Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 5 † Կիր. ԱՁ. Դ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 4 Շբ. ԴԿ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Եշ. ԳԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 Դշ. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvac pordzum e
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մարդուն փորձողները 3 են` 1.ԱՍՏՎԱԾ 2.սատանան 3.Մարդիկ
Քրիստոնեական

Մարդուն փորձողները 3 են` 1.ԱՍՏՎԱԾ 2.սատանան 3.Մարդիկ

Published 22 Նոյեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աստված ոչ թե փորձելով է ճանաչում, այլ փորձելուց առաջ մարդու սիրտն է քննում և գիտի նրան:

Աստված մարդուն փորձում է 10 պատճառով`

1. Նախ որ որպեսզի մարդն ինքն իրեն ճանաչի, քանի որ երբ մեզ վրա փորձություններ չեն հասնում,մենք մեզ կատարյալ և հաստատուն ենք համարում, և միայն փորձություններից հետո ենք խոնարհվում Աստծո առջև

2. Որպեսզի ուրիշները տեսնեն կամ ծածկված բարին կամ ծածկված չարությունը,որ տեսնեն որ նա կեղծավոր է և ոչ Աստվածապաշտ

3. Ինչպես Պողոսի մարմնին հիվանդություն տրվեց, որպեսզի հպարտությամբ չլքի ի վերուստ տրված շնորհներն ու զորությունը, Աստված նրան ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»:

4. Թուլյ է տալիս, որ արդարները փորձվեն, որպեսզի ուրիշներն ուղղեն իրենց վարքը, ինչպես աղքատ Ղազարոսին և հարուստին, որպեսզի տեսնելով Զազարոսին և լսելով մեծատունի մասին, զարհուրենք և ուղղվենք

5. Թուլյ է տալիս, որ ոհմանք փորձվեն այլոց փառքի համար,ինչպես ի ծնե կույրը,ինչպես ասում է Տերը.«Ոչ նրա մեղքն է և ոչ էլ իր հոր և մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն»

6. Ոհմանց թույլ է տրվում ընկնել մեղքերի մեջ, որպեսզի հպարտությունից որոնեն, խոնարհվեն և ընկնեն Աստծո առջև խոնարհությամբ և խոստովանությամբ և թողություն ստանան նրանք, ովքեր նախկինում նման էին սատանային

7. Թուլյ է տրվում,որ սրբերը չարչարվեն, որպեսզի մեծանան նրանց փառքի պսակները, որովհետև մեր այս կյանքը նահատակության ասպարեզ է և համբերությամբ պետք է շահել հաղթանակը

8. Ինչպես հայրն է ապտակում իր զավակին, որպեսզի նա զգաստանա և չզրկվի հայրական ժառանգությունից, այսպես էլ Աստված իր սիրելիներին և սուրբերի է խրատում

9. Որպեսզի տկար մարմնով հաղթեն անմարմին և ուժեղ թշնամուն. երբ տկարները հաղթում են զորավորներին, Աստված փառավորվում է

10. Սուրբերը մեզ խոսքերով սովորեցնում են համբերել նեղություններին ու փորձություններին, հարկ է, որ իրենք գործով կատարեն, որպեսզի հաստատվեն նրանց խոսքերը, ինչպես առաքյալն է ասում .«Ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը և հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» սատանան ևս փորձում է մարդուն, սակայն նրա փորձելը 4 կերպ տարբերվում է Աստծու փորձելուց

1.Նախ Աստված մարդուն փորձում է, որ հայտնի դառնա բարին, իսկ սատանան փորձում է, որ բարին հանի մարդու միջից, ինչպես օրինակ երեխան, որ պատի մեջ ցից է տեսնում, մոտիկ է գնում, եթե ամուր է, թողնում է, քանի որ չի կարողանում հանել, իսկ եթե շարժվում է, այնքան է մնում, մինչև որ հանում է այն:Այդպես էլ սատանան է աներևույթ մոտենում մարդուն, եթե ամուր են մարդու հավատն ու կամքը, չի մնուն այնտեղ, այլ հուսահատված թողնում է նրան, սակայն եթե կամքը թուլանում է, նա զորանում, մնում է նրա մոտ, մինչը մեղք է գործել տալիս, հեռացնում մարդուն բարուց

2.Աստված մարդուն փորձում է և տալիս համբերություն, իսկ սատանան փորձությունից ձանձրույթ է տալիս և կորստյան մատնում մարդուն

3. .Աստված մարդուն փորձում է և ելք է ցույց տալիս, որպեսզի նա չհուսահատվի,իսկ սատանան փորձում է, ձանձրացնում, որպեսզի մարդիկ ընկղմվեն

4.Փորձություններից հետո Աստված պսակներ է պարգևում, ինչպես ընտրյալ սուրբերին տվեց, իսկ սատանան փորձություններից հետո իր հետ միասին հավիտենական կորստի է տանում, ինչպես օրինակ չհամբերողներին, ովքեր ուրանում են Քրիստոսին, եկեղեցին և սուրբ հավատը:

Այսքանն այն մասին, որ Աստված մարդուն փորձում է բարու համար:

Սատանան մարդուն փորձում է միշտ, որպեսզի վնասի և որոգայթների մեջ նետի նրան, ինչպես փորձեց Ադամին և հաղթելով հանեց նրան դրախտից: Փորձեց Հոբբին և չկարողացավ հաղթել, փորձեց Քրիստոսին և պարտվեց նրանից: Այդպես էլ բոլոր մարդկանց է անում և Աստված թույլ է տալիս, որ փորձի մարդուն, որից բազում օգուտներ են լինում.

Շահ է, որովհետև մարդու միտքն է լուսավորում, քանի որ նա տեսնում է դևի մարտնչելը և մտքով լուսավորվում:

Օգտակար է, որովհետև շատ փորձվելիս և հոգով, մտքով ու մարմնով սատանային ու մեղքերին հակառակվելիս մարդը սրբվում է:

Թույլ է տալիս, որպեսզի մարդու պսակները ավելանան, որքան դևը շատացնում է փորձությունները, այնքան մարդը զորանում է մարտում և նրա պսակներն ավելանում են:
Հայտի է նաև. որ սատանայի փորձությունը զորացնում է մարդու գործերը, ինչպես առաքյալն է ասում. «Նեղությունն ու համբերությունն է գործում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, իսկ հույսը սեր»: Այն է, որ նեղության հետ միասին համբերություն է գալիս մեզ վրա և որքան շատ համբերենք, ավելի կզորանանք հավատով, իսկ հավատից ըստ Աստծո խոստման հույս է ծնվում և հույսից սեր է պտղաբերվում առ Աստված:

Աստված թույլ է տալիս, որ սատանան փորձի մարդուն, որպեսզի երբ մարդիկ հաղթեն, երևա սատանայի անզորությունը, քանի որ նա, ով հպարտանում է զորությամբ, մարդկային տկար զորությամբ է պարտվում և տկարանում:
Աստված թույլ է տալիս, որ սատանան փորձի մարդուն, որպեսզի տգիտությամբ պարտվի, որովհետև եթե իմանա, որ պարտվելու է, մարտի մեջ չի մտնի, սակայն այդ մասին չգիտի և այդ պատճառով է փորձում մարդուն, այն ժամանակ է խայտառակվելով ծաղրվում, երբ մարդուն խաբում է, թե գալիքի մասին է ասում և մարգարեանում և սուտ ու սին է երևում նրա ճշմարտությունը:

Մարդը մարդուն փորձում է 3 պատճառով

1. Որպեսզի իմանա նա տկար է, թե զորեղ, իմաստուն է, թե տգետ, բարի է, թե չար, համբերող է. թե անհամբեր

2. Փորձում է, որպեսզի մոլորեցնի նրան, գցի հավատից և գործից և այլնից

3. Փորձում է մարդուն, որպեսզի հաղթի, նախատի ու արհամարհի նրա

Պետք է նաև իմանալ, որ սատանան մարդուն 2 դեպքում է փորձում`

1. Նախ, երբ Աստված է թույլ տալիս, ինչպես հայտնի է Հոբի պատմությունից, քանի որ նա նախ հրաման ստացավ Աստցուց և հետո նոր փորձեց նրան: Նաև միայն Քրիստոսի հրամանից հետո, դևերը մտան խոզերի մեջ, որպեսզի առանց Աստծո հրամանի չհամարձակվի մարդուն փորձել

2. Փորձում է, երբ մարդն իր կամքով է հետևում սատանային, նա կարող է փորձել մարդուն կամ զանզան մեղքերով կամ ցավով և հիվանդությամբ կամ լլկելով ու չարչարելով նրան:

Դարձյալ մեզ համար անիմանալի է 3 բան` փորձությունների վայրը, ժամանակը, կերպը:

Քանի որ հաղթողներին վարձատրողը Քրիստոսն է, որ մեզ հրավիրում է փորձությունների դեմ մարտի, իսկ ախոյանը սատանան է, որ մեզ հետ մարտնչել է փնտրում, իսկ մենք, որ չգիտենք վայրը, ժամանակն ու կերպը, պետք է միշտ պատրաստ լինենք ամեն տեղ և մեր բոլոր գործերում փորձության պատրաստենք մեզ:

Գրիգոր Տաթևացի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tiramayr Տիրամոր օրինակելի և առաքինի կյանքը լավագույն օրինակն է կանանց համար
Հաջորդ նյութը surb zoravor ekexeci Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Surb Gevorg 1
Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է
Եկեղեցական տոներ
mi goghacir
«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին
Քրիստոնեական
Mkhqeri xostovantyun
Ինչպես խոստովանել մեղքերը
Քրիստոնեական
xixvh 1 e1758719085167
Մի կորցրեք ձեր խիղճը
Քրիստոնեական
Stakhosneri masin
Ստախոսների մասին (տեսանյութ)
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

mi goghacir
Քրիստոնեական

«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին

24 Սեպտեմբերի, 2025
Mkhqeri xostovantyun
Քրիստոնեական

Ինչպես խոստովանել մեղքերը

24 Սեպտեմբերի, 2025
xixvh 1 e1758719085167
Քրիստոնեական

Մի կորցրեք ձեր խիղճը

24 Սեպտեմբերի, 2025
Stakhosneri masin
Քրիստոնեական

Ստախոսների մասին (տեսանյութ)

24 Սեպտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?