Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
khristos
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մարմնի հպատակեցումը
Քրիստոնեական

Մարմնի հպատակեցումը

Published 15 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հավատա Աստծուն եւ սիրիր Նրան, քեզ հեռու պահիր անմաքուր մտածումներից եւ մարմնական հաճույքներից եւ, ինչպես գրված է առակներում. «Մի՛ լինիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին:
(Առակ. 24; 15)
Փախիր սնափառությունից, անդադար աղոթիր, քնելուց առաջ եւ քնելուց հետո սաղմոս երգիր, սովորիր Սուրբ Գրքում քեզ տրված պատվիրանները, մտապահիր սրբերի գործերը, որպեսզի հոգիդ, հիշելով պատվիրանները, իր առջեւ օրինակ ունենա սրբերի ջերմեռանդությունը:
Հատկապես ջանա կատարել առաքելական պատգամը. «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփես. 4, 26), եւ մտածիր, որ սա ասված է ընդհանրապես յուրաքանչյուր պատգամի մասին, որպեսզի արեգակը մայր չմտնի ոչ միայն մեր բարկության, այլ նաեւ մյուս մեղքերի վրա: Քանզի լավ է եւ անհրաժեշտ, որ մեզ ո՛չ արեգակը դատի ցերեկվա հանցանքի համար, ոչ լուսինը՝ գիշերվա մեղքի եւ անգամ վատ մտածումների համար: Որպեսզի մեզ հեռու պահենք դրանից, լավ է լսել եւ պահել առաքելական խոսքը. «Քննեցե՛ք դուք ձեզ» (Բ Կորնթ. 13; 5): Դրա համար թող յուրաքանչյուրը իրեն հաշիվ տա իր ցերեկային եւ գիշերային արարքների համար: Եւ եթե մեղանչել է, թող դադարի մեղք գործելուց, եթե չի մեղանչել, թող չպարծենա դրանով, այլ թող բարու մեջ հարատեւի եւ անհոգության չտրվի եւ՛ մերձավորին չդատելով, եւ՛ իրեն արդար չհամարելով. «Մինչեւ գա Տերը» (Ա Կորնթ. 4; 5)` գաղտնին Քննողը: Հաճախ նաեւ մեզանից է ծածկված լինում այն, ինչը որ մենք ենք անում, սակայն Աստված տեսնում է ամեն ինչ: Այդ պատճառով, դատաստանը թողնելով Աստծուն, կարեկից լինենք մեկս մյուսի նկատմամբ, սկսենք կրել մեկս մեկի բեռը (Գաղատ. 6; 2) եւ ստուգենք ինքներս մեզ եւ լրացնենք այն, ինչի մեջ թերի ենք:
Մեզ մեղքից պատսպարելու համար պահենք նաեւ հետեւյալը: Թող ձեզանից յուրաքանչյուրը նկատի եւ գրի առնի իր արարքները եւ հոգու շարժումները, կարծես թե մտադրվելով դրանք հաղորդել մեկը մյուսին, եւ վստահ եղեք, որ մերկացվելուց ամաչելով` անպայման կդադարենք մեղանչելուց եւ անգամ որեւէ վատ բան մտքում պահելուց: Եթե մեզ այդպես կարգավորենք, ապա ի զորու կլինենք հպատակեցնելու մեր մարմինը ու գոհացնելու Աստծուն եւ ոտնահարելու թշնամու խարդավանքները:
Գաղտնիք չէ, որ մարմնի մեջ երեք տեսակի մարմնական շարժումներ են լինում:
Առաջինը` նրա բնատուր, բնական շարժումն է, որը, սակայն, խիղճը ծանրաբեռնող ոչ մի մեղանչական բան չի անում առանց հոգու համաձայնության, այլ միայն զգացնել է տալիս, որ այն մարմնի մեջ կա: Մարմնի մեջ մյուս շարժումն առաջանում է մարմինը առատ կերակրով եւ ըմպելիքով չափազանց սնուցելուց, երբ դրանից առաջացող արյան տապը մարմնի մեջ պայքար է բարձրացնում հոգու դեմ եւ նրան մղում անմաքուր ցանկությունների: Այդ պատճառով էլ Առաքյալն ասում է. «Մի՛ հարբեք գինով, որի մեջ պոռնկություն կա»: Ինչպես նաեւ Աստված Ավետարանի մեջ Իր աշակերտներին պատվիրում է. «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից, գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ» (Ղուկ. 21; 34): Իսկ ովքեր նախանձախնդիր եղան սրբության եւ մաքրության կատարյալ չափին հասնելու ճգնակեցական կարգում, հատկապես իրենց միշտ այնպես պիտի պահեն, որ հնարավոր լինի Առաքյալի հետ ասել. «Ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հպատակեցնում այն» (Ա Կորնթ. 9, 27): Երրորդ շարժումը չար ոգիներից է լինում, որոնք նախանձելով` ջանում են տկարացնել սրբություն փնտրողներին կամ ճանապարհից շեղել նրանց, ովքեր ցանկանում են մտնել մաքրության դռնով ներս: Անհրաժեշտ է ապաշխարության ջանքերը միանման եւ հավասարապես իրագործել եւ՛ հոգով, եւ՛ մարմնով՝ ձգտելով կատարյալ մաքրության: Եվ երբ միտքն արժանանա այդպիսի շնորհի, որ առանց ինքն իրեն խղճալու անզիջում պայքարի մեջ մտնի կրքերի հետ, այդժամ նրան անհրաժեշտ են Հոգու ներշնչանքը, ցուցումներն ու զորացումները, որոնց օգնությամբ նա հաջողությամբ սկսում է հոգուց վանել սրտի ցանկություններից առաջացող բոլոր պիղծ հուզումները: Այդ Հոգին, լծակցելով մտքի (կամ մարդու հոգու) հետ հանուն իմացյալ պատվիրանները խստիվ կատարելու վճռականության` նրան ուղղում է այն բանին, որ վանի հոգուց բոլոր կրքերը: Նրան սովորեցնում է
մարմինն ամբողջովին կարգի մեջ պահել՝ գլխից մինչեւ ոտքերը. աչքերը, որպեսզի մաքրությամբ նայեն, ականջները, որպեսզի լսեն խաղաղությամբ եւ հաճույք չստանան զրպարտություններ, բամբասանքներ եւ անարգանքներ լսելուց, լեզուն, որպեսզի միայն բարին խոսի՝ յուրաքանչյուր բառ կշռադատելով եւ թույլ չտալով, որ խոսքի մեջ որեւէ անմաքուր եւ կրքոտ բան խառնվի, ձեռքերը, որպեսզի նախ շարժման մեջ դրվեն միայն աղոթքների եւ գթասրտության գործեր կատարելու համար, որովայնը, որպեսզի մնա կերակուր եւ ըմպելիք օգտագործելու անհրաժեշտ սահմանների մեջ, որքան հարկավոր է միայն մարմինը պահելու համար՝ թույլ չտալով, որ ցանկությունը եւ հեշտասիրությունը իրեն հրապուրեն այդ չափից դուրս, ոտքերը, որպեսզի ընթանան արդարությամբ եւ Աստծո կամքի համաձայն քայլելով` ուղղվեն դեպի բարի գործերով ծառայությանը: Այսպիսով ողջ մարմինը վարժվում է ամենայն բարության եւ փոփոխվում է՝ ենթարկվելով Սուրբ Հոգու իշխանությանը, այնպես որ վերջապես որոշ չափով բաժնեկից է դառնում հոգեւոր մարմնի այն առանձնահատկություններին, որոնք ստանալու է արդարների հարության ժամանակ:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ N 67
Թարգմ. ռուսերենից`
Ա. Զոհրաբյանի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 Dzernadrutyun 5 Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը Hayr Garegin Եկեղեցականի նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?