Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mardasirutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Մարդասիրության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Մարդասիրության մասին (բարոյախրատական պատում)

Published: 28 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նշանավոր երեք ավազակներ կային, ովքեր տարբեր տեղերում բազմաթիվ չարագործություններ էին անում: Սրանք մի
անգամ գալիս են մի վանք և որևէ ուտելիք խնդրում: Իսկ վանքի վերակացուն նրանց սաստիկ խոսքերով կշտամբում է՝ ասելով.
– Դուք արյունարբու, գող ու ավազակ եք, ոչ միայն ուրիշների վաստակածը հափշտ ակելուց չեք ամաչում, այլև անամոթաբար
Աստծո ծառաներին տրված ողորմությունն ուտել եք համարձակվում: Արժանի չեք, որ հողը ձեզ հանդուրժի, քանի որ ո՛չ Աստծուցեք երկնչում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Հեռո՛ւ մնացեք ձեր չար գործերով հանդերձ և այստեղ այլևս նորից մի՛ դարձեք: Իսկ նրանք, զայրանալով, մեծ սրտմտությամբ հեռացան: Եվ ահա վանահայրը, նույն օրն այլ տեղից գալով, մի քանի նկանակ ու մի շիշ գինի իր հետ ունենալով և վերակացուից լսելով, թե ավազակներին ի՛նչ պատասխան էր տվել, նրան հանդիմանեց` ասելով.
– Այդ բանն անիրավացիորեն ես արել, քանի որ մեղավորներն առավել հեշտությամբ դարձ են ունենում մարդասիրությամբ ու քաղցրությամբ, քան թե սպառնալիքներով ու խստությամբ, որովհետև Քրիստոս Աստված` մեր Վարդապետը, ում Ավետարանը խոստացանք պահել, ասում է. «Բժիշկն առողջների համար չէ , այլ հիվանդների: Ես չեկա կանչելու արդարներին, այլ` մեղարվորներին» (Մատթ., 9, 12-13): Այդ պատճառով էլ շատ անգամ մեղավորների հետ էր հաց ուտում: Արդ, որովհետև դա արել ես ընդդեմ սիրո և Քրիստոսի պատվիրանի, սուրբ հնազանդության համար քեզ հրամայում եմ, որ անմիջապես առնելով այս նկանակն ու շշով գինին` ավազակներին շուտափույթ փնտրես և, նրանց գտնելով, իմ անունից ընծայես: Եվ ապա նրանց առաջ ծնկելով` խոնարհությամբ խոստովանես հանցանքդ, որ նրանց հետ այդպիսի տմարդությամբ ու խստությամբ ես վարվել: Եվ նրանց աղաչես, որ այլևս այդպիսի չարիքներ չգործեն, այլ Տեր Աստծուց երկյուղեն և ընկերներին չվնասեն: Եվ եթե այս անեն, խոստանում եմ նրանց մարմնական բոլոր կարիքների մասին հոգ տանել: Այս ասելով նրանց՝ կվերադառնաս: Եվ երբ նա գնաց ավազակներին փնտրելու, վանահայրն աղոթքի կանգնեց առ Աստված, որպեսզի նրանց զղջում և ապաշխարության դարձ տա:
Արդ, երբ ավազակներն այն ողորմությունն էին ուտում, որն Աստծո մարդն էր ուղարկել նրանց, միմյանց հետ սկսեցին խոսել՝ ասելով. «Վա՜յ մեզ՝ եղկելիներիս և թշվառներիս, թե դժոխքի ինչ մեծ ու անտանելի տանջանքներ են մեզ սպասում, մենք, որ ոչ
միայն մարդկանց ունեցվածքն ենք կողոպտում, այլև կյանքից զրկում, և սակայն այսքան մեծամեծ չարիքների և մարդասպանությունների համար ամենևին ո՛չ Աստծո երկյուղ, ո՛չ էլ խղճմտանք ունենք: Եվ ահա այս սուրբ եղբայրը, որ մեզ մոտ է եկել աննշան խոսքերի համար, որով մեր չարիքների համար մեզ արդարացիորեն հանդիմանել էր, մեր առաջ իրեն այսքան խոնարհեցնում և դատապարտում է, մանավանդ որ այսպիսի առաքինի ու սուրբ մարդը մեզ այսչափ առատ խոստում է պարգևում, հաց ու գինով մեր պետքերը հոգում: Արդարև դրանք են Աստծո սրբերը, ովքեր երկինքը պիտի ժառանգեն: Իսկ մենք՝ կորստյան որդիներս, մեր հավիտենական ու դժոխային տանջանքերն օրըստօրե ավելացնում ենք, չգիտենք, որ մեր այսքան չար ու զազիր գործերի համար Աստծուց կարող ենք ողորմություն գտնել»: Երբ նրանցից մեկն այսպիսի բաներ էր ասում, մյուս երկուսն ասացին.
– Հապա ի՞նչ անենք: Նա էլ պատասխանեց.
– Երթա՛նք Աստծո մարդու մոտ, և եթե մեզ հույս տա, որ մենք` այսպիսի չարագործներս, Աստծո ողորմությունը կարող ենք գտնել, որ ինչ որ մի անգամ մեզ պատվիրի՝ կկատարենք, միայն թե մեր հոգիները դժոխքի գեհենից ազատել կարողանանք:
Եվ երեքն էլ, համաձայնվելով և իսկույն Աստծո մարդու մոտ գալով, ասացին.
– Հա՛յր, մենք մեր մեծամեծ չարիքների պատճառով տարակուսանքի մեջ ենք, արդյո՞ք կարող ենք Աստծո ողորմությունը
գտնել: Բայց եթե դու մեզ հուսադրես, թե Աստված Իր երեսը մեզնից չի դարձնի, ահավասիկ, պատրաստ ենք քո առաջ ապաշխարել և ինչ որ մեզ մի անգամ պատվիրես, ըստ ամենայնի կամենում ենք հնազանդ լինել: Իսկ Աստծո մարդը նրանց սիրով ու քաղցրությամբ ընդունեց և, զանազան ապացույցներ մեջտեղ բերելով, հավաստիացրեց, որ Աստծուց մարդասիրությունը կգտնեն: Ինչպես նաև խոստացավ, որ Տեր Աստծո շնորհն ու ողորմությունը կգտնեն` նրանց ուսուցանելով, թե ինչպես է Աստծո մարդասիրության մեծությունը հաղթահարում և ամբողջությամբ ծածկում մեր անթիվ մեղքերը, թեկուզ անսահման լինեն, և մանավանդ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեղավորների համար էր աշխարհ եկել, որպեսզի նրանց փրկի:
Արդ, ավազակները, հրաժարվելով աշխարհից և իրենց չարագործություններից, Տեր Աստծո կողմից ընդունելի եղան, ովքեր
և Նրան մարմնով ու սրտով հարեցին: Նրանցից երկուսը, գովելի վարք ունենալով, քիչ ժամանակ հետո Տիրոջից հրավիրվեցին
այս աշխարհից փոխադրվել: Իսկ երրորդը երկար ապրեց, ով միշտ մտածելով իր ծանր ու զանազան մեղքերի մասին, այնքան ապաշխարություն դրեց իր վրա, որ տասնհինգ տարի, այսինքն` ինչքան որ ապրեց, հացով ու ջրով էր միայն անցկացնում, միշտ բոկոտն շրջում, գիշերն աղոթքի կանգնում և մինչև առավոտ չէր քնում: Եվ ապա այդպիսի ճգնասեր առաքինությամբ հրեշտակների առաջնորդությամբ Աստծո մոտ տարվեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007 Թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mesrop vrd Նոր հրատարակություն Մայր Աթոռում
Հաջորդ նյութը Avetaranakan aghand «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն.pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Naxandzi masin
Առակներ

Նախանձի մասին (բարոյախրատական պատում)

15 Հունվարի, 2018
Qahanayagorcutyan masin
Առակներ

Քահանայագործության մասին (բարոյախրատական պատում)

18 Հոկտեմբերի, 2013
Առակներ

Քամին ու Ծաղիկը (առակ)

3 Փետրվարի, 2017
Inchu nerel e1516210092379
Առակներ

Իսկ ինչու՞ ներել… (առակ)

17 Հունվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?