Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mexqeric darnalu masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Մեղքերից դառնալու մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Մեղքերից դառնալու մասին (բարոյախրատական պատում)

Published: 5 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա, տոնական մի օր նոր և մեծագին հանդերձ հագնելով, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խրախճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց: Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»: Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ անցնում և տրտմության ու ցավի են փոխակերպվում, հաջորդ առավոտ կրոնավորների վանք գնաց, որտեղ երկար տարիներ սրբությամբ, գիտությամբ և իմաստությամբ Աստծուն ծառայեց և, բարի համբավով հռչակվելով ու փայլելով, անանց կյանք փոխադրվեց:
***
Մի ավազակապետ կար, այնքան չարագործ, անողորմ, արյունարբու, որ ճանապարհին ում հանդիպում էր, սպանում էր: Սուրբ ու առաքինասեր մի վանահայր, այս լսելով, կրկնակի հանդերձներ հագնելով և ազնվազարմ ձի նստելով, գնաց այն կողմերը, որտեղ ավազակապետն էր գտնվում: Նրան բռնելով` բերեցին նրա առաջը: Վանահայրն ավազակապետին հարցրեց.
– Ի՞նչ ես ուզում:
– Ձիդ ու զգեստներդ,– պատասխանեց նա:
Այն ժամանակ հայրը նրան ասաց.
– Իրավունք ունես խնդրելու, քանի որ այս ամենն Աստծունն են և մանավանդ հասարակաց են: Արդ, քանի որ ես երկար ժամանակ վայելեցի, արժանի է, որ հիմա էլ դու վայելես: Բայց կամենում եմ իմանալ, թե ի՛նչ ես անելու դրանք: Պատասխանեց.
– Վաճառելու ենք և ուտելիք գնելու: Այնժամ հայրն ասաց.
– Որդյա՛կ, ինչո՞ւ ես այդքան չարչարանքով ու վտանգներով ուտելիք ու հանդերձանք հայթայթում: Ինձ հետ արի, և ես բոլոր քեզ պետք եղած բաները կտամ: Իսկ երբ նա հրաժարվում էր` ասելով, թե ոսպ ու բակլա ուտել չի կամենում, հայրը նրան ասաց.
– Քեզ և՛ միս, և՛ ձկնեղեն, և՛ հաց, և՛ անուշ գինի, և՛ շքեղազարդ անկողին կտամ, միայն թե իմ հետևից եկ: Եվ երբ համաձայնվեց և վանք եկավ, հայրը նրան հանձնեց եղբայրներից մեկին, ով ամեն օր նրան նախապես ասված բոլոր պետք եղած բաները բերում էր: Արդ, երբ ավազակապետը հագենում էր, այդ կրոնավորը հոր կարգադրությամբ նստում էր գետնին` նրա դիմաց, և միայն հաց էր ուտում և ջուր խմում: Ավազակապետը նրան հարցրեց.
– Ինչի՞ համար ես այդքան ծանր ապաշխարություն կատարում: Մի՞թե մեկին սպանել ես կամ պոռնկություն արել: Իսկ կրոնավորը, զարմանալով ու սոսկալով, պատասխանեց.
– Օ՜, հեռո՛ւ ինձնից, Աստված մի՛ արասց ե, եթե ես մարդ սպանած կամ թե մարմինս պոռնկության մեղքով ապականած լինեմ,
քանի որ մանկությունիցս ի վեր այս վանքում եմ մեծացել: Բայց այն պատճառով եմ ապաշխարում, որպեսզի իմ մահվան ժամանակ Աստծո առաջ ողորմություն գտնեմ: Այդ ժամանակ ավազակը, զղջալով, ասաց.
– Ես` եղկելիս ու թշվառականս, որ այնքան գողություն, այնքան մարդասպանություն, այնքան շնություն ու այնքան անթիվ
չարիքներ եմ գործել ու երբևէ պահք չեմ պահել, ինչպե՞ս ողորմած Աստծուն ինձ հետ կունենամ: Եվ ընկնելով վանահոր ոտքերը, արտասուք թափելով` այնքան ապաշխարությամբ իրեն ճնշեց, որ ժուժկալությամբ ամենքին գերազանցեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 5 Ուր. Պահք
Հաջորդ նյութը logo1 Եկեղեցական օրացույց. 2015Թ. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Anoxakalutyan masin
Առակներ

Անոխակալության մասին (բարոյախրատական պատում)

15 Սեպտեմբերի, 2013
Amusnalucutyun
Քրիստոնեական

Ամուսնալուծությունը մե՞ղք է

31 Հունվարի, 2018
Arak anhavaty
Առակներ

Անհավատ մարդը (առակ)

13 Ապրիլի, 2018
Arak car
Առակներ

Նա չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքն արմատների մեջ է (առակ)

25 Հունվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?