Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11024906 603385603138985 2021116654 o
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս (նկարներ)
Նորություններ

ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս (նկարներ)

Published: 24 Փետրվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այս տարվա փետրվար ամսին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային ժողովի տրամաբանական շարունակությունն էր սույն թվականի փետրվար 19-20-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Բուխարեստում տեղի ունեցած ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ժողովի առաջին փուլը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի Հայոց թեմերի, ինչպես նաեւ Ռումինիայի երիտասարդական միությունների, մասնավորապես Ռումինիայի Հայոց թեմի երիտասարդաց միության եւ Ռումինիայի Հայոց միության երիտասարդական թեւի տասնյակ ներկայացուցիչներ: Ժողովը նախագահում էր ՀԵԵՄ հոգեւոր պատասխանատու, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ում գլխավորած պատվիրակության մեջ էին ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային պատասխանատու, Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը եւ ՀԵԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն պրն. Գեւորգ Մկրտչյանը: Ժողովի պաշտոնական բացմանը ներկա գտնվեց եւ ողջույնի խոսք ասաց Ռումինիայում ՀՀ դեսպան Տիար Համլետ Գասպարյանը: Երկօրյա ժողովը հյուրընկալեց Ռումինիայի Հայոց թեմը՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի:

ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ժողովի երկրորդ փուլը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Հայոց տանը փետրվար 20-21-ը: Ժողովների հյուրընկալությունը ստանձնել էր Գերմանիայի թեմի առաջնորդությունը թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի: Կոնֆերանսի այս փուլին մասնակցում էին Գերմանիայի տարբեր համայնքներում գործող երիտասարդական կառույցների, ինչպես նաեւ Հոլանդիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի տասնյակ երիտասարդ ներկայացուցիչներ:

ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային կոնֆերանսը եզրափակվեց երրորդ փուլով Իտալիայի Հայոց հովվության կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում: Ժողովին մասնակցում էին Ալբանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, ինչպես նաեւ Իտալիայի 8 համայնքների երիտասարդ ներկայացուցիչներ եւ մասնակիցներ: Ժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պետրոս Քուչուկյանը: Կոնֆերանսի մասնակիցները ժողովական կյանքը սկսեցին Սուրբ եւ Անմահ կիրակնօրյա Պատարագով, ապա եկեղեցու հանդիսությունների սրահում ժողովականներին հայկական պարերով ողջունեց Միլանի հայոց համայնքի պարի խումբը:
Բուխարեստում, Բեռլինում եւ Միլանում տեղի ունեցած ժողովների հիմնական նյութերն էին՝
ա. ՀԵԵՄ պատգամավորական Գ ժողովը, որը պետք է գումարվի Հայաստանում սույն տարվա հուլիս 1-5-ը,
բ. ՀԵԵՄ կանոնադրության կամ կանոնակարգի վերջնական տարբերակը եւ ՀԵԵՄ բյուջեն,
գ.Միջթեմական համագործակցությունը հայաստանյան թեմերի եւ Հայ Եկեղեցու արտասահմանյան ներկայացուցչությունների միջեւ քույր թեմերի ավանդության ձեւավորման սկզբունքով,
դ.Եվրոպայում հայի ինքնության պահպանումը, որի առնչությամբ ժողովը նախագահող Բարձրաշնորհ Հովնան սրբազանը թելադրեց երիտասարդներին մշակել մի ծրագիր 2016 թվականի աշնանը իրականացնելու համար Եվրոպայի բոլոր թեմերի եւ հովվությունների համատեղ ջանքերով:
ե. Հաջորդ տարածաշրջանային ժողովի թվականի ճշգրտումը եւ նշանակումը, ըստ որի ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային հաջորդ ժողովը տեղի կունենա 2016 թվականի փետրվարին:

Նշենք, որ փետրվար 27-ից մինչեւ մարտի 1-ը ՀԵԵՄ տարածաշրջանային ժողովը կհյուրընկալի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը՝ առաջնորդությամբ թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:

ՀԵԵՄ մամլո դիվան

10959040_603385616472317_1384825583_o

10997146_603385536472325_1418565402_n

11002967_603385609805651_1410432134_o

11005929_603385543138991_1903977348_n

11012254_603385539805658_90846514_n

11024906_603385603138985_2021116654_o

11025092_603385599805652_2006469897_o

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը amn despan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Pahqi jamanaky Պահքի ժամանակը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2014
Mets Britania
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

8 Սեպտեմբերի, 2023
13 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

13 Դեկտեմբերի, 2016
arart storot
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին

19 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?