Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 Muroni bashxum 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Ս. Մյուռոնի բաշխման արարողությունը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Ս. Մյուռոնի բաշխման արարողությունը (նկարներ)

Published: 30 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:

Նորօրհնյալ Ս. Մյուռոնի բաշխումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ուրախությամբ փաստելով, որ տոնական օրերը Մայր Աթոռում եզրափակվում են Հաղթության Սրբալույս Մյուռոնի բաշխմամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Մյուռոնով լի անոթները  փոխանցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսության 37 թեմերի առաջնորդներին:

 Բաշխման արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

Փառք և գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնելու շնորհի համար` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որ ամեն յոթ տարին մեկ կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր մեջ հոգևոր նորոգության խորհուրդն ունի, և ստեղծված մթնոլորտը, աշխարհի տարբեր կողմերից մեր հավատացելոց խանդավառ մասնակցությունը վկայությունն է մեր հոգևոր զարթոնքի: Աշխարհասփյուռ մեր զավակներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց առաջնորդները Սրբալույս Մյուռոնը տանելու թեմեր և այնտեղ կազմակերպելու Ջրօրհնյաց արարողություններ, որպեսզի դրանց միջոցով հավատացյալները կարողանան արժանանալ Սրբալույս Մյուռոնի շնորհներին»:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի մուտքին կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի երկու խաչքարերի նմանօրինակների օծմանը: «Դրանք կանգնեցրեցինք այս նվիրական պահին որպես ուխտի խաչքարեր ինչպես մեր ժողովրդի, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր այցելուի համար, որպեսզի նրանք, հաղորդ դառնալով այդ խաչքարերի խորհրդին, ծանոթանալով դրանց պատմությանը, ոչ միայն անդրադառնան այն ահավոր ոճրին, որ տեղի ունեցավ մեր ժողովրդի նկատմամբ 1915 թվականին, այլ նաև դատապարտելու նման ոճիրները, իրենց ջանքն ու ներդրումը բերելու, որպեսզի աշխարհում կանխվեն մարդկային կյանքի հանդեպ նմանօրինակ ոճիրները», — ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Խոսելով հոգևորականների առաքելության մասին` Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որ հոգևորականները նորոգված հոգով վերադառնան իրենց թեմերը, իրագործեն հավատավոր զավակների սպասումները և հոգևոր ու հոգեկան մխիթարություն բերեն նրանց: Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ յուրաքանչյուր հայ եկեղեցականի ուսերին նվիրական պարտք կա ծանրացած` անստվեր և պայծառ պահելու Եկեղեցու բարի համբավը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի խոնհարումով արտաբերի Հայ Եկեղեցու անունը և երախտագետ սրտով առ Աստված աղոթք բարձրացնի ազգային կյանքում հայ եկեղեցականության բերած ծառայության համար:

Վեհափառ Հայրապետը նաև մաղթեց, որ Տերը հաստատուն պահի Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով հանդերձ և նրա հոգևոր դասին զարդարի Սրբալույս Մյուռոնի շնորհներով` խանդավառ սրտով շարունակելու իր առաքելությունը Աստծու փառքի և հայ ժողովրդի հարատևության համար:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Մյուռոնօրհնության արարողության ու հարակից միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբին և Մայր Աթոռի պաշտոնեությանը նվիրյալ ծառայության համար:

29-Muroni bashxum 1 29-Muroni bashxum 2 29-Muroni bashxum 3 29-Muroni bashxum 4 29-Muroni bashxum 5 29-Muroni bashxum 6

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Dalarik Դալարիկ գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
Հաջորդ նյութը Sahak eps Mashslyan Սահակ եպս. Մաշալյան. ՍՈՒՐԲ ՄՅՈՒՌՈՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

05 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)

5 Սեպտեմբերի, 2019
Vahe Erkanyan 32
Սոցկայքեր

Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում

31 Հուլիսի, 2020
Patr. 3
Նորություններ

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին

18 Մարտի, 2019
22 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

22 Հուլիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?