Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հուլիսի 15 Բշ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն, և սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 15 Բշ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն, և սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Published: 14 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ես 46.12-13։ Գղ 3.13-22։ Ղկ 15.1-10։

Եսայի

12Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»։

Գաղատացիներ

13Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից» ), 14որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով։ 15Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել։ 16Արդ, խոստումը Աբրահամի՛ն արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո զաւակին», որ Քրիստոսն է։ 17Ահա՛ թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատուել էր Աստծու կողմից Քրիստոսով, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրուած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանուի խոստումը։ 18Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստուած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն։ 19Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրուեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրուեց միջնորդի միջոցով։ 20Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէ՛կ է։ 21Եւ արդ, օրէնքը Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ, եթէ օրէնքը, որ տրուած է, կարո՛ղ լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կը լինէր։ 22Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին։

Ղուկաս

15 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան։ 2Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»։ 3Յիսուս նրանց այս առակն ասաց. 4«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի։ 5Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը։ 7Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։ 8Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի։ 9Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»։ 10Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Apoxonios Սուրբ Ապողոնիոս ճգնավորի մասին
Հաջորդ նյութը Apros Սուրբ Ափրասի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Դեկտեմբերի 16 Գշ. Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն՝ Բասոսի, Եւսեբի, Եւտիքի եւ Բասիլիդեայ

14 Դեկտեմբերի, 2014
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 17 Ուր. Պահք

16 Հունվարի, 2014
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Մայիսի 17 Ուր. ԽԸ. օր Յինանց: Պահք

16 Մայիսի, 2013
Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 3 † Կիր. Բ կիր. զկնի Վարդավառի

1 Օգոստոսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?