Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Sahak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մահացել է Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը
Նորություններ

Մահացել է Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը

Published: 5 Մայիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 3-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը: Նա 2001թ. ծառայում էր Արարատյան Հայրապետական թեմում:
Տեր հոր հարուստ կենսագրության մեջ իր նշանակալի տեղն է ունեցել Կիրովաբադում ծառայած շրջանը: Արցախյան պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանի հայկական համայնքները ենթարկվում էին ջարդերի ու սպանդի, Տեր հայրը եկեղեցում հավաքեց ու պատսպարեց քաղաքի բազմահազար հայությանը:
Նրա համարձակության շնորհիվ էր, որ Կիրովաբադի հայերը եկեղեցու բակում կարողացան կազմակերպել ինքնապաշտպանությունն ու հեռանալ քաղաքից առանց կորուստների: Տեր հոր շնորհիվ Կիրովաբադում հնարավոր եղավ խուսափել զանգվածային սպանություններից:
Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

***
Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանի կենսագրությունը

Տեր Սահակ (ավազանի անունը՝ Մկրտիչ) ավագ քահանա Սահակյանը ծնվել է 1950թ. ապրիլի 25-ին, Վրաստանի Ախալցխայի Փոքր Պամաջ գյուղում: Նրա պապերը գաղթել են պատմական Էրզրումից և եղել են քահանաներ: Նախ սովորել է գյուղի ութամյա, այնուհետև՝ Վալեի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցներում:
1968-1970թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1972թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը և ավարտել 1979թ.:
1979-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1981թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1981-1989թթ. ծառայել Ադրբեջանի Կիրովաբադ (Գանձա) քաղաքի հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, այնուհետև՝ ծաղկյա փիլոն: 2008թ. հունավարից ստացել է ավագության աստիճան:
1989-1991թթ. ծառայել է Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
1992-2000թթ. նշանակվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հոգևոր թեմի առաջնորդ և ճեմարանի տեսուչ:
2000-2001թթ. ծառայել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2001թ. մարտի 17-ից ծառայել է ԱՀԹ Ն. Չարբախի ս. Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2002 թվականից ծառայում էր ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11208672 369329839925660 2571229684567757500 n Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)
Հաջորդ նյութը US 1 Վեհափառ Հայրապետը ժամանեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Crtaharutyun
Նորություններ

Օրհնված այգիները փրկվեցին ցրտահարությունից

23 Մարտի, 2016
26.12.22 1
Նորություններ

Սևանավանքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2022
Garegin B 23546
Նորություններ

Ամաենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրպետության տոնի առիթով

28 Մայիսի, 2023
Ter Minas qhn. 115
Նորություններ

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի միջև» Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան

31 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?