Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kyanqi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քրիստոնեական

ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Published: 9 Փետրվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հարց — Ըստ կարգի է հարցնում. ինչու նախահայրերը երկարակյաց էին, իսկ մենք սակավակյաց:
Պատասխան — Աստվածագետները ասում են, թե կյանքի յոթ դարերի վերակացուները յոթ աստղերն են, որ կոչվում են մոլորակներ:
Արդ, առաջին դարում, որի իշխողը Երևակն էր, մարդիկ երկար էին ապրում, որովհետև երևակը երկար է ընթանում իր ճանապարհը՝ կենդանակերպը անցնելով երեսուն տարում:
Այնուհետև ըստ կարգի վերջին դարի իշխողը Լուսինն է, որի պատճառով մարդիկ սակավակյաց են, որովհետև նա իր ուղեծիրը անցնում է երեսուն օրում:
Իսկ վարդապետները ասում են, թե նման չենք նախահայրերին ոչ կյանքի տևողությամբ, ոչ էլ վաստակով: Նրանք երկար էին ապրում, որովհետև շատ էին բարիք գործում, շատ էին նրանց ծնունդները, իսկ մենք՝ պակաս, որովհետև այն կարճացնում են չարիքները և մարդկանց շատությունը:
Այլ պատճառներ էլ կան. նրանք չունեին գրավոր օրենքներ, ուստի անհրաժեշտ էր, որ եկար ապրեին, որպեսզի բնական օրենքներով կրթեին իրենց զավակներին ու ազգերին:
Իսկ այժմ ամեն մեկը ուսանում է Աստծո գրված պատվիրանը և ոչ թե իր նախահայրերինը:
Եվ մյուս պատճառը, որի մասին Սաղմոսում ասում է մեկնիչը. «Անձն իմ մերձեցավ հողին»: Այժմ ծերացել է մեր բնությունը և գնում է դեպի հող: Իսկ նախնիները մեր պատանի էին և առույգ բնությամբ, որի պատճառով երկար էին ապրում:
Հարց -Մարդու կյանքի տևողությունը կանխորոշված է, թե պատահական են երկար ու կարճ ապրում:
Պատասխան — Յուրաքնչյուր մարդու կյանք կանխորոշված է Աստծո մոտ, և ոչ ոք չի կարող անցնել նախատեսված սահմանը, ըստ այդմ՝ «սահման դրեց, և չեն անցնում»:
Սակայն մեղքը պակասեցնում է և թույլ չի տալիս հասնելու նախատեսված սահմանին, ինչպես որ մշակի վարձը մինչև երեկո աշխատելու համար է տրվում, իսկ եթե հիվանդանում է, կամ այլ բան է պատահում, վարձը չեն տալիս և հանում են մշակությունից:
Եվ պետք է իմանալ, որ մեղքը երբեմն էլ երկարացնում է կյանքը, որպեսզի տառապի, ինչպես Կայենը:
Եվ ինչպես այն, որ խոստացավ Եգիպտոսում չորս հարյուր տարի թողնել իբրև ծառա, սակայն երեսուն տարի ավելացրեց ժողովրդի մեղքերի պատճառով:
Երբեմն էլ կարճում է կյանքից, ինչպես Նոյի ժամանակ, որովհետև նրանց խոստացավ հարյուր քսան տարի, սակայն նրանց չարագործությունների պատճառով պակասեցրեց:
Երբեմն էլ արդարությունն է երկարացնում կյանքը, ինչպես Եզեկիայինը, երբեմն էլ կարճացնում է, ինչպես Օվսիայինը:
Եվ սրանք էին կյանքը երկարեցնելու ու պակասեցնելու պատճառները, այսինքն՝ արդարությունը կամ մեղքը, ինչպես ցույց տրվեց:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ — «ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astco masin ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Հաջորդ նյութը Oc tagavor Օձը և թագավորը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Siro pakas
Քրիստոնեական

Դատողությունը՝ սիրո պսակ

5 Հոկտեմբերի, 2016
Havati
Քրիստոնեական

Հավատի համարձակ խոստովանություն

24 Փետրվարի, 2016
Zanger
Քրիստոնեական

Եկեղեցական զանգերի խորհուրդը

9 Սեպտեմբերի, 2014
Khonarutyun
Քրիստոնեական

Ի՞նչ է խոնարհությունը

7 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?