Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vrdanes eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հայ Առաքելական Եկեղեցու տեղն ու դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի դաստիարակության գործում
Քրիստոնեական

Հայ Առաքելական Եկեղեցու տեղն ու դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի դաստիարակության գործում

Published 1 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Գաղտնիք չէ, որ Հայ Եկեղեցին իր պատմական առաքելության ընթացքում միշտ եղել է պետության ու քաղաքացու կողքին ու իր առաքելության ծիրում ընդգրկել բոլորին, իսկ որոշ օրհասական պահերի հենց ինքն է առաջնորդել լուծելու կենաց ու մահու խնդիրներ` կանգնելով ճակատամարտի առաջին գծում մարտնչողի կողքին: Մեր հերոսական պատմությունը դրա շատ օրինակներ է տալիս, որոնք հասնում են մինչև մեր օրերը:
Գիտենք, որ հայ հոգևորականը ցանկացած պայմաններում սատարել է պետությանն ու պետականությանը և իր խոսքով ու գործով նպաստել երկրի զորացմանը: Հիշենք մեր առաջին հայրապետներին, որոնք անդուլ կերպով, պարսից արքայի ու բյուզանդական կայսեր կողմից իրենց գլխին կախված մահվան ու աքսորի վտանգն արհամարհելով, աշխատում էին ամեն գնով զորակցել հայոց թագավորական իշխանության ինքնուրույն գործունեությանը: Արհամարհելով սեփական անձը, օտար տիրակալների կողմից շռայլվող խոստումները` նրանք հավատարիմ էին մնում իրենց արքային: Միայն հիշենք խոսքերը Ս. Սահակ Պարթև հայրապետի, որին պարսկամետ նախարարները, որ մտադիր էին հայոց կիսանկախ թագավորին գահընկեց անել ու երկրում պարսիկ մարզպան նշանակել տալ, իրենց կողմը գրավել չեն կարողանում և ստիպված մեղադրում են Բյուզանդիայի հետ համագործակցելու մեջ ու աթոռազուրկ անում: «Ինձ համար իմ հիվանդ գառը նախընտրելի է օտարի առողջ գայլից»,- լինում է հայրապետի հրաժարվելու պատճառաբանությունը:
Գիտենք, որ դաստիարակության գործում առաջնային արժեք ունի սեփական օրինակը: Հայ հոգևորականը, իբրև քրիստոնեության քարոզիչ ու բարոյականության ջատագով, ամրացրել է զորականի ոգին ու վեհացրել նրա բարոյահոգեբանական նկարագիրը, ինչը շատ դեպքերում առավելություն է դառնում թվապես գերակշիռ ոսոխի նկատմամբ: Երբ որ մարտի դաշտ ելնողը վստահ է իր դատի արդար լինելու մեջ, համոզված` իր թիկունքում մնացած ու պաշտպանության կարիք զգացող նյութական ու հոգևոր արժեքների սրբության հարցում, գոտեպնդված` Տիրոջ զորակցության ու պահպանության զգացումով, նա անպարտելի է: Այստեղ ներկա Արցախի ազատամարտի վետերանները կարող են հաստատել խոսքերիս ճշմարտացիությունը:
Հոգևոր սպասավորն առաջին հերթին աղոթող անձ է: Նա իր աղոթքով ձգտում է գգաստ ու զգոն պահել մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորի միտքն ու գիտակցությունը և իր հոգևոր ներկայությամբ հեռվից հեռու լինել նրա կողքին ու աջակցել բարոյապես: Քիչ չեն նաև հոգևոր սպասավորի այցելությունները հենակետեր ու գոտեպնդիչ, քաջալերող խոսքերը` արտասանված դիրքերում: Հոգևորականի աղոթքը մշտարթուն աչք է, մի կանթեղ, որ գուցե աղոտ կերպով, բայց մշտապես լուսավորում է առաջին գծում կանգնած մեր զինվորի զգայական աշխարհը: Հոգևոր սպասավորի այս առաքելությանը շատերը միգուցե տարակուսանքով վերաբերվեն, բայց հիշենք ֆրանսիացի մեծ մտածող ու հանճարեղ գրող Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Միշտ էլ անհրաժեշտ են նրանք, ովքեր աղոթում են երբեք չաղոթողների համար»:
Առե՜ք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին, հաստատո՜ւն կացեք` … ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը` ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե՜ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՜ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը (Եփես. 6:13-17): Մեզ համար սա ոչ թե տեսական, այլ ավելի քան իրական սպառազինություն է, որը նպաստում է առաջին հերթին սեփական անձի մեջ տարակուսանքը, անորոշությունն ու վախը հաղթահարելուն: Այս վստահությունը հոգևոր սպասավորը փոխանցում է իր խնամքին հանձնված զորամասի անձնակազմին: Միայն ինքն իրեն հաղթած մարդը կարող է թշնամուց մի գլուխ բարձր լինել ու իր հաղթանակի պտուղները վայելել նաև ռազմի դաշտում:
Ինչպես մի մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և բոլոր անդամները նույն գործը չեն անում, այդպես և մենք, թվով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց յուրաքանչյուրս միմյանց անդամ ենք (Հռոմ. 12:4-5): Բանակը միայն զինվորականը չէ. բանակի մարմինը շատ այլ անդամներ էլ ունի` զինվորի ու սպայի ընտանիքը, հարազատը, ի վերջո` մեր ամբողջ ազգը: Ուստի հոգևոր սպասավորը շատ հաճախ չի բավարարվում իր գործունեությունը զորամասի սահմաններում ծավալելով և սկսում է այցելել նաև ընտանիքներ, առավել ևս եթե զորամասի տարածքում կամ մերձակայքում զինավան կա: Հոգեխնամ այդ առաքելությունն ուղղված է թվարկված բոլորին, որովհետև եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները (Ա Կորնթ. 12:26): Եթե բանակի գործուն անդամը տանը կամ իր անմիջական շրջապատում խնդիրներ չունի, ծառայության որակը դրանից միայն բարձրանում է, ու բանակն իր ամբողջության մեջ շահում է: Զինված ուժերում ծառայության ընթացքում հոգևորականի ու զինվորականի միջև սկիզբ առած ընկերությունն ու հարազատությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո և զորամասի սահմաններից դուրս:
Հոգևորականն առաքելություն ունի հայ զինվորին ու սպային հասցնել քրիստոնեական ազատության ճիշտ ընկալումը. Ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է (Ա Կորնթ. 10:23): Մշտապես պետք է Աստծո, սեփական անձի ու խղճի առաջ հաշվետու լինել ունեցած իշխանության ու դրա կիրառմամբ կատարված գործերի համար: Ինչքանո՞վ է իմ իշխանությունն օգտակար լինում զինվորի` իբրև անձ կայացման գործում, որն էլ իր հերթին նպաստում է բանակի կուռ ու ամուր կառույցի հաստատմանը:
Աստվածաշունչն իբրև Աստծո կենդանի, շարժուն ու գործուն խոսք այսօր քարոզվում, ուսուցանվում ու բացատրվում է թե՜ ներկա, թե՜ ապագա զինվորին ու սպային: Այն գիտելիքի ու իմաստության անսպառ աղբյուր է, որ հագուրդ է տալիս ամեն ճաշակի, նախասիրության, կրթության ու միջավայրի մարդու: Հոգևոր սպասավորը նպատակ չունի զինվորներից աստվածաբաններ կռելու: Այս կերպով լուծվում է մի շատ կարևոր, ես կասեի` ռազմավարական նշանակություն ունեցող հարց ևս, որ է աղանդների դեմ պայքարը: Օտարածին ու օտարին ծառայող, որևէ երկրի ամբողջության ու դարերով սրբագործված արժեհամակարգի դեմ ուղղված այս կազմակերպությունների մասին շատ է խոսվել ու գրվել. միայն խոսելը, սակայն, քիչ է. այդ պայքարում անելիք ունի յուրաքանչյուր հայ քրիստոնյա, բանակի ու հավատի զինվոր, և պետք չէ դա միայն Եկեղեցու անելիքը համարել: Օգտագործելով հարմար առիթը` բարեգործության, մխիթարելու, անկեղծ զրույց ունենալու պատրվակով աղանդավորական շարժումների անդամները թափանցում են ցանկացած մեկիս հարկ ու օջախ և պղծում այն` ընտանիքի անդամներին թշնամիներ դարձնելով ու օտարացնելով իրարից, տունը քանդելով ներսից: Չհավատալով դժոխքի գոյությանը` նրանք իրական դժոխք են ստեղծում իրենց անդամների ընտանիքներում:
Ի շարս այլով, նրանց համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող անձանցից են նաև զինվորականները, ընդ որում` որքան կոչումը բարձր, այնքան ավելի արժեքավոր է որսը: Շատ հաճախ մոլորեցված ընտանիքի անդամն ինքն է սկսում «մշակել» աղանդի համար հետաքրքրություն ներկայացնող անձին` նպատակ ունենալով իրական ղեկավարությանն ապահովել թիրախ ինֆորմացիայի աղբյուրով: Եզակի չեն աղանդների ֆինանսավորման աղբյուրների բացահայտումները, որ շատ հաճախ տանում են դեպի մեր արևելյան ու արևմտյան հարևան պետությունները:
Հոգևոր սպասավորները ոչ միայն պարբերաբար ներկայացնում են տարածված աղանդների գործելու առանձնահատկություններն ու վարդապետությունը` նրանց մոլար ուսմունքը, այլև դրանց դեմ պայքարելու ձևերն ու ճանապարհները, որ առաջին հերթին Ս. Գրքի գրագիտությունն է, մեր Եկեղեցու պատմության ու վարդապետության իմացությունը և սերն ու գնահատանքը դարերով մեզ ավանդված նվիրական արժեքների ու սրբությունների նկատմամբ:
Այս տրամաբանությամբ է, որ հոգևոր սպասավորի ներկայացնելիք նյութերի տարեկան պլանում ներառված են նաև մեր ազգի պատմության այն նշանավոր դեպքերն ու իրադարձությունները, որ մարմնավորումն են քրիստոնեական մեր նկարագրի, ապացույցը, որ «քրիստոնեությունը ոչ թե իբրև զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրև մաշկի գույն» (Եղիշե, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմի): Մեր պատմությունը հայրենասիրության ու քրիստոսասիրության շաղախ է: Այդ պատճառով մեր գրեթե բոլոր պատերազմները «վասն հաւատոյ ու վասն հայրենեաց» են: Իսկ պատմությունը անցյալի ավարտուն մաս չէ. այն ապրում է յուրաքանչյուրիս մեջ, յուրաքանչյուրիս ձեռքով շարունակում կերտվել նաև այսօր, «որովհետև քաջերի հետնորդները քաջերն են» (Մ. Խորենացի):
Անելիքներն ու ծրագրերը շատ են. կյանքն ինքն է նոր խնդիրներ ու առաջադրանքներ ձևակերպում, որոնց արագ ու ճիշտ արձագանքելը գրավական է դառնում առաջընթացին համաքայլ շարժվելու: Ուստի հեռահար նպատակ ունենք բոլոր զորամասերում մշտական հոգևոր սպասավոր ունենալ, ով աստվածաշնչի ու մեր Եկեղեցու պատմության ուսուցիչ, բարոյականության դաստիարակ, աղանդների դեմ պատվար և հոգևոր հայր ու քրիստոնյա եղբայր կլինի յուրաքանչյուր զինվորի համար:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aylevs chem karox Այլևս չեմ կարող… (Առակ)
Հաջորդ նյութը Astvacayin haytnutyan masin ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?