Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tapanaqar
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Մենք մեզ հաշիվ տանք, ապրո՞ւմ ենք իրապես, թե մեռած ենք արդեն
Առակներ

Մենք մեզ հաշիվ տանք, ապրո՞ւմ ենք իրապես, թե մեռած ենք արդեն

Published: 28 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բարի և մաքուր սիրտ ունենալ՝ նշանակում է քրիստոնյային վայել կյանք ունենալ:
Այս պատմությունը հայրենի մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի զրույցներից մեկն է, որը կարծում եմ ուսանելի է.
Դարեր առաջ փառատենչ ու դրամասեր մի իշխան էր ապրում Արևելքում: Նա կռվազան էր, անգրագետ, դավադիր, ագահ ու անկուշտ և ուզոմ էր աշխարհակալ լինել: Մի անգամ նորից հարևան երկրների դեմ պատերազմի է գնում և հաղթականորեն հասնում ամրակուռ մի քաղաքի պարիսպներին, որը պաշարելով վրաններ է խփում նրա շուրջ-բոլորը:
Մի օր իշխանը զբոսանքի է դուրս գալիս քաղաքի շրջակայքը, երբ վերադառնալիս է լինում իր զինվորական վրանները, անցնում է մի գերեզմանատան միջից և հետաքրքրությունից դրդված սկսում է կարդալ շիրմաքարերի արձանագրությունները. «Անուն, ազգանուն, մեծահարուստ վաճառական, ծնվեց այսինչ թվին, մեռավ այնինչին և չապրեց մի օր»: Ի՞նչ տարօրինակ գրություն, զարմանում է իշխանը: Կարդում է մեկ ուրիշը. «Անուն, ազգանուն, հռչակավոր զորապետ, միշտ հաղթական, ծնվեց-մեռավ, ապրեց միայն մի օր» և ապա` «Անուն, ազգանուն, մեծափարթամ կալվածատեր, հողատեր, ծնվեց, մեռավ, ապրեց յոթ տարի»: Նորից` «Անուն, ազգանուն, ծնվեց-մեռավ, մարդասպան, ապրեց երեք տարի»: Ի վերջո` «Անուն, ազգանուն խորիմաստ հեղինակ, իմաստասեր մարդ, ծնվեց-մեռավ, ապրեց իր կյանքի բոլոր օրերը»:
Իշխանը անկարող լինելով լուծել մահարձանների գրությունները, հրամայում է գտնել-բերել մի տեղացու, որը կարող էր բացատրել այս առեղծվածը: Զինվորները բերում են գերեզմանոցի ծերուկ պահակին և իշխանը հրամայում է մեկնել յուրաքանչյուր գրությունը: Ծերուկը ասում է. «Հնից սրբագործված ավանդություն ու սովորություն է մեր մոտ, երբ մի քաղաքացի մեռնում էր, գյուղի ծերունիները հավաքվում էին քննելու համար նրա արժանի և անարժան գործերը: Քաջություն, խելք, հարստություն անարժեք են, երբ չեն օգտագործված, չեն ծառայեցված ուրիշների համար: Իր անձի համար ապրված օրերը նժարի մեջ թեթև են կշռվում, իսկ բարիք գործած օրերը` ծանր են և այդ օրերը ապրած օրեր են համարվում: Ընկերության ու ազգի համար նվիրվողն է, որ իսկապես ապրում է, որովհետև կյանքի իմաստը ուրիշին բարիք անելու մէջ է: Եվ այսպես կյանքում բարիք և ողորմություն արած օրերն են հաշվում և թիվը գրվում է տապանի վրա: Ահավասիկ այստեղ ննջող իմաստունը հրաժարվեց կյանքի հաճույքներից, խորապես զգաց թշվառի և կեղեքվածի տանջանքները, նա տառապեց քաղցածի և կեղեքվածի հետ, մխիթարեց և օգնեց կարքավորին, իսկ հարստահարողին` սաստեց: Նրա կյանքի և ո’չ մեկ օրը իզուր չանցավ: Այս մարդասպան ավազակը կյանքի վերջին երեք տարիներին զղջաց և դրանք անցկացրեց ճամբորդներին անվճար սառը ջուր հրամցնելով, ուստի ապրեց երեք տարի: Իսկ այստեղ պառկած զորապետը մի պատերազմում թշնամու մի զինվորի խնամեց ընդամենը մեկ օր: Մի քիչ այն կողմում ննջող մեծահարուստը միայն մի բան արեց. գանձեր դիզեց և հարստություն, կյանքում ոչ մեկին բարություն չարեց և միայն իր մարմնի մասին մտածեց: Եվ իմաստունները գրեցին … «չապրեց և ոչ մի օր»:
Իշխանը ուշադիր լսում է ծերունու մեկնաբանությունները, առանձնանում, մտածում և ապա նահանջի հրաման արձակելով թողնում հեռանում է իր երկիրը: Այնտեղ նա սկսեց բարի ու արդար գործեր կատարել, ուրիշների բարութեան համար ապրել և ամեն իրիկուն քնելուց առաջ մտածում է. «Ես բախտավոր եմ ու երջանիկ: Հիմա’ է, որ ես ապրում եմ»:
«Արժի, որ մենք էլ ամեն իրիկուն քնելուց առաջ մտածենք ու մենք մեզ հաշիվ տանք, ապրո՞ւմ ենք իրապես, թե մեռած ենք արդեն»:
«ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՐ ՍՐՏՈՎ ՄԱՔՈՒՐ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՊԻՏԻ ՏԵՍՆԵՆ» (ՄԱՏԹ. 5:8)
ՈՒՐԵՄՆ ՄՏԱԾԵՔ ԱՅՍ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԻ:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Apakanox ser Ապականող սեր
Հաջորդ նյութը Qahanayakan kochumner Հայ Եկեղեցու նվիրապետությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kamapashtutyan masin
Առակներ

Կամապաշտության մասին (բարոյախրատական պատում)

16 Սեպտեմբերի, 2013
kAPUYT SENYAK e1471278594665
Առակներ

Բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան (առակ)

15 Օգոստոսի, 2016
Erekhaner arak
Առակներ

Ուսուցիչը ամփոփեց բարոյականությունը, որը բխում է այս փորձից (առակ)

22 Ապրիլի, 2020
Andznazohutyun e1468692275899
Առակներ

Չգնահատված անձնազոհություն… (առակ)

16 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?