Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hpartutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Հպարտության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Հպարտության մասին (բարոյախրատական պատում)

Published: 9 Մարտի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մի անապատական բնակվում էր միաբանների վանքի մերձակայքում, որ հիվանդանալով, [մեկին] ուղարկեց վանահոր մոտ` աղաչելով, որ գա և իրեն աստվածային խորհուրդներին հաղորդ դարձնի: Իսկ հայրը, իր հետ լռակյաց մի եղբոր վերցնելով, գնաց, որպեսզի նրան հաղորդություն տա: Եվ մինչ գնում էին, մի ավազակ, զանգակի ձայն լսելով, նրանց ետևից մինչև անապատականի սենյակը գնաց և դռան առաջ կանգնեց, իրեն անարժան համարելով այդպիսի սուրբ մարդու խուցը մտնելու: Եվ երբ անապատականը խոստովանեց ու հաղորդվեց, ավազակը` դռնից ոչ հեռու կանգնած, իր սրտի խոնարհությամբ, ասաց.
– Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի: Իսկ անապատականը սրտի հպարտությամբ ու ինքնահավանությամբ ասաց.
– Իրո՞ք խնդրում էիր, որ ինձ պես լինեիր:
Այնժամ լռակյաց ու հոգեզարդ այն եղբայրը, որ նաև ծածուկ սրտերի գաղտնիքները Աստծուց ծածուկ իմանում էր, սկսեց դառնապես լալ: Եվ երբ հայրը, եղբոր հետ ելնելով, գնաց, ավազակը հեռվից նրանց հետևից գնում էր` Աստծուն դիմելով, որ իրեն ճշմարիտ զղջում ու ուղիղ վարք տա, քանի որ մտքում հաստատապես վճռել էր հոր առաջ խոստովանել և այլևս մեղքեր չավելացնել, այլ մեղքերի համար ապաշխարել: Եվ մինչ վազում էր, ընկավ և իսկույն մեռավ: Այս տեսնելով` այն եղբայրը սաստիկ ուրախացավ: Երբ վանք եկան, հայրը եղբորը հարցրեց.
– Ինչո՞ւ ես այդպես լուռ մնում: Եվ նա պատասխան տվեց.
– Հա՛յր, մի օր հրամայեցիր ինձ լռել, ես էլ այն օրից սկսած լուռ եմ մնացել, միայն այն դեպքում, երբ մեկն ինձ որևէ բան էր հարցնում, ապա խոսում էի: Հայրը նրան ասաց.
– Հապա ինչո՞ւ էիր լացում, երբ այն սուրբ անապատականին հաղորդություն էի տալիս և ինչո՞ւ էիր ծիծաղում, երբ այն չարագործ ավազակը մեր ետևից վազում էր` մեզ կողոպտել կամ սպանել կամենալով, և այդպիսի մեղքի համար էլ մեռավ:
Եղբայրը պատասխան տվեց.
– Հա՛յր, լացելուս պատճառն այս էր, որ երբ ճգնավորին հաղորդություն էիր տալիս, այդ ժամանակ ավազակը դռան ետևում
կանգնած, խոնարհ սրտով ասաց. «Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի»: Իսկ ճգնավորը, որ սրտի հպարտությամբ պատասխանեց, թե` «Դա հոժարությամբ կարող ես խնդրել», մեռավ և դատապարտվեց, որի համար էլ լաց էի լինում: Բայց ավազակը, որ մեր ետևից էր գալիս, հաստատուն միտք ուներ՝ խոստովանել և ոչ թե մեզ կողոպտել կամ սպանել:
Եվ երբ վազում էր, ընկավ և մեռավ: Հրեշտակները, նրա հոգին առնելով, ուրախությամբ երկինք տարան, քանզի նրա զղջումն այնպիսին էր, որ ժամանակավոր և հավիտենական պատիժը ջնջեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007 թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Huys ՀՈՒՅՍ
Հաջորդ նյութը Haxordutyun Սուրբ Հաղորդությունը խորհո՞ւրդ է, թէ՝ խորհրդանիշ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arak. xavar luys
Առակներ

Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա (առակ)

20 Մարտի, 2018
Inchu nerel e1516210092379
Առակներ

Իսկ ինչու՞ ներել… (առակ)

17 Հունվարի, 2018
Arak tankagin qary
Առակներ

Թանկարժեք քարը (առակ)

20 Նոյեմբերի, 2019
Ynkerutun arak
Առակներ

Ինչո՞ւ է պետք ընտրել ճիշտ ընկերներ (առակ)

5 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?