Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունիսի 22 Շբ. Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն։
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունիսի 22 Շբ. Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն։

Published: 20 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իմս 6.2-10։ Ես 45.1-3։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 11.14-23։

Իմաստութիւն Սողոմոնի

2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։

Եսայի

Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։ 2Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։ 3Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։

Ա Տիմոթէոս

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։ 4Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ։

Ղուկաս

14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 21 Ուր. Պահք։
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 23 † Կիր. Ե. կիր. զկնի Հոգեգալստեան։ Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի:

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Դեկտեմբերի 11 Դշ. Պահք

10 Դեկտեմբերի, 2013
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 25 Եշ. Սրբոցն Սոփիայ եւ երից դստերացն՝ Պիստոսի, Էլպիսի եւ Ագապի

25 Հուլիսի, 2013
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 17 Շբ. ԱՁ. Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին

15 Հունվարի, 2026
Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 26 † Կիր. Է. կիր. զկնի Ս. Խաչի։ Գիւտ Ս. Խաչի

25 Հոկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?