Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Helloween 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հելոուինը նվազեցնում է մեր բարեպաշտությունը
Նորություններ

Հելոուինը նվազեցնում է մեր բարեպաշտությունը

Published: 28 Հոկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Առաջիկա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին Երևանում էլ պատրաստվում են տոնել հելոուինը: Մայրաքաղաքի հատկապես կենտրոնում գտնվող խանութներից շատերի ցուցափեղկերին տոնի համար նախատեսված դիմակներ են փակցված: Վերջին տարիներին Հայաստանում էլ սկսել են «տոնել» այն:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն անգամ բազմաթիվ առիթներով, տարբեր եկեղեցականների միջոցով հայ ժողովրդին տեղեկացնում է և հորդորում, որ այդ օտարածին տոներն այնքան էլ բարի չեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:

Նա նկատել է, որ վերջին տարիներին հայերիս մեջ հսկայական տարածում ունի օտար տոներին նվիրվելու անհասկանալի ձգտումը:

«Զարմանալին թերևս այն է, որ այդ տխրահռչակ գործընթացին ընթացք տվողներն անգամ տարրական գաղափար չունեն, թե իրենք ինչպիսի կործանարար բովանդակություն ունեցող տոների են մասնակցում: Այս «ախտով վարակված»` մեծ թվով հայեր իրենց հոգեհարազատ են համարում երկրագնդի արևելյան և արևմտյան հատվածներում տարածված մի շարք տոներ, որոնք, համաձայն վերջիններիս կարծիքի, գեղեցիկ են, բարի են և հաճելի տրամադրություն են ստեղծում»,-նշեց քահանան:

Նրա խոսքով, եթե նրանք այդ տոները տոնում են բարի մղումներից ելնելով, դա դեռ չի նշանակում, որ այդտեղ թագավորում է բարությունը. «Մեր եկեղեցու տոները քի՞չ են, չե՞ն բավականացնում…Ես վստահ եմ, որ եթե մենք հետևողական լինենք Հայ Եկեղեցու որդեգրած ավանդույթներին ու տոներին, ժամանակ չենք ունենա անգամ մտածելու այլ տոների մասին»:

Տեր Համբարձումը մտավախություն ունի, որ մի քանի օրից մեզանից շատերը, հավանաբար, դարձյալ կտարվեն այդպիսի տոներից մեկով, որը հանրության մեջ հայտնի է Հելոուին անունով. «Իռլանդական և Շոտլանդական ծագում ունեցող այս չարաբաստիկ երևույթը, որ մատնացույց է անում չարին, ձգտում է ձևախեղել շատ քրիստոնյաների՝ նրանց զգեստավորելով սատանայական հագուստներով և կերպարանքներով: Չէ՞ որ կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է»:

Եկեղեցականը հիշեցրեց Սուրբ գրքում գրվածի մասին. «Սուրբ Գիրքը Պողոս Առաքյալի բերանով մեզ խրատում և ասում է. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է…» (Ա Տիմոթեոս 4.1,2)»: Ուրեմն` եկե՛ք հեռու մնանաք չարություններից, կախարդություններից և սատանայություններից, միասին ոչ ասենք այդ չարաբաստիկ տոներիին և հորդորենք մեր ընկերներին ու հարազատ մարդկանց հեռու մնալ անբովանդակ տոներից»:
Նշենք, որ կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Տարածված են սարսափ գրականության, ինչպես նաև սարսափ-ֆիլմերի հերոսների զգեստները։ Տների ձևավորման ժամանակ օգտագործվում են աշնանային մոտիվները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ավանդական գույներ են նարնջագույնն ու սևը։
Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվում է, այսպես ասած, Ջեքի ճրագը Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն ընդունված է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ “Trick or treat?” (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

Աղբյուր՝ www.panorama.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b02 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա
Հաջորդ նյութը Chshmartutyan banalin Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան. Ճշմարտության բանալին. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

David episkopos
Նորություններ

Վախճանվել է Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը

16 Մարտի, 2016
1 2 1
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

1 Նոյեմբերի, 2019
HBYM bounus aryes 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի պատվիկակությանը

23 Ապրիլի, 2023
Nyuroni bashkhum 1
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը (նկարներ)

30 Սեպտեմբերի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?