Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում, բայց պատասխան ստանալու իրավունք ունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Հարցազրույցներ

Հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում, բայց պատասխան ստանալու իրավունք ունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Published: 14 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց Գյումրիում
դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի կարգ:

Ինչպես հայտնում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը»՝ տերունական աղոթքից ու կարգից հետո սրբազանը ժողովրդին հարցի պահանջատիրության, բայց նաև զգոնության կոչ արեց: «Այնքան վիշտ կա մեր սրտում, որ ասելիք չի թողնում: Համազգային ողբերգության մեջ ենք: Երեք օր է` փորձում ենք հասկանալ անհասկանալին, ըմբռնել՝ անըմբռնելին, բացատրել՝ անբացատրելին: Մեր մարդկային բանականությունից վեր է այս եղեռնագործությունը հասկանալն, ընդունելն ու բացատրելը: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Այս 50 տարվա մեջ «վիժվածք» բառն ինձ հասկանալի չէր, հիմա հասկանալի դարձավ:

Մենք մի պահ պատկերացրինք, որ ռազմի դաշտում ենք, և Ավետիսյանները գտնվեցին առաջին գծում և ընդունեցին հարվածն իրենց վրա: Այդ մարդանման կենդանին կարող էր մեզնից յուրաքանչյուրի տուն մտնել: Սա անմեղ մանկանց կոտորած էր, ովքեր հարվածն իրենց վրա վերցրեցին և իրենց նահատակությամբ փրկեցին մեզ: Այստեղ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ, մենք ուրիշ բան չենք ուզում՝ եթե ոչ ապահովություն ու խաղաղություն:

Մենք զինվորին միշտ համարել ենք իբրև խաղաղության երաշխավոր ու ապահովության գրավական, ոչ թե որպես գիշերը մեր տունը մտնող ու մեր զավակներին սպանող: Ուրեմն, ինչ- որ բան ինչ-որ տեղ սխալ է, ու մենք այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասկյարն է ոճրագործ լինում: Եվ այստեղ պետք պարզվի, թե ով է մեղավոր, որ այդպիսի երևույթ կա, որ մութ ուժն է. գտնել է պետք այդ մութ ուժը: 2015 թվականին մենք հերթական եղեռնին պատրաստ չէինք, և այն էլ` եղբայրական հավատով ազգի ներկայացուցչի կողմից:

Սովորական քաղաքացի չէ` հանցագործությունը կատարողը զինվոր է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ու պարտականություն ո նի պատասխան տալու դրա համար, և այդ պատասխանը Գյումրիի ժողովուրդն իրավունք ունի պահանջելու ՌԴ-ից, որքան էլ որ այդ երկիրը մեծ և հզոր երևա: Գյումրեցին չի վախեցել թուրքից, պարսիկից, չի կարող վախենալ և այսուհետ չի վախենա որևէ մեկից և պատասխան է պահանջում: Մեզ կոչ են անում, և մենք էլ ձեզ կոչ ենք անում սթափության և հավասարակշռության: Ոչ մի ավելորդ քայլ չպետք է լինի: Մենք հավասարակշիռ ժողովուրդ ենք»,- իր առաջնորդական խոսքում նշեց Միքայել սրբազանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին՝ աղոթել փոքրիկ տղայի առողջության համար:

Աղբյուր՝ tert.am

Տեսանյութ՝ 1in.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը https fbcdn sphotos h a.akamaihd.net hphotos ak xpf1 v t35.0 12 10688179 769034816511492 7843251806809464662 o Գյումրու սպանության հեղինակի հայրը աղանդավորական «եկեղեցու» հոգևոր հովիվ է (լուսանկարներ)
Հաջորդ նյութը Sepuh eps1 Կատարվածը սահմռկեցուցիչ է, որը նաև զգոնության է կոչում. Սեպուհ արք Չուլջյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

7631 100202353338281 2198582 n
Հարցազրույցներ

Մամուլի ազատություն, թե՞ ամենաթողություն…

3 Մայիսի, 2013
Bulgharia17
Հարցազրույցներ

«Առաջնահերթությունը մեկն է` հային հայ պահել». Բուլղարահայոց թեմի առաջնորդ

1 Ապրիլի, 2017
Miqayel eps
ՆորություններՀարցազրույցներ

Վեհափառի խոսքը ուղղված է դատական մարմիններին, կառավարությունն ի՞նչ գործ ունի այստեղ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

17 Ապրիլի, 2020
Arshak eps. Khachatryan 326
Հարցազրույցներ

Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

22 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?