Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayreniqi davachanner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > «Հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում»
Քրիստոնեական

«Հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում»

Published 24 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարդը սկսվում է ընտանիքում եւ հարատեւում իր ազգի շարունակականությամբ, ազգը սկսվում է ընտանիքից եւ շարունակվում իր գենն ու արժեքները կրող ամեն մի մարդու ծնունդով:

ԱՄՆ պետդեպարտամենտը 2008-2010 թթ. զեկույցների ժամանակ դատապարտել , քարկոծել ու զրպարտել է Մեկ Ազգ դաշինքի գործունեությունը, իբր այն հակասում է Սահմանադրությանը: Դա դեռ ոչինչ, մի կերպ կհամակերպվենք: Ազգադավ ծայրահեղականների մոլագարությունը այնքան է խելահեղացել, որ ամենեւին էլ զարմանալի չի լինի, եթե շատ մոտ ապագայում «բարոյականություն-կարծրատիպ» հոմանիշ զույգին ընկերանա «հայ-գեյ» նույնիմաստ զույգը. համաձայնեք` տարբերությունն աննշա՛ն է, չնչի՛ն:

Այսօրվա ապազգային աշխարհը անդեմ ու անարմատ, անմշակույթ ու անարժեք, ապիկար ու ապաշնորհ համաշխարհային ղեկավարների հեղինակած` հակամարդկային, աղանդներ, համասեռամոլներ, դիվապաշտներ եւ մարդկային հասարակության այլ թափոններ արտադրող ու հաստատագրող օրենքներով է շարժվում: Այդ օրենքները պարտադրվում են նաեւ մեզ` հայերիս, մեզ, որ երբեք օրենքների, սահմանադրության կամ բարոյական նորմերի սահմանման ու կիրառման ոլորտում երբեւէ որեւէ խնդիր չենք ունեցել, անգամ կարող ենք վարպետաց դասեր կազմակերպել ամերիկաների ու եւրոպաների «առաջադեմ» առաջնորդների համար: Ինքն իրեն «հետքրիստոնեական» հռչակած «եւրոպաներից» քրիստոնեական արժեքներ քերող մեր «հայրենանվեր» պաշտոնյաները կամ զբաղված են ինքնախաբեությամբ, կամ էլ կրկին զբաղված են ինքնախաբեությամբ, քանզի հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում:

Մենք չունենք ազգի ապագայով մտահոգ մտավորականություն` չնայած, որ ունենք մտածող ու մտահոգ անհատներ, չունենք համախմբող ուժ, եւ վերջապես` չունենք համախմբող գաղափար, չունե՛նք, որովհետեւ ոչի՛նչ չունենք, որովհետեւ ինքնակամ հրաժարվել ենք այն ամենից, ինչ երբեւիցե ունեցել ենք, հրաժարվել ենք մեր անցյալից, ինչպես տերեւը կարող է հրաժարվել իրեն սնող արմատից, որովհետեւ ինքը վերեւում` ճյուղին է, իսկ արմատը տեսադաշտից դուրս` հողում (իսկ միգուցե այն չկա՞ էլ). երբ տերեւները դեղնում են ու թափվում, արմատները, որոնք հաստա՛տ կան, դրանից չեն չորանում, ընդամենը խնայում են ուժերը` գարնան հրովարտակով հողից նոր տերեւներ պեղելու համար: Իսկ ե՞րբ հասցրեցինք զրկվել մեր ներքին եւ արտաքին նկարագրից, զրկվեցինք դետալ առ դետալ. կարճացան փեշերը, նեղացան փողքերը, պրկվեցին փողկապները, վերջապես` փոխանակվեցին հագուստները. հայելու մեջ տեսնելով մեր արտացոլանքը` մենք առանց որեւէ դժվարության համոզվեցինք, որ դա մեր ներքին էության ու նկարագրի ճշգրիտ արտացոլումն է, հավատացինք հեշտ, որովհետեւ հեշտ էլ մոռացանք ու հրաժարվեցինք ինքներս մեզնից: Սկսեցինք ապրել «ինչպես բոլոր մարդիկ»` տոգորված «համամարդկային» իդեալներով: Արարչից ավելի «ստեղծագործ» եւ Աստծուց ավելի «մարդասեր» էակներ հոգացին, որպեսզի մենք մոռանանք այն ամենը, ինչ մեզ խանգարում է «ազատ» ապրել: Հայ մարդը աննկատ հեռացել է իր արմատներից` տուրք տալով փողապաշտությանն ու փորապաշտությանը: Եվրոպական ազգակործան սուտ եւ սին արժեքները եւ «ազատության» կոչերը ստրկացնում են մարդուն:

Հեռանալով Քրիստոս Աստծո հավատից, Եկեղեցուց` մենք աննկատ ջլատվում, թուլանում եւ ավելի խոցելի ենք դառնում, այդ արդեն ապացուցել է պատմությունը: Մենք Աստծուց որպես ողորմություն ստացել ենք շատ շնորհալի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներ, որոնք իսկապես առաջնորդել են մեզ դեպի Քրիստոս, բայց մեր ընթացքը շեղվեց, հենց որ նրանց իսպառ կորցրեցինք մեր տեսադաշտից, ավելի շուտ` հենց որ մեր տեսադաշտում հայտնվեց «նորին գերազանցություն մեծն մամոնան»: Ի զուր չէր է՛լի, որ Քրիստոս ասում էր.«Չե՛ք կարող եւ՛ Աստծուն ծառայել, եւ՛ մամոնային»: Սակայն հնարամիտ հայը «գտավ» ելքը. նա աստվածացրեց մամոնային` ստեղծելով Քրիստոսի խոսքի հերքման հնարավորության միֆը: Այսօր մենք մեզ պահանջատեր ենք հայտարարում Թուրքիայի նկատմամբ, պահանջում ենք փոխհատուցում, սակայն չենք ուզում լսել պահանջատեր Քրիստոսին, որը մեզնից Մեծ Եղեռնի բոլոր անմեղ զոհերի արյան հատուցումն է պահանջում, որովհետեւ մենք էլ պակաս եղեռնագործներ չենք, եւ մեզ ատելի թուրքի` «դուք ձեր Քրիստոսին փոխել եք ոսկու հետ» հանդիմանությունը նույն ուժգնությամբ մե՛ր ականջին է հնչում, պարզապես մենք արդեն ոչ թե խուլ ենք ձեւանում, այլ իսկապես խլացել ենք, մեր ականջները տեղին եւ ժամանակին չօգտագործելու հետեւանքով: Ով դեռեւս լսելու ականջ ունի, թող լսի.հնարավոր չէ մի ականջով լսել դրամի զնգոցը, մյուսով` Քրիստոս Աստծո պատգամները:

«Մարդը մարդ է»,- այսօր այդ ծեծված ու ճմռթված արտահայտությունը ամենաշատը օգտագործում, ավելի ճիշտ, շահագործում են դարվինիզմի ուղղաձիգ գոյաքարշության մնացուկները: Այո՛, ամենայն պատասխանատվությամբ կրկնում եմ. մարդը մարդ է, երբ որ մարդ է, իսկ երբ մարդը ինքնակամ դադարում է մարդ լինելուց, նա այլեւս չի կարող մարդ լինել: Մարդը իր սահմանումն ունի.- Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ,- սա ասվում է մարդու մասին, որը անասունների մեջ իր նման մեկին չգտավ, ինչի արդյունքում Աստված արարեց կնոջը եւ մարդկային զույգին տվեց երանելի պատգամ-օրհնությունը. աճեցե՛ք եւ բազմացե՛ք, իշխեցե՛ք…: Մարդը որպես իշխան ստեղծվեց, բայց չհասկացավ իր պատիվը, «հավասարվեց անբան անասուններին եւ նմանվեց նրանց», սա էլ ասվում է կապիկի առաջադեմ հետնորդի` «մարդու» մասին:

Ի տարբերություն հունարեն «էթնոս» բառի, «ազգը» զուտ հայերեն է եւ գրաբարից թարգմանվում է «տեսակ», այսինքն ազգը որոշակի տեսակային առանձնահատկություններ կրող անհատների հավաքականութ- յունն է: Երբ անհատից ազգ տանող ճանապարհին կան խոչընդոտներ, դրանք կարելի է հաղթահարել, իսկ երբ բացակա են քայլերը, ազգը, միասնությունը եւ հենց անհատի իմաստավորված լինելիությունը դառնում են հեռացող ու անհասանելի, ինչու ոչ, նաեւ անցանկալի ու անհետապնդելի նպատակ:
Գիտակցու՞մ ենք` ովքեր են դեպի Քրիստոս մեր քայլերը կասեցնողները:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30, հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 24 † Կիր. Ա. կիր. Յիսնակի
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 25 Բշ. Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?