Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mexq strkutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մեղքի ստրկության մասին
Քրիստոնեական

Մեղքի ստրկության մասին

Published: 22 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եթե մնաք Իմ խոսքի մեջ, — ասում է Քրիստոս Ավետարանում, — ապա դուք իրապես Իմ աշակերտներն եք, եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ այն կազատի ձեզ:
«Նա, ով մեղք է գործում՝ մեղքի ստրուկ է: Եթե Որդին ազատի ձեզ, ապա իսկապես ազատ կլինեք»:
Ամեն արտաքինը ժամանակավոր է՝ եւ՛ արտաքին ազատությունը, եւ՛ արտաքին ստրկությունը անխուսափելիորեն անցնում են եւ դադարում մահով: Այնինչ ներքին ստրկությունը հավիտենական է, այն չի վերջանում մահվամբ, այլ անցնում է անդրշիրիմյան կյանք, որտեղ դառնում է ավելի ծանր ու դաժան: Քրիստոնեական վարդապետության համաձայն կա միայն մեկ ճշմարիտ ազատություն՝ մեղքից ազատություն, եւ միայն մեկ ստրկություն՝ մեղքի ստրկություն եւ մեղքի միջոցով՝ սատանային:
Ի՞նչ է այս դեպքում մեղքը: Երանելի Մակար Եգիպտացին ասում է, որ մեղքը մի տեսակ աննյութական դիվային ուժ է, որի միոջոցով սատանան տիրանում է մարդուն եւ ստրկացնում նրան: Ինչպես սուրբ եւ բարեպաշտ կյանքի միջոցով մենք մոտենում ենք Աստծուն, միանում ենք Նրան եւ Նրա մեջ ազատություն ստանում, ճիշտ այդպես էլ մեղքի միջոցով միանում ենք սատանային եւ մատնվում ստրկության: Մտքով, խոսքով կամ գործով մեղանչելիս մենք մեզ հավասարապես հանձնում ենք սատանայի իշխանությանը, ստրկանում ենք նրան, որովհետեւ մեղքի միջոցով նա իշխանություն է վերցնում մեր վրա: Սատանան շատ խորամանկ է եւ շատ լավ գիտի ամեն մարդու անհատական հատկություններն ու թույլ կողմերը, գիտի ում , երբ եւ ինչ տեսակ մեղքի կարելի է դրդել: Հոգեւոր պատերազմում, որը սատանան մղում է մարդու դեմ, որպես զենք նա օգտագործում է խորհուրդները, այսինքն ներմուծում է մեր գիտակցության մեջ որոշ մտքեր, զգացումներ եւ շարժումներ այնպես նրբորեն, որ մենք դրանք ընդունում ենք որպես սեփական մտքեր: Մարդու միտքը աղբյուր է, որից առաջանում է իր ողջ գործունեությունը: Ցանկացած մեղք եւ հանցանք միշտ սկսվում է ինչ-որ մտքից՝ փոքրիկ, աննկատ մտքից, որը «չգիտես որտեղից» հայտնվում է մարդու ուղեղում: Սուրբ հայրերը մի քանի փուլեր են նկատում, որոնք մարդը անցնում է առաջին մտքից մինչեւ գործնական մեղքի կատարումը: Առաջին միտքը կոչվում է «ներշնչանք», «կցորդ»: Այս փուլում մարդու գիտակցության հորիզոնում հայտնվում է դեռ ոչ այդքան պարզ եւ հստակ միտք: Եթե մարդը ուշադրություն չի դարձնում նրան, միտքը անհայտանում է՝ չթողնելով որեւէ հետեւանք: Իսկ եթե հետաքրքրվում է նրանով՝ սկսվում է երկրորդ փուլը՝ «կապակցումը» կամ «զրուցակցությունը». մարդը սկսում է հասկանալ միտքը եւ մտորել նրա շուրջ: Երրորդ փուլը կոչվում է «միավորում» կամ «համաձայնություն», երբ մարդը սկսում է համաձայնվել մտքի հետ: Եվ եթե այս դեպքում էլ չի գտնում ուժ զսպել իրեն, ապա սկսվում է չորորդ փուլը, որը սուրբ հայրերը կոչում են «գերեվարում»: Այստեղ միտքը արդեն տիրանում է մարդուն, եւ նա սկսում է փնտրել հնար եւ միջոց, կազմում է մեղքը իրագործելու ծրագիր: Եվ վերջապես, գտնելով ձեւը, իրագործում է այն. դա վերջին, հինգերորդ փուլն է:
Եթե մարդը ստրկացած է մեղքին ու սատանային, արտաքին ազատությունը կորցնում է իր դերը: Համեստ ու խոնարհ հասարակ մարդիկ, ովքեր չունեն փող, իշխանություն եւ տաղանդ, ունեն մեծագույն ազատություն՝ մեղքից ու սատանայից:
Մեղքի միջոցով սատանան մարդու հանդեպ իրավունքներ է ստանում, եւ որքան ավելի շատ ենք մենք մեղք գործում, այնքան ավելի իրավունքներ է ստանում սատանան: Համապատասխան ավելի քիչ ազատություն է մեզ մնում: Երբեմն դա բացահայտ է դառնում բոլորի համար, երբ ինչ-որ մեկը դիվահար է դառնում:
Իսկ այն մարդը, որ ազատվել է մեղքի եւ սատանայի իշխանությունից, ստանում է նաեւ ամենաբարձր ազատությունը՝ մահից ազատություն: Որովհետեւ, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սատանան ունի մահվան իշխանություն, դրա համար, ազատագրումը սատանայից՝ ազատագրումն է նաեւ մահից: Իսկական ազատությունը կարող է լինել այնտեղ, որտեղ կա անմահություն, իսկ եթե այն չկա, ապա մարդը անխուսափելիորեն մահվան ստրուկ է դառնում:
Հենց այդ ճշմարիտ, հավերժական, մեծ ազատությանն են կոչված բոլոր քրիստոնյաները: Եվ գնված են նրանք սատանայի ստրկությունից ոչ թե փողով կամ արծաթով ու ոսկով, այլ Քրիստոսի՝ Անարատ Գառան թանկագին Արյամբ: Եվ եթե դա այդպես է, եթե մենք փրկագնված ենք Աստծո Որդու Արյամբ, ուրեմն չմատնենք մեզ նորից մեղքի խայտառակ ստրկությանը, հոժարակամ չստրկանանք սատանային: Թող չպատահի մեզ հետ հայտնի ասացվածքի համաձայն՝ լվացված խոզը նորից թավալվում է կեղտի մեջ: Ընդհակառակը, հաստատ կամքով ընդվզենք նենգ փորձիչի դեմ, կռվենք մեղքի դեմ եւ մեր թշնամիները կպարտվեն, որովհետեւ արդեն հաղթված են Քրիստոսով: Մենք միայն պետք է յուրացնենք այդ հաղթանակը: Զենքերը, որոնցով հաղթվում է թշնամին հայտնի են. աղոթք, խոստովանություն, ապաշխարություն, Սուրբ Հաղորդություն եւ կյանք ավետարանական պատվիրաններով: Եթե մենք ուժերի ներածին չափով վարենք այդ պատերազմը, ապա կամաց, կամաց կսկսենք ազատվել սատանայի եւ մեղքի կապանքներից, Աստծո զավակների ազատությունը ձեռք կբերենք եւ, այսպիսով, անպայման ժամանակին կներկայանանք որպես Հարության որդիներ, սուրբ ժողովուրդ, հավիտենական կյանքի ժառանգներ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Ամեն:

Թարգմանությունը
ռուսերենից կատարեց՝
Տեր Ընծա քհն. Միրզոյան

Աղբյուր «Սյունյաց կանթեղ»N 61

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hogevor asuyt1 ՏԱՍԸ ԳԵՂԵՑԻԿ ԱՍՈՒՅԹՆԵՐ
Հաջորդ նյութը Krtutyun te Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Qshoc
Քրիստոնեական

Քշոցի մասին (Եկեղեցական սպասք)

11 Նոյեմբերի, 2016
Mayr ator 13
Քրիստոնեական

Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են

21 Մայիսի, 2018
Adam Eva 3
Քրիստոնեական

Ադամական մեղք

22 Հուլիսի, 2021
Քրիստոնեական

Եղբայրասիրության մասին

12 Հունիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?