Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayr Isahak 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է խոցելի խավին
Նորություններ

Մայր Աթոռը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է խոցելի խավին

Published: 28 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայության բաժինն արդեն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին: Իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առաջիկա ձեռնարկների մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

-Հայր սուրբ, ովքե՞ր են Սոցիալական ծառայության գրասենյակի ուշադրության կենտրոնում:

-Սոցիալական ծառայության հիմնադրության ելակետային-կարևոր հանգրվաններից մեկը հանրային կյանքի բարեկարգումն է, բոլոր հնարավոր միջոցներով աջակցումը մեր ազգաբնակչության առավել կարիքավոր, ընդհանուր ասած` խոցելի խավին` փախստականներ կամ տեղահանվածներ /սիրիահայեր, քեսաբահայեր, իրաքահայեր/, ազատամարտիկներ, հաշմանդամներ, ծնողազուրկներ, տարեցներ, ուսանողներ, հիվանդներ ու վատառողջներ և այլն: Շահառուն մեր ժողովուրդն է`մեր հավատացյալը, և մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք ամենքին էլ օգտակարություն բերել:

-Կթվարկե՞ք մի քանի իրականացված և իրականացվելիք ծրագրեր:

-Այնպես է ստացվել, որ մեր աշխատանքի մի գերակշիռ մասն ուղղվել է նախ` փախստականներին և տեղահանվածներին, մասնավորաբար սիրիահայերին. կարծում եմ, որ առավել քան հասկանալի է , թե ինչու : Թեև ծառայությունը կյանքի է կոչվել 2014թ հունվարին, այդուհանդերձ դեռևս դեկտեմբերին Վեհափառ Հայրապետի կողմից Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով 5 մլն. ՀՀ դրամ է հատկացվել սիրիահայ առավել կարիքավոր 50 ընտանիքների: Հունվար-փետրվար ամիսներին Մայր Աթոռի երիտասարդ միաբանների և Քարոզչական կենտրոնի երիտասարդների ջանքերի շնորհիվ կազմակերպվել են բազմակի այցելություններ բազմանդամ-կարիքավոր ընտանիքներ: Իբրև կանոն այցերն ուղեկցվել են աղոթքով և նվիրատվություններով: Հիշարժան է համատեղ ԱՀԹ հետ իրականացված` «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը` 50 մլն. ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Հիշյալ գումարը բաշխվել է վերջին 10 տարիների ընթացքում թեմի տարածքից զոհված, հաշմանդամ, համաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին: Այս պարագային ևս այցերն ու հանդիպումները ընթացել են աղոթերգությամբ, տնօրհնեքի և կամ հոգեհանգստյան կարգով: Վերջին ամիսների ընթացքին կատարվել են մի շարք այցելություններ և դրամատվություն վերջին շրջանում սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներ : Մասնավորաբար «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ նախատեսում ենք մի շարք ձեռնարկներ նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ: Պետք է նշել, որ նախաձեռնությունը բացառապես իրենցն է` երեխաներինն ու տնօրինությանը: Սակայն լավ կլինի այս ամենի մասին ավելի ուշ խոսել: Իրականացված և իրականացվելիք ծրագրերի բաղկացուցիչ-անբաժան մասն են կազմում Ծառայության խորհրդի, ինչպես նաև այլ ժողովներն ու հանդիպումները պետական ու ոչ պետական հաստատությունների, ՀԿ-ների, անհատ անձանց հետ, ի թիվս որոնց կարող եմ առանձնացնել բոլորովին վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած «Մենք միասին ենք» վերտառությամբ սոցիալական աշխատողին նվիրված համաժողովը:

-Կխնդրեմ մանրամասնեք սիրիահայերին ուղղված ծրագրի մասին: Եվ Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում Սիրիայում մնացած հայերին:

-Տարվա կտրվածքով` Մայր Աթոռն առնվազն 1.5 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին: Միայն սիրիահայերի հետ կապված, մենք մի քանի անգամ արդեն գերազանցել ենք մեր որդեգրած`օրական մեկ ընտանիքի օգնելու սկզբունքը, վերջիններիս ավելի քան տասն ամիս շարունակական կերպով տրամադրելով` հագուստ, սնունդ, դրամ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, միայն նոյեմբեր ամսվա կտրվածքով` ծառայությունը միանվագ նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած ավելի քան 150 սիրիահայ ընտանիքների, ինչպես նաև դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից մոտ 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի:

-Կա՞ համագործակցություն մարզային և եկեղեցական կառույցների, երիտասարդական կազմակերպությունների հետ:

-Փառք Աստծո. և’ համագործակցում ենք, և’ մտադիր ենք առավել ընդլայնելու սույն շրջանակը: Ամեն բան, անգամ ամենաազնիվն ու անհրաժեշտը ժամանակ է ենթադրում և միջոցներ: Անհամեմատ ավելին կարող էինք անել, եթե չլիներ միջոցների սահմանափակության, ինչպես նաև այն խնդիրը, որ մեր սոցիալական ծառայությունը (թեև գործառույթը Եկեղեցում երբևէ չի էլ դադարել) տակավին նոր է:

-Որտեղի՞ց են հավաքագրվում ֆինանսական միջոցները:

– Մեր առաջին աջակիցներից է եղել «ԷԿԼՕՖ Հայաստան» միջազգային կազմակերպությունն իր 70 մլն. ՀՀ դրամ ներդրումով: Համագործակցում ենք ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, մի շարք ՀԿ-ների ու անհատ անձանց հետ: Օգտվելով առիթից շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն ու ներդրումն ունեն այս ամենի մեջ: Առհասարակ լավատես և քաջահույս ենք դեպի գալիքը. ամեն բանից զատ այն իմաստով, որ նախ` արդար ու անհրաժեշտ աշխատանք է, որ կատարվում է, ինչը Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է, երկրորդ` ավելի քան վստահ ենք, որ մեզանում ունենք հայորդիներ, որոնք անտարբեր չեն մնա մեր ձեռնարկներից և կաջակցեն մեզ, և երրորդ` մենք ճանաչում ենք մեր ժողովրդին` բոլոր մակարդակներով, ունենք պատրաստակամ երիտասարդների և առհասարակ ծառայասերների հսկայական-անմերժելի ներուժ, ինչը վաղ թե ուշ, բայց կամոքն Աստծո և՛ տեսանելի դրսևորվելու է, և՛ կրկնապատկվելու:

— Հայր Սուրբ, ինչպե՞ս են կայացվում աջակցություն և նյութական օգնություն տրամադրելու որոշումները:

– Սոցիալական ծառայությունն ունի իր կանոնակարգը: Բացի այդ ամիսներ առաջ ծառայությանը կից ստեղծվել է խորհուրդ: Խորհրդում ներգրավված անձինք ունեն մի շարք պարտականություններ, իսկ հիմնական իմաստով` խոցելի համարվող անձանց հայտնաբերում, դիմումների ստույգության պարզում. որոշում կայացնելու իրավունք /քվեարկությամբ/, առաջարկների հանդես բերում և այլն :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/26/519342/

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gexard Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հաջորդ նյութը 1476038 312905022234809 7212038155784565213 n Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xor viirap
Նորություններ

Հռոմի պապի այցը Խոր Վիրապ (ամբողջական տարբերակ)

26 Հունիսի, 2016
yntaniqi astvatsabanutyun 17
Նորություններ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

16 Փետրվարի, 2023
Krmrvor
Նորություններ

Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել են

6 Հուլիսի, 2016
Shqanshan arstamyan 9
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

19 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?