Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Havatarim mterim
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հավատարիմ ու մտերիմ
Քրիստոնեական

Հավատարիմ ու մտերիմ

Published: 15 Հուլիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մինչեւ մենք մեզ Երկրին խորթ չհամարենք, Երկնքում հարազատ ոչինչ չենք փնտրի, եթե չմերժենք հարափոփոխն ու անցողիկը, մնայունն ու հավիտենականը չենք ընդունի եւ չենք հասկանա:
Քանի դեռ Քրիստոս Երկրի վրա՝ մարդկանց մոտ էր եւ հոգում էր նրանց մարմնավոր կարիքները, նրանք ձրի ստանալիք եւ անաշխատ շահ ունէին Նրանից, գոչում էին «օվսաննա», բայց երբ հասկացան, որ Նրա թագավորությունն այս աշխարհից չէ, եւ այն չի հանդիսանում որպես նրանց համատեղ շահերի հարթակ, հրաժարվեցին Նրանից:
Հիսուս քարոզում է հրաժարում երկրից ու երկրայինից եւ երկինք է հրավիրում. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ …, սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ»Մատթ.11;28-29, Հիսուս ինքնակատարելագործման կոչ է անում, ինչի համար պետք է ջանքեր գործադրել: Հիսուս տվեց, որպեսզի ոգեւորի նրանց, ովքեր պատրաստակամ են տալու, եւ տալիս է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու: Հիսուս կոչ է անում վերստին ծնվել: Եթե պտղի ներարգանդային զարգացումը թերի է, ապա ծնունդը լինում է անկատար ու ոչ կենսունակ, իսկ հետագա սնուցումն ու խնամքը՝ անհնար կամ անօգուտ: Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում: Նախքան մկրտությունը պետք է որոշակի «ներարգանդային» փուլ անցնել՝ լիարժեք ծնունդ ունենալու համար: Սա կարեոր է, որպեսզի լիարժեք կերպով հասանելի ու հասկանալի լինեն աստվածընկալ շնորհները, որպեսզի հոգեւոր սնունդը՝ նախ «կաթի», ապա «պինդ կերակրի» տեսքով, յուրացվի եւ մեզ նոր հոգեւոր լիցքեր պարգեւի: Մկրտությունը կոչվում է նոր ծնունդ ոչ այն պատառով, որ հաջորդում է մարմնավոր ծննդին, այն ծնունդ է ի վերուստ՝ վերեւից, մեղքի մահից մարդուն նորոգող ծնունդ է, «որովհետեւ Աստծո սերմը մնում է նրա մեջ. անկարող է մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնված» Ա Հովհ.3;9: Ինչպես Խոսքը մարմին առավ Կույսի որովայնում՝ մտնելով խոնարհություն կոչվող դռնից, նույնկերպ էլ մեր մեջ ներբնակվելով՝ դառնում է Հոգի եւ Կյանք: Հետեւաբար, հոգեւոր ծնունդը սկսվում է Խոսքի հանդեպ հավատից, խոնարհությունից ու Խոսքին հնազանդությունից, ինչպես մարդու անկումը սկսվեց կասկածից եւ հանդուգն անհնազանդությունից, «իսկ ովքեր ընդունեցին Իրեն, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, ովքեր Իր անվանը կհավատան: Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին»: Այսինքն մկրտությունը փաստացի ծնունդ է՝ բոլոր կանոններով ու օրենքներով: Այդ կարեւորագույն իրադարձությունը, որով սկսվում է մեր հոգեւոր կյանքն ու մտերմությունն Աստծո հետ, պետք չէ անտեսել՝ որպես աննշան ու անկարեւոր մի դեպք, որովհետեւ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող»: Մարմինը ընդամենը ընդունում, կրում եւ հաղորդում է տիեզերական իմֆորմացիան, որն անհրաժեշտ է հոգու կենսագործունեության եւ կատարելագործման համար: Շնորհ, թե արատ՝ արմատավորվում են մարդու էության մեջ, փոխանցվում են գեներով, ամրապնդվում են ստացած դաստիարակությամբ: Աստված կանչում է մարմնավոր ծնունդով, ընտրում է հոգեւոր ծնունդով, մեզ մնում է միայն դրսեւորել հավատարմություն՝ հանդեպ Հիսուսի անձի մեջ Աստծո եւ մարդու հաշտության: Աստվածասեր մարդու՝ աշխարհը նախընտրող մարդկանց հասկանալու ջանքերն իզուր են, իզուր են նաեւ հակառակ կողմի փոխադարձ ջանքերը, այսօր Աստծո գոյության մասին ոչ ոք այլեւս չի վիճում, վիճարկվում է Աստծո ամենազորությունը եւ ադեկվատությունն ընդհանրապես. ո՞վ է Աստված, որ պահանջներ ներկայացնի, պատժի կամ դատի: Բայց Ճըշմարտությունը չի կարող կլանվել եւ անհետանալ անօրինության մեջ, Նա ապրում է Եկեղեցում եւ ապրեցնում է Եկեղեցին, Եկեղեցի, որ Հոգի Աստծուն Հոգով եւ Ճշմարտությամբ երկրպագողների հոգեւոր միությունն է Ամենատես Աստծո հայացքի առաջ:
Հավատարիմները զգում են միայն սեր եւ վստահություն, նրանց սրտերը մաքուր են նենգավոր կասկածից, նախանձից եւ ատելությունից, նրանք հանձն չեն առնում կրել ինքնաբավության անտանելի ծանր բեռը եւ հույսը չեն փոխարինում ինքնախաբեությամբ:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Agantagexos 2 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 17 Եշ. Սրբոյն Եղիսէի մարգարէին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

margarener
Քրիստոնեական

Մարգարեների մասին

4 Մայիսի, 2017
Kyanqi imasty
Քրիստոնեական

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

7 Օգոստոսի, 2016
Xachyal
Քրիստոնեական

Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն

14 Դեկտեմբերի, 2013
Tesat ekeghecakan toner
Քրիստոնեական

Թեստ. եկեղեցական տոների և արարողությունների վերաբերյալ

9 Օգոստոսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?