Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Marmni masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հոգեւոր մարդը մարմինը արհամարհող մարդը չէ
Քրիստոնեական

Հոգեւոր մարդը մարմինը արհամարհող մարդը չէ

Published: 26 Հուլիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող:
Ով ցանում է մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, ով ցանում է Հոգու համար, հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք:
Անհեթեթ է մտածել, թե այդ խոսքերը կոչ են անում անտեսել մարմինն ու մերժել ամեն մի մարմնավոր գործառույթ, ճիշտ հակառակը. այս խոսքերը ցույց են տալիս մարմնի գոյության իմաստավորման ճշմարիտ ուղին:
Իմ մարմինն է՝ ինչ կուզեմ՝ կանեմ, իմ կյանքն է՝ ինչպես կուզեմ՝ կտնօրինեմ: Այսօր ավելի շատ ենք լսում այսպիսի անլուրջ եւ անպատասխանատու արտահայտություններ, որ արգասիքն են ժամանակի մտայնության եւ հոգեւոր դաստիարակության պակասի: Այս ամենի ամենասարսափելի կողմն այն է, որ ծնողներն իրենք վայեր են ժառանգում՝ գայթակղեցնելով իրենց երեխաներին եւ նրանց աշխարհի զոհասեղանին դնելով, այդ զոհասեղանին գեհենի դժոխային կրակն է վառվում եւ մոխրացնում մեր մարդկայնության վերջին մնացորդները: Այնինչ Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ մեր մարմինը ընդամենը «ամանաթ է», մի բան, որ պետք է պահպանել, մեկ ուրիշի համար մինչեւ նրան հանձնելը եւ նրա ստանալը՝ իբրեւ սեփականատեր, եւ առավել եւս, մեր երեխաները մեր սեփականությունը չեն, որպեսզի մենք մեր հայեցողությամբ նրանց դաստիարակենք, մենք պետք է նրանց դաստիարակենք Աստծո երկյուղով եւ Ավետարանի վարդապետությամբ: Նրանք այս աշխարհում ունեն իրենց առաքելությունը, որը մենք չէ, որ նշանակում ենք, այլ Աստված Ինքը, մենք պետք է ընդամենը նպաստենք, որպեսզի մեր երեխան կարողանա իր մեջ բացահայտել այդ առաքելությունը եւ ձգտել դրա կատարմանը: Ըստ Պողոս առաքյալի, մեր մարմինը պատկանում է Աստծուն եւ մեր ամուսնուն: Մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, համենայնդեպս, մկրտությունից սկսած, այդ է նրա գործառույթը, թեեւ շատերը այն կրկին վերածում են մեհյանի: Մեր մարմնի, կյանքի եւ շնորհների իրական սեփականատիրոջ մասին ունեցած սխալ պատկերացումներից են ծնվում բոլոր մեղքերը, քանզի եթե մեկը ուրիշի՝ իրեն պահ տված սեփականությունը հափշտակում է եւ սեփականատիրոջը զրկում, նա անիրավ է: Սակայն առավել անիրավ է նա, ով իր սրտում Աստծո համար մի գլուխը դնելու տեղ անգամ չի թողնում: Քրիստոնյայի համար մարմինը նույնքան մեծ կարեւորություն ունի, քանզի մարմնի երկրային սրբությունը երկնային անապականության երաշխիքն է: Պողոս առաքյալը կոչ է անում սուրբ պահել մարմնի տաճարը եւ չտրվել անառակության: Քրիստոնեական ընտանիքի մե՛ջ է Աստված ներդրել արարման եւ կատարելագործող շնորհաբաշխության օրհնությունը, որը «կարմիր խնձորի» հետ թաղում են բոլոր անամոթ ու անպատկառ մարդիկ: Քանի որ մեր մարմինն ու մեր կյանքը մեզ չեն պատկանում, ապա մեղք է, եւ աններելի մեղք, ինքնասպանությունը, սակայն սարսափելին այն է, որ այն անդառնալի մեղք է եւ ենթակա չէ ապաշխարության: Մարմինը կարող է լինել անկման եւ ապականության գործիք, եւ կարող է լինել կատարելագործման եւ սրբության անոթ: Ընտանիքը՝ հասարակության այդ բջիջը, իր կենսաապահովումը պետք է իրագործի Սուրբ Եկեղեցու գրկում, օրհնության ու շնորհաբաշխության փափագով եւ ակնկալիքով, հակառակ դեպքում սերունդները օրհնության ու շնորհի փոխարեն անեծքներ ու արատներ կժառանգեն: Վաղուց արդեն ապացուցված է, որ մարմինը միայն նյութական սուբստանցիա չէ, այն էներգիան ընդունում, կրում, կուտակում, պահպանում, սպառում, հաղորդում, սերունդներին է փոխանցում … համատիեզերական բազմաբովանդակ իմֆորմացիան՝ մարդու անկման եւ կրկին վերելքի հնարավորության մասին: Այդ իմֆորմացիան վկայում է, որ ուղղաձիգ մարդկության ընթացքը ուղղագիծ չէ, այլ վայրիվերո՝ կախված կոնկրետ անձանց եւ կոնկրետ ազգերի որոշակի ընտրությունից՝ անկում, թե վերելք: Այսօր այդ ընտրությունը արվում է առավել ապրիօրի կերպով, որովհետեւ աղետալիորեն քիչ են մտածող ու գիտակից մարդիկ, իրենց մարմնին հոգեւոր ընթացք տվող մարդիկ, սեփական սկզբունքներ ունեցող եւ սեփական նպատակները հետեւողականորեն հետապնդող մարդիկ՝ Աստծո պատկերն ու նմանությունը չկորցրած եւ պահպանող էակները: Քրիստոնեությունը անտես չի առնում եւ չի ստորադասում մարմինը. մարմինը Սուրբ Հոգու տաճար է, այսպես է միայն այն իմաստավորվում, մարմնի հանդեպ ինքնանպատակ սերն ու ուշադրությունը ճնշում է հոգին եւ կասեցնում նրա վերելքն ու կատարելագործումը, ավելին՝ պատճառ է դառնում հոգու անկման եւ ուծացման: Մարդը իսկզբանե մարմնավոր էակ է եւ այդպիսին պիտի մնա, պարզապես հոգու կատարելագործման շնորհիվ այն պիտի վերափոխվի:
Հոգեւոր մարդը մարմինը արհամարհող մարդը չէ, այլ մարմինը՝ որպես իր էության անբաժանելի մասը սրբացնող մարդն է: Ողջ աստվածային տնօրինությունը եւ Հարության հրաշքը Տերը մեր մարմնի համար իրագործեց, մեր մահկանացու մարմնի համար փառավորվեց Խաչի մահով եւ մեր մահկանացու մարմնի համար հրաշափառորեն Հարություն առավ մեռելներից եւ մեզ գերեզմանը ընդմիշտ լքելու հաստատ հույս պարգեւեց:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 27 † Կիր. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ)
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 28 † Բշ. Բ. օր Վարդավառի։ Յիշատակ մեռելոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Lusavorchi aj
Քրիստոնեական

Սրբերի մասունքներ

26 Սեպտեմբերի, 2022
Divaharutyun
Քրիստոնեական

Կանոններ դիվահարների համար

13 Դեկտեմբերի, 2014
Screenshot 3
Քրիստոնեական

Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին

30 Հուլիսի, 2025
orenq 1
Քրիստոնեական

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

30 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?