Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10403501 247472792111366 5540051048201121960 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 29 Մայիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, երբ տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության հիշատակը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանները: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Սուրբ Պատարագի արարողության ավարտին օրվա խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրը, մեկնելով Համբարձման տոնի հրաշազարդ խորհուրդը, մասնավորապես նշեց. «…Այսօր մեր սուրբ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և մասնակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշում է Համբարձման տոնը: Տոն, որի պատգամն ամփոփված է Տիրոջ` մեզ հետ մշտական ներկայության մեջ` «Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը», – ասում է Քրիստոս: Իսկապես, աշխարհը ցնցող, աննախադեպ մի հայտարարություն է սա: Աշխարհը փոխվում է, բայց աշխարհի փոփոխությունը պայմանավորված է առաջին հերթին մարդու փոփոխությամբ: Եվ այս համատարած փոփոխությունների մեջ անփոփոխ է միայն Քրիստոս մշտական բարեկամության կոչով` «Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը»:
Այս աշխարհում և՛ բարեկամությունը, և՛ թշնամությունը քայլում են կողք կողքի, երբ հաճախ փշերը մարդկանց մատուցվում են բամբակների մեջ և թույները` մեղրով պարուրված, սակայն Քրիստոս միանշանակ է և վճռական իր հայտարարության մեջ. «Ես ձեզ հետ եմ»: Նա չի ասում` Ես ձեզ հետ եմ, եթե դուք էլ Ինձ հետ լինեք: Նա վճռական ձայնով հայտարարում է` Ես ձեզ հետ եմ անկախ նրանից, թե դուք Ինձ հետ կլինեք կամ չեք լինի, Ես ձեզ հետ եմ ձեր նեղության մեջ, ձեր ուրախությունների մեջ, ձեր սրտնեղության մեջ և ձեր խանդավառության ու ուրախության մեջ, կյանքի բոլոր հանգրվաններում: Եվ Քրիստոսի Համբարձումից հետո այս առաքելությունը վերջ չգտավ: Քրիստոս Ինքը հաստատեց այն հասատությունը, որը կոչված է այս աշխարհում շարունակելու իր առաքելությունը մարդկանց հետ լինելու մեծ և սքանչելի առաքելությունը, և այդ առաքելության իրականացնողը մեր ժողովրդի կյանքում դարեր շարունակ եղավ մեր Սուրբ Եկեղեցին իր բոլոր կառույցներով, իր նվիրյալ հոգևորականներով ու սպասավորներով: Մեր Եկեղեցին Ավարայրում քաջամարտիկների հետ եղավ, եղավ Սարդարապատում, որի հիշատակը մենք այս օրերին տոնեցինք, որին մասնակցություն բերեցին բազում նվիրյալ եկեղեցականներ շինականների, քաղաքական ու մտավորական գործիչների հետ միասին»:
Անդրադարձ կատարելով նաև Հայոց Հայրա¬պետական Աթոռի Սսից Էջմիածին փոխադրման պատմական փաստին` իր քարոզում Արշակ Սրբազանը հավելեց. «…Սրանից հիսուն տարի առաջ `1951 թ.-ին, երջանկահիշատակ Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի եղբայրական սերտ գործակցությամբ հիմքերը դրվեցին, որ նշվի Աթոռի փոխադրության 500-ամյակը: Խոսքերն ավելորդ են, երբ խոսում են փաստերը: Նրանց եղբայրական սերն ու ջերմությունն ամրապնդվեց իրենց երջանկահիշատակ նախորդների ջանքերով և նվիրվածությամբ: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայությունն ու մասնակցությունը այս սրբազան արարողությանն ինքնին վկայությունն է մեր Տիրոջ մեր ժողովրդի հետ լինելու մնայուն խոստումի իրագործման: Մեր Եկեղեցին իր մեկ առաքելությամբ, իր վճռական ներկայությամբ ժողովրդի կյանքի մեջ իր պատրաստակամությունն է ցուցաբերում համաձայն Քրիստոսի խոստման` լինել ժողովրդի հետ»: Վերջում Սրբազան Հայրը հրավիրեց ներկա հոգևոր դասին և ուխտավորներին միասնաբար աղոթելու Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայոց Եկեղեցու պայծառության և արդյունավորման համար աշխարհի բոլոր մասերում, բոլոր հանգրվանների ու վիճակների մեջ:
Այնուհետև նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա գահակալության համար:

10383494_247472785444700_7331457322989347679_n 10380277_247472788778033_993442758331231671_n 1236703_247472798778032_1533820310923105303_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 30 Ուր. ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch Մայիսի 31 Շբ. ԽԲ. օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?