Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11156400 366292563562721 5550472078489411758 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ եկեղեցու հողի օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ եկեղեցու հողի օրհնության կարգ (նկարներ)

Published: 23 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Քաղաքային Պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցին կառուցվելու է ազգային բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, իսկ նախագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Արարողությանը մասնակցում էին եկեղեցու բարերարը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը և այլ պետական գործիչներ:
Արարողության ընթացքում` շարականների երգեցողությունից, սուրբգրային ընթերցումներից և աղոթքներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահը և եկեղեցու բարերարը, բահով խորհրդանշորեն վերցնելով առաջին հողը, ազդարարեցին տաճարի կառուցման սկիզբը:
Հողի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին:
«Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման նախօրեին պարգևեց Մեզ շնորհը՝ կատարելու հողօրհնեքի արարողությունը Երևանի Պանթեոնում նախատեսված եկեղեցու: Խորհրդանշական է, որ եկեղեցու կառուցումը սկիզբ է առնում մեր ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հիշատակում ենք 100-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանության:
Ցեղասպանության աղետից հետո մեր ժողովուրդը աշխարհի բոլոր կողմերում նախ և առաջ իր եկեղեցին կառուցեց, որպեսզի լույս ունենա առաջնորդության, իր կյանքն ապրի առ Աստված աղոթքով և Աստծո օրհնության ներքո, որպեսզի իր որդիները լինեն հարազատ զավակները մեր Եկեղեցու, հարազատ զավակները մեր ժողովրդի՝ հավատարիմ հայրենյաց ավանդներին, հիշատակներին ու սրբություններին:
…Աստծո շնորհով այսօր մեծ մխիթարություն է մեր բոլորի սրտերին, որ նորակառույց եկեղեցին վեր է հառնելու նույն տեղում, որտեղ կանգնած է եղել խորհրդային բռնությունների շրջանում հիմնովին քանդված եկեղեցին: Եկեղեցու օրհնյալ կամարների ներքո մեր ժողովրդի զավակները իրենց հայցն ու աղերսն են վերառաքելու առ Աստված և Պանթեոնում նվիրական այս աղոթավայրը նաև վկայություն է լինելու մեր ժողովրդի հոգևոր-մշակութային միության և ամբողջականության: Այստեղ մենք խոնարհվում ենք մեր ժողովրդի մեծանուն զավակների շիրիմներին, հպարտանում նրանց թողած ժառանգությամբ, հայրենիքին ծառայությամբ, մեր մշակույթին բերած ավանդով: Այսուհետ նրանք պիտի հանգչեն եկեղեցու օրհնության, հավատացյալ Մեր զավակների աղոթքների հովանու ներքո», — ասաց Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը` բարձր գնահատելով նրա կողմից Հայ Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող մշատական զորակցությունը:
Հայոց Հովվապետը իր օրհնությունը բերեց նաև Հայրենիքի առաջընթացի և Հայ Եկեղեցու շենացման գործում մեծ ավանդ ունեցող բարերար Սամվել Կարապետյանին:
Խոսքի ավարտին բարի ընթացք մաղթելով եկեղեցու կառուցման աշխատանքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Ամենակալ Տերն օրհնյալ և անսասան պահի հայրենի երկիրը և բարօր ու անխռով` հայոց ազգի աշխարհասփյուռ զավակներին:

11013116_366292570229387_2376524631445331720_n

11035291_366292553562722_4535623009092528042_n

11081036_366292560229388_497817934199063638_n

11149554_366292546896056_5394401132319770671_n

11156400_366292563562721_5550472078489411758_n

11173381_366292573562720_5488386677045213170_n

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekexecakan nist «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրով միջեկեղեցական նիստը
Հաջորդ նյութը Live Live Հսկման արարողություն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

03.10.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք (03.10.2016)

3 Հոկտեմբերի, 2016
3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության անդամներին (նկարներ)

21 Ապրիլի, 2016
13 9
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով (նկարներ)

14 Հոկտեմբերի, 2019
Mos 01
Նորություններ

ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի (նկարներ)

14 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?