղ տարածուած էր այդ գաղափարը, նաև Հռովմում, Մարկիոնի և Վալենտինի հետ ունեցած մրցումների շնորհիւ: Ընդհանուր եկեղեցու համար առանձին համայնքները այն պատրաստի քարերն էին, որոնցով շինուած էր եկեղեցին. իսկ իւրաքանչիւր համայնքի տեսանելի ներկայացուցիչը եպիսկոպոսն էր: Յետագայ զարգացման գլխաւոր գործոնը այդպիսով ստեղծուած էր: Այն ժամանակուանից, երբ համայնքներն իրենց օրգաններն ունեցան յանձին եպիսկոպոսների, շատ աւելի հեշտացաւ փոխադարձ յարաբերութիւնն և մտքերի հաղորդակցութիւնը, ընդհանուր համոզմունք և մեծ կապակցութիւններ կազմելու գործը: Հեգեզիպպոսը այցելում է եպիսկոպոսներին. եպիսկոպոսներ են Դիոնիսիոսը, Մելիտոնն ու Իրենիոսը. եպիսկոպոսներն են մի տեղ ժողովւում զատկական և մոնտանական վէճերի պատճառով: Ժողովների սկիզբը նոյնպէս այս շրջանն է. և մենք տեսնում ենք, որ կաթուղիկէ եկեղեցու զարգացումը մեծ արագութեամբ է յառաջ գնում. 140 թուին դեռևս հազիւ նկատելի գաղափարը` 180-ին արդէն պատրաստ էր իւր հիմնական գծերով:
Եպիսկոպոսական պաշտօնի սկսուելը, բովանդակութիւնն ու նշանակութիւնը աւելի մօտիկից ճանաչելու համար պէտք է մեծ ուշադրութիւն դարձնել այն կողմի վրայ, որ գնոստիկականութեան հետ ունեցած պայքարի արդիւնքն է: Գնոստիկականութեան հետ ունեցած կռիւը աւանդութեան և պատմական հիմքի կռիւ էր: Գնոստիկեանները իրենց համաքրիստոնէական գաղափարների ճշմարտութիւնն ապացուցանելու համար ստիպուած զգացին իրենց յետ գնալ մինչև առաքելական ժամանակը: Նրանք իրենց վարդապետութիւնն աւանդուած էին համարում առաքելական մարդկանցից, որոնք իրենց տուել են իսկական ճշմարտութիւններն Յիսուսից առնելով: Այդպիսի հեղինակութիւն էր օրինակ Բազիլիդէսի համար Գլաւկիասը, աւանդաբար Պետրոս առաքեալի թարևմանը. Վալենտինի համար` Պօղոսի ծանոթ Թէոդասը և այլն: Այսպիսով խախտուած էր այն հաւատը, թէ եկեղեցին միևնոյն հոգւով է առաջնորդւում, ինչ որ առաքեալների քարոզութիւնը. և բնականաբար պահանջ պիտի յառաջ գար բացորոշ, համոզեցուցիչ և պաշտօնական կերպով ցոյց տալու իսկական առաքելական աւանդութեան ուղին: Արդէն Կղեմէսի Ա. թղթից տեսնում ենք, որ նա աշխատում է այն գիծը ցոյց տալ, որ առաքեալներից դէպի իւր ժամանակի համայնքների գլուխներն է գալիս. իսկ հովուական թղթերի մէջ պարզ ցոյց է տուած այդ գիծը քաշելու միջոցը` ձեռնադրութիւնը առաքեալների միջոցով: Բնականաբար այդպիսիները պիտի համարուէին առաքեալների իսկական յաջորդներ, որոնք համայնքի գլուխն էին անցած և իրենց ձեռքին ունէին թէ համայնական կեանքի ու աստուածպաշտութեան ղեկավարութիւնը և թէ վարդապետելու իրաւունքը: Շատ աւելի հեշտ էր ի հարկէ առաքելական յաջորդութիւնն ու դրա հետ կապուած անմիջական աւանդութեան գիծը մի միապետական քան թէ արիստոկրատական կազմակերպութեան մէջ ապացուցանել:
Այս գաղափարի համար ի հարկէ սկսում են մեծ նշանակութիւն ստանալ այն համայնքները, որոնք առաքեալների ձեռքով էին հիմնուած. և այստեղ ևս Հռովմը ամենից առաջ է ընկնում, որովհետև այստեղ են Պետրոսի և Պօղոսի գերեզմանները: Հեգեզիպպոսը Հռովմի եպիսկոպոսների ցուցակն է կազմում, հասցնելով այն մինչև առաքեալները, իսկ Իրենիոսը Հռովմում է կենդրոնացած տեսնում ամբողջ առաքելական աւանդութիւնը: Այսպէս պաշտօնական, անընդմիջուող եպիսկոպոսների յաջորդականութիւնը (Successio episcoporum) մինչևներկայ ժամանակը, միանգամայն վստահելի է դարձնում աւանդութեան մաքրութիւնը (Իրենիոս III 2, 3) հակառակ զանազան կեղծ հեղինակութիւնների: Չպէտք է մոռանալ նաև որ համայնքի մէջ իշխում է Աստուծոյ հոգին, որն առաջ առաքեալների մարգարէների և վարդապետների, իսկ այժմ կազմակերպուած եպիսկոպոսական պաշտօնէութեան միջոցով է գործում: Միապետական պաշտօնը դառնում է շնորհքի գործունէութեան ժառանգը (Իրեն. IV. 26): Եպիսկոպոսութիւնը առաքելութեան շարունակութիւնն է և այդ պատճառով էլ նրանն է նաև առաքելական հեղինակութիւնը եկեղեցու մէջ (Իրեն. III. 3):
Այսպիսով քրիստոնեան մի կողմից տեսնում է, որ ամբողջ պետութեան մէջ ցրուած բազմաթիւ համայնքները միանման կազմակերպութիւն և «Ընդհանրական» համայնական կենցաղավարութեան ձև ունին, իսկ միւս կողմից նա վստահ է, որ այդ եպիսկոպոսական աթոռներից թելերը դէպի յետ են գնում և մի գաղափարական միութիւն կազմում մի այրման կէտում, որ է «Վարդապետութիւն երկոտասան առաքելոց» (didach twn dwdeka apostolwn), — սրա միջոցով՝ «Վարդապետութիւն Տեառն» (didach tou kuriou):
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 5 Եշ. Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Յոբայ արդարոյն
Հաջորդ նյութը S. Kuys ev Zaqaria ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍՆ ՈՒ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ընդհանուր եկեղեցու պատմություն

Բողոքականություն

6 Սեպտեմբերի, 2014
Astvacashunch
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ԱՎԵՏԱՐԱՆ. Ընդհանուր եկեղեցու պատմություն

9 Հուլիսի, 2013
Barepashtutyun pashpanmunq
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Բարեպաշտություն, աշխարհայացք և պաշտանմունք

22 Հոկտեմբերի, 2013
gnostikutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Գնոստիկեան շարժումը կարելի է քրիստոնեական եկեղեցու ամենամեծ ճգնաժամը համարել

17 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?