Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04 Jrorhneq 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում Հաղթության Ս. Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում Հաղթության Ս. Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն (նկարներ)

Published: 4 Հոկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Պատարագին Սրբազան Հայրն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ խաչի խորհրդին` նշելով. «Այս շրջանը Խաչի տոների շրջանն է: …Երբ մենք հիշատակում ենք խաչը, նկատի չունենք միմիայն նյութական` փայտից կամ որևէ մետաղից պատրաստված խաչը, այլ նկատի ունենք Խաչյալին, Ով խաչը կրեց մինչև Գողգոթայի բարձունքը և նրա վրա գամվեց:

Երբ խոսում ենք խաչի զորության մասին, խոսում ենք Խաչյալի զորության մասին, Ով Իր խաչով Գողգոթայի բարձունքից մարդկանց ցույց տվեց երկրից դեպի երկինք բարձրանալու ճանապարհը: Եվ ավելին` խաչով չէ, որ վերջացավ մեր հավատքի ուժը կամ Քրիստոսի առաքելությունը, որովհետև խաչից հետո Գողգոթային հաջորդեց դատարկ գերեզմանը, հարությունը և, ինչպես ասում է առաքյալը, եթե Քրիստոս հարություն չի առառել, անիմաստ է մեր հավատքը: Ուրեմն` խաչը գերագույն զոհողության, զոհաբերության և համբերության նշանն է, և Քրիստոս, առած այդ խաչը, բարձրացավ մինչև Գողգոթա և այնտեղ Իր արյամբ ու խաչելությամբ վերցրեց նաև մարդկանց մեղքերը` ցույց տալով փրկության ճանապարհը»:

Գիսակ Սրբազանը նաև խոսեց հայ ժողովրդի կյանքում խաչի նշանակության մասին: «Այս ձևով է, որ մեր ժողովուրդը ըմբռնել է, իր ամբողջ կյանքի ընթացքում տարել ամեն տանջանք ու դժվարություն: Վստահաբար գիտեք, որ քիչ չեն եղել մեր ժողովրդի կյանքում տառապանքներն ու հալածանքները, բայց մեր ժողովուրդն ապավինել է Գողգոթայի խաչին` հավատալով, որ այդ խաչի վրա գամվածը, խաչվածը չկա, այլ հարություն է առել: Եվ մենք ևս մեր հավատքով, հավատքի ուժով, նայելով խաչին, կարողացել ենք հաղթահարել դժվարությունները, պահել մեր հավատքն ու հոգին ոչ միայն Հայրենիքում, այլև ողջ Սփյուռքում, ուր կա Հայ Եկեղեցին ու հայ համայնքը` միշտ իր աչքերը ուղղած պահելով դեպի խաչն ու Խաչյալը` հավատալով խաչելությանը հաջորդող հարությանը»:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռում օրհնված նոր` Հաղթության Սրբալույս Մյուռոնով, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:

Պատարագի արարողությանը ներկա էին նաև Մյուռոնօրհնության առիթով Հայաստան ժամանած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ներկայացուցիչներ:

04-Jrorhneq 1 04-Jrorhneq 2 04-Jrorhneq 3 04-Jrorhneq 4

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Orhnutyan masin Մի թերագնահատեք մարդկանց (Անապատի հայրերի կյանքից)
Հաջորդ նյութը 04 Church in Masis 1 Օծվեց Մասիս քաղաքի Ս. Թադեոս նորակառույց եկեղեցին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hovnan eps. Hakobyan
Նորություններ

«Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները». Հովնան եպիսկոպոս Հակոբյան

6 Հունիսի, 2018
mayr atorWWW
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2016 թ. գործունեության տեղեկագիր

11 Մարտի, 2017
Ter Gabriel 21
Սոցկայքեր

Հարգելի´ Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրեպետին ավազանի անունով կոչելը. Տեր Գաբրիել

15 Ապրիլի, 2020
Mayr Ator 368
Նորություններ

Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Պատարագ

30 Սեպտեմբերի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?