Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asori arajnord
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ ժամանեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետը
Նորություններ

Մայր Աթոռ ժամանեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետը

Published: 10 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 10-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եղբայրական եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետին ուղեկցում են Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրին, Հայր Կարլոս Բաբին և Հայր Ջոզեֆ Բալին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքին գլխավորությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմավորեցին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քույր Եկեղեցիների հովվապետերը «Հրաշափառ» շարականի երգեցողության և զարգերի ղողանջների ներքո թափորով առաջնորդվեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:
Աղոթքից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքին և նրա պատվիրակությանը: Որախություն հայտնելով Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Քույր Եկեղեցու հոգևոր պետի ժամանման առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մեր ուրախությունն առավել է, քանզի ճանաչում ենք Ձեզ որպես քաջ և անձնազոհ առաջնորդի, եղբայրասեր ու մեծ հոգի ունեցող անձի, որին այլևս հյուրընկալում ենք, որպես հոգևոր պետի: Ձեր այցելությունը սկսում է «Հրաշափառի» բարի գալստյան արարողությամբ, աղոթքով Միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղոթքը վկայությունն է մեր քույր Եկեղեցիների հավատքի միության և ոգին է քրիստոնեական վկայության՝ հիմնված մեր սուրբ հայրերի կողմից մեզ ավանդված սրբազան ավանդության վրա: Մենք, որպես երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն: Պողոս առաքյալի խոսքերով, որպես «Եղբայրնե՛ր, խոստման որդիներ» (Գաղատ. Դ 28):
Հայ Առաքելական Եկեղեցու և Ասորի Ուղղափառ Եկեղեցու դարավոր հարաբերությունները հատկանշված են եղել քրիստոնեական սիրո, եղբայրության և գործակցության ոգով: Ձեր այցելությունը, որպես նորընտիր գահակալ մեր քույր Եկեղեցու, հաստատումն է այս իրողության: Փոխհարաբերությունների զորացումը մեր քույր Եկեղեցիների հրամայական անհրաժեշտություն է այս օրերին, մանավանդ, երբ մեր երկու Եկեղեցիները՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, կանգնած են մեր հավատավոր զավակների կյանքը վտանգող և աշխարհը մտահոգող իրավիճակների առաջ:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, հակառակ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների և Մերձավոր Արեւելքում ստեղծված ծանր վիճակի, Դուք որպես անձնազոհ և նվիրյալ հոգևորական, որպես քաջ հովիվ, Միացյալ Նահանգներից վերադարձաք հայրենի Սիրիա, անձնվիրաբար հանձն առնելով հովվապետի ծանր լուծը, որպեսզի պատմական այս բարդ շրջանում առավել չափով ու նվիրումով ծառայեք Ձեր ժողովրդին: Ձեր ներկայությունը Սիրիայում և Ձեր ծավալած գործունեությունը հանուն խաղաղության քաջալերանք է բոլոր հավատացյալների համար, որոնց գերագույն ձգտումն ու նպատակը խաղաղության ու կայունության անհապաղ հաստատումն է, արդարության հաղթանակը` ընդդեմ ահաբեկչության ու պատերազմի չարիքի: Մենք մեր զորակցությունն ենք բերում Ձերդ Սրբությանը և Ձեր անձի միջոցով Սիրիայի ժողովրդին՝ առ Աստված աղոթքով, որ դադարեն ռազմական գործողությունները և Սիրիայի եղբայրական ժողովուրդը լծվի ավերված քաղաքների վերաշինման, իր շեն, բարօր ու երջանիկ կյանքի կերտման գործին»:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևորականաց դասի և հավատացյալ ողջ ժողովրդի բարի գալուստ մաղթելով Ասորի Եկեղեցու գահակալին` Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց, որ Բարին Աստված Իր Սուրբ Աջի Ամենախնամ հովանու ներքո պահի ու պահպանի Սիրիան և Հայաստանի Հանրապետությունը, Ասորի Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիները, Իր օրհնությամբ առավել արդյունավորի փոխհարաբերություններն ու համագործակցությունը երկու Եկեղեցիների՝ Սուրբ Հոգու երկնառաք պարգևներով առատապես շնորհազարդելով բարեպաշտ զավակներին՝ հայ և ասորի եղբայր ժողովուրդներին: Վեհափառ Հայրապետը նաև մաղթեց, որ Տերը քաջառողջ կյանք և գահակալության երկար տարիներ պարգևի Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ին:
Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ իր այցին անդրադարձավ Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետն ուրախությամբ ընդգծեց, որ իր գահակալությունից հետո առաջին հովվապետական այցը կատարում է Հայաստանյայց Առաքելական քույր Եկեղեցուն: «Մեր խոնարհումն ենք բերում այն վայրում, որտեղ 1700 տարիներ առաջ իջավ Աստծու Միածին Որդին և իր փառքով լցրեց հայ ժողովրդի հոգին: Ուրախ ենք այցելել Հայ Եկեղեցուն և Ձերդ Սրբությանը, որովհետև մենք կիսում ենք ձեզ հետ ոչ միայն հավատը, այլև արյունը: …Եկել ենք այս օրերին մեր երախտագիտությունը հայտնելու Ձեզ` հայ ժողովրդի Ձեր հոգևոր առաջնորդության համար, եկել ենք աղոթելու ոչ միայն Սիրիայի, այլև համայն աշխարհի խաղաղության համար», — նշեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետը: Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը խոսեց նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների առջև ծառացած մարտահրավերների մասին` հավելելով, որ դժվարին այս ժամանակներում հոգևոր առաջնորդների պարտականությունն է հույս ներշնչել իրենց համայնքներին: «Հավատն ի Քրիստոս և վստահությունը մեր հոգևոր եղբայրների հանդեպ զորացնում է մեզ` շարունակելու մեր քրիստոնեական վկայությունը», — ընդգծեց Եփրեմ Բ Պատրիարքը` այս առիթով իր շնորհակալությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Սիրիայի բարեպաշտ ժողովրդին և մասնավորապես Ասորի Ուղղափառ Եկեղեցուն մշտապես ցուցաբերվող զորակցության համար:
Բարիգալստյան արարողությունն ավարտվեց միասնական Տերունական աղոթքով:
Արարողությունից հետո Հին Վեհարանի ընդունարանում, մասնակցությամբ երկու Եկեղեցիների պատվիրակությունների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր ուրախությունը հայտնեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետի այցի առիթով` վստահությամբ ընդգծելով, որ այն պիտի նպաստի երկու Քույր Եկեղեցիների հարաբերությունների առավել սերտացմանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 12 † Կիր. Ե կիր. զկնի Ս. Խաչի
Հաջորդ նյութը qimia Ալքիմիկոսը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

15 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մոսկվա «Տապան» թանգարանում բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսը

15 Մայիսի, 2017
Socialakan carayutun
Նորություններ

Սոցիալական ծառայության կենտրոնի այցելությունը Զինվորական ուսումնական կենտրոն

26 Մայիսի, 2015
13.16
Նորություններ

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

13 Ապրիլի, 2017
9 7
Նորություններ

Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը (նկարներ)

9 Դեկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?