Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
chshmartutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մարդու կյանքի կարեւորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է
Քրիստոնեական

Մարդու կյանքի կարեւորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է

Published: 18 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»: Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»: Հովհ. 18; 37-38
Մարդու կյանքի կարեւորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է, եւ այդ ճշմարտության էության ընկալումը: Կան բազմաթիվ ըմբռնումներ ճշմարտության վերաբերյալ:
Այդուհանդերձ, մարդու համար այս հասկացության վերջնական բացահայտումը միշտ էլ խորհուրդ է մնում. մարդն իր կյանքի ընթացքում միշտ փնտրում է ճշմարտությունը` հասկանալու համար դրա իսկությունը, որը նրա համար երբեմն արտահայտվում է իբրեւ հարաբերական, երբեմն` բացարձակ հասկացություն: Ճշմարտության վերաբերյալ սահմանումները շատ են: Ինչպես, օրինակ. «Ճշմարտությունը գիտելիքի համապատասխանությունն է իրականությանը»: Այստեղ ճշմարտությունը բնորոշվում է որպես մի գիտելիք, որը համընկնում է իր օբյեկտին: Ներկայիս հայ փիլիսոփաների մեծ մասը նշում է, որ ճշմարտությունը գիտելիքի, ասել է` մտքի հատկություն է: Բայց հարկ է նշել, որ ճշմարտությունն ունի արտաքին եւ ներքին հատկանիշ: Առաջինը գոյութենաբանական իրողությունն է, երկրորդը` իմացական: Ճշմարտության էությունը խորությամբ ընկալելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա գոյութենաբանական իմաստը: Եվ դրա վառ արտացոլումը մենք կարող ենք տեսնել քրիստոնեության մեջ, ուր Հիսուս ներկայացնում է Իրեն իբրեւ բացարձակ ճշմարտություն: Ճշմարտությունը գոյութենաբանական իմաստով չի կարող լինել ճշմարտություն, եթե այն հարաբերական է, քանի որ այն արտահայտում իր առկայությունն ու լինելությունը իրականության մեջ` անկախ մեր ընկալման ճշմարիտ, թե սխալ գիտելիքի իմացությունից տվյալ իրողության նկատմամբ:
Փիլիսոփաները պնդում են, որ լինելությունը, գոյը կամ կեցությունը չեն կարող լինել ճշմարտություն, քանի որ, օրինակ` առարկան չի կարող լինել ճիշտ կամ սխալ: Անշուշտ, առարկան չի կարող լինել ճիշտ կամ սխալ, քանի որ այն չունի բանականություն եւ ազատ կամք, որոնց պատճառով իր արարքների համար պատասխանատու լինի եւ բարոյական գնահատական ունենա ճիշտ կամ սխալ լինելու համար: Այստեղ մենք խոսում ենք ճշմարիտ հասկացության մասին, որն արտահայտված է իմացության կատեգորիայում: Սակայն առարկան ճշմարտություն է գոյութենաբանական իմաստով, քանի որ այն կա տվյալ պահին կամ եղել է որեւէ ձեւով ու կերպով արտահայտված իրականության մեջ, եւ մենք չենք կարող այն ժխտել, հատկապես, եթե այն տեսնում ու զգում ենք եւ իմացության արտացոլմամբ այն ճշմարիտ համարում:
Հատկապես աթեիստ փիլիսոփաները հաճախակի անտեսում են ճշմարտության գոյութենաբանական հասկացությունը եւ ճշմարտությունը համարում միայն իմացական ընկալումը: Այս մոտեցումը գալիս է հողեղեն մտածելակերպի աշխարհայացքից: Ինչպե՞ս կարող է փիլիսոփան, մասնավորաբար աթեիստ փիլիսոփան, հասկանալ ու ըմբռնել ճշմարտության գոյութենաբանական սահմանումը, երբ Հիսուս ասում է, որ ինքն է Ճշմարտությունը: Մատերիալիստի համար այս ամենը տարօրինակ ու անհեթեթ է, քանի որ նրա համար ճշմարտությունը սոսկ իմացաբանություն եւ գիտելիք է: Ահա այստեղ է, որ փիլիսոփայության մեջ հաճախ շփոթվում են ճշմարտության գոյեղեն եւ իմացաբանական հասկացությունները: Սակայն ցանկալի է, որ հստակորեն տարբերակվեն այս երկու հասկացությունները, քանի որ, բացի մարդկային մտահայեցողական ճշմարտությունից, գոյություն ունի ինքնակա լինելությունը, գոյը, կեցությունը, որը չի ժխտվում որեւէ կերպ գոյաբանական իմաստով` իբրեւ իրական գոյություն, անկախ մեր ընկալումներից: Պատահական չէր, երբ Աստված խոսում էր Մովսեսի հետ, Իրեն հայտնեց որպես Աստված, որ Է (Ելք. 3.14): Այստեղ Արարիչը իրեն ներկայացնում է որպես Բացարձակ ինքնակա Գոյ, որն է Կյանքը եւ Ճշմարտությունը: Անկախ մարդու մտահայեցողական ճանաչումից ու իմացությունից եւ պատկերացումներից, ճշմարտության ամբողջական էությունը բացարձակ է եւ ինքն իրեն չի հակասում` ինքն իր գոյությամբ ու լինելությամբ վկայվելով իբրեւ կեցություն ու գոյ, այսինքն` ճշմարտություն: Այն կա եւ գոյություն ունի անկախ մարդու ճշմարտության հարաբերական ու հակասական իմացաբանություններից: Այստեղ է, որ մարդկային անցողիկ ու հարաբերական դատողությունները, գիտելիքը խառնում ու շփոթում են` ճշմարտության գոյութենաբանական էությունը նույնացնելով ճշմարտության մտահայեղոցական հասկացության հետ: Երբ ճշմարտություն հասկացությունն ընկալում ենք իբրեւ լինելության, գոյի սահմանում, հասկանում ենք, թե ինչու է Հիսուս Քրիստոս իրեն անվանում Ճշմարտություն: Բացարձակ Լինելությունը եւ Կյանքը Աստված է, այսինքն` ճշմարտությունը, որից այն կողմ ոչինչ չկա եւ լինել չի կարող: Ուստի, Հիսուս Քրիստոս խոսելով ճշմարտության մասին միշտ ասում էր, որ ճշմարիտ, ճշմարիտ է ասում, որ ինքն է Ճշմարտությունը: Աթեիստ փիլիսոփան երբեւէ չի կարող հասկանալ այս ամենը, քանի որ նա ձգտում է տեսնել այն, ինչը նյութականն է ու ժամանակավորը, անցողիկը, ինչպես Պիղատոսի համար անհասկանալի էին Հիսուսի խոսքերը ճշմարտության մասին: Ուստի ճշմարտության հասկացությունների միջոցով աթեիստ փիլիսոփան ինքն իրեն է հակասում ու ժխտում, քանի որ ճշմարտությունը հարաբերական չի լինում: Եթե այն հարաբերական է, ուրեմն այն ճշմարտություն չէ, այլ գիտելիք, որը կարող է լինել ճշմարիտ կամ սխալ: Մենք` քրիստոնյաներս, Հիսուս Քրիստոսին համարելով Ճշմարտություն, այս ամենն ընկալում ենք ոչ թե սոսկ իմացաբանական ընկալմամբ, այլ իրական հաղորդակցության մեջ լինելով Աստծո հետ, այնքան իրական, որքան ներկայիս կյանքն է մեզ համար իրական: Փիլիսոփան չի կարող այս ամենը հասկանալ, եթե սահմանավոր նյութական ընկալումներից դուրս չգա եւ հոգեղեն աչքերով չնայի իրականությանը եւ կյանքին, որտեղ լիովին կհասկանա մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոս Փրկչի խոսքերը «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը» (Հովհ. 14.6):

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ N 67

Հովհաննես Մանուկյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr kirakos Եկեղեցականի նոր նշանակում
Հաջորդ նյութը Vazgen a myuron orhneq «Մեր, այս սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացե’ք» Վազգեն Առաջին կաթողիկոս

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Srbutyuny
Քրիստոնեական

Սրբությունը` խոզանոցում

13 Նոյեմբերի, 2013
Քրիստոնեական

ԼԵԶՎԻԴ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ

25 Նոյեմբերի, 2016
Ararchagorcutyun
UncategorizedՏեսանյութեր

Մարդ և արարչագործություն

29 Հուլիսի, 2015
Ekeghecu nshanakutuny
Քրիստոնեական

Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի

23 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?